Архив | Сентябрь 2016

Ընթերցասրահում

 

Ես կարդացել եմ «Գանձերի կղզի» գիրքը: Գրքի հեղինակն է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը: Գրքի հերոսը Ջիմի Հոքինսն էր: Ջիմ Հոքինսը բարի, հոգատար տղա էր «Գանձերի կղզի» գիրքը Ջիմիի, ծովահենների և գանձերի մասին էր: Հետաքրքիր հատվածն ինձ համար այն էր, երբ նրան պատմում էին գանձերի մասին, իսկ ծիծաղելի հատվածն այն երգն էր, որ երգում էր նավաստիներից մեկն. Տասնհինգ մարդ` մեռելի սնդուկի վրա, Յո’-հո’-հո’, և մի շիշ ռոմ: Ինձ գիրքը շատ դուր եկավ, որովհետև այն շատ հետաքրքիր էր, հեշտ էր կարդացվում, և նկարազարդ էր և պատրաստվում եմ շարունակել գիրքը ընթերցել: Ինձ համար հաճելի էր կարդալ գրադարանում, որովհետև այնտեղ լուռություն էր, լուսավոր և ընթարձակ: Ես մեծ սիրով կցանկանայի շաուրնակել իմ ընթերցանությունը ընթերցասրահում:

Реклама

Առակ

 

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ «ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ»

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:
Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:
Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:
Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

Վիրավոր առյուծն ու կրիան

Վ. Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան» կարդալ ընթերցարանի 27 էջից, գրել, թե ինչ սովորեցրեց առակը, համացանցում գտնել, թե ինչ է առակը, ինչ առանձնահատկություններ ունի և կարդալ մի որևէ առակ՝ դասարանում ներկայացնելու համար:

Վիրավոր առյուծն ու կրիան

«Վիրավոր առյուծն ու կրիան» առակը ինձ սովորեցրեց, որ եթե տեսնում ես ընկերդ վիրավոր է պետք չէ բառերով ավելի խորը վիրավորել: Կրիան մեծամտանալով վիրավորեց առյուծ արքային:

Առակը փոքրիկ խրատական պատմություններ են: Առակի հերոսները կենդանիներ են, բույսեր, իրեր և այլն: Առակի վարպետներից ինձ ծանոթ էր Խնկո Ապոր և Եզոպոսի առակները:

ԵԶՈՊՈՍ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:Առակս ցուցանեց, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

 

Առաջին օրը դպրոցում

Վեց տարեկանում առաջին անգամ գնացի ընկեր Թամարայի դասարան, այնտեղ ես ծանոթացա իմ նոր ընկերների հետ, բոլորը փուչիկներ էին բերել: Ես իմ փուչիկը  և ծաղկեփունջը նվիրեցի ընկեր Թամարային: Այդ օրը մեզ ասեցին, որ ինքնանկար նկարենք,  մենք բոլորս նկարեցինք մեզ  և պատմեցինք:  Մեզ նաև նվիրեցին տեխնոլոգիայի և նկարչության գրքեր և ասացին, որ ցանկության դեպքում կարող եք այն լրացնել:  Ծանոթության համար մենք խաղացինք սարդոստային խաղը, և  գնացինք ճաշելու: Տիկին Նունեի մոտ միանգամից  հերթ առաջացավ, որովհետև անհամբեր ուզում էինք համտեսել նրա պատրաստած ուտելիքները: Երբ վերջացրեցինք ճաշելը, բարձրացանք դասարան  և  մեր պայուսակների պարունակությունը դատարկեցինք  սեղանի վրա, ցույց տալով մեր նոր գրենական պիտույքները: Դասերից հետո ես գնացի իմ մայրիկի մոտ, իսկ մյուսները մնացին երկարօրյա: Իմ օրը շատ հետաքրքիր անցավ և ես անհամբեր սպասում էի հաջորդ օրվան, որ կրկին գնայի դպրոց:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Երկիրը մեր ընդհանուր տունն է

imgres

  1. Քանի՞ մոլորակ կա տիեզերքում:
    Տիեզերքում  կա 8 մոլորակ:
  2. Երկիր մոլորակը պահելու համար  ինչ է պետք անել:
    Երկիր մոլորակը պահելու համար   մեզ պետք է պահպանել և խնամել բնությունը:
  3. Մյուս մոլորակներում կյանք կա, ինչպես երկիր մոլորակում:
    Մյուս մոլորակներում կյանք չկա, որովհետև չկա թթվածին իսկ թթվածինը ամենակարևորն է մարդու համար:
  4. Երկիր մոլորակն մեր բոլորի ինչն է:
    Երկիր մոլորակը մեր մեծ տունն է:
  5. Ինչպես պահպանել բնթությունը:
    Բնթությունը պահպանելու համար պետք է  ջրել կանաչ տարածքները, ծառեր, թփեր տնկել և չաղտոտել: