Архив | Октябрь 2016

Թոմ Սոյերի արկածները

Реклама

Երևանի պատմության թանգարանում

Հոկտեմբերի 21-ին ես և իմ դասարանցիները գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք շատ բաներ իմացանք։  Մենք տեսանք Էրեբունու մանրակերտը, իմացանք որ Երևանը մի ժամանակ կոչվել է Էրեբունի և  բաժանված է եղել երեք մասերի, ունեցել է նաև վեց եկեղեցի,  կարմիր կամուրջ, որը կոչվել  է կարմիր, որովհետև պատրաստված է եղել կարմիր տուֆից։  հետո մեզ ցուցադրեցին  հայկական տիկնիկներ, հին ֆոտոխցիկներ, երաժշտական գործիքներ, զենքեր հրացաներ, հրապարակի ժամը, հսկայական կշեռք և օբսիդյանի կտորներ։ Թանգարանից դուրս գալուց հետո մենք գնացինք Անգլիական այգի խաղացինք, զվարճացանք, նկարվեցինա և  տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ  ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցերն են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը` մեծահարուստ:

Հարցեր

1.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Ես այդ նախադասություները հասկանում եմ այսպես, որ ջրվեժը, առուն, ծառը, ծտերը այնպիսի ձայներ են արձակում, որ կարծես թե ծափահարում են, օրինակ ծտերը ծլվլում են, ծառի տերևները խշխշում, իսկ առուն ու ջրվեժը` քչքչում:

2.Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Ինչու՞:
Ուր որ նայում ես, դեղին բոցերն են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ինձ այս հատվածը դուր եկավ, որովհետև ինձ թվում է, որ բանաստեղծության ամբողջ իմաստը այս փոքրիկ հատվածում է:

3.Ինչո՞վ է բանաստեղծությունն աչքի ընկնում` գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞շարժումով: Դուրս գրիր այն տողերը որտեղ «գույն» կա:
Բանաստեղծությունն աչքի է ընկնում գույնով
Ուր որ նայում ես, դեղին բոցերն են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

 

 

 

Կորած աշունը

untitled-1234567890

Աշունը մի անգամ որոշեց գնալ արձակուրդ: Բոլոր մարդիկ մտածում էին, որ աշունը կորել է և փնտրում էին նրան: Աշնան մրգերը չէին հասունանում, տերևները չէին թափվում և բնությունն ու բնակիչները սկսեցին անհանգստանալ: Որոշ ժամանակ անց աշունը իմացավ, որ իրեն փնտրում են: Նա գեղեցիկ տերևաթափի տեսարաններով միանգամից աշխատանքի վերադարձավ և բոլորը երջանիկ ու գոհ էին:

18.10.2016 Մայրենիի առաջադրանք

Տնային առաջադրանք
Հոկտեմբերի տասնութին, երեքշաբթի
Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ,  էջանշան, որևիցե, գոմեշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ,  էջ, ամենա էժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան, եգիպտացորեն, զարկերակ:

Նուկիմի քաղաքի խելոքները հեքիաթի հարցեր
Առաջադրանք 7
Հանելուկներ
1.Դեղին մաստակի պես է լինում և ծորում է ինչպես մուրաբա:-Մեղր
2.Արքային վայել տուն է, քառանկյուն նախշերով, գլխին կանաչ թագ ունի, երբ կտրես ծաղկի նախշ կտեսնես:-Արքայախնձոր
3.Կանաչ հսկա բանջարեղեն է, վարդի նման բացված: -Կաղամբ
Առաջադրանք 11
1. Պատգամավորներին խանութպանը կասեր, որ ընկույզը ուտելու բան է, նրանք կեղևով կուտեին և ատամները կկոտրվեր և խանութպանին բողոքելով կգնային:
2.Պատգամավորներին խանութպանը կասեր, որ նարինջը գնդակ է: Պատգամավորները գնդակով կխաղային և գնդակ-նարինջը կճզմվեր և հյութը կթափվեր նրանց վրա: Նրանք խանութպանին մի լավ կդնգստեին, որ իրեն ստել են:

 

 

Մայրենիի առաջադրանք

13.10.2016

Նախադասությունը սովորեք ճիշտ ու վարժ կարդալ, կատարեք առաջադրանքները և հրապարակեք ձեր բլոգում: Հղումն ուղարկեք ինձ:

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

Տնային աշխատանք

  1. Յուրաքնչյուր ծառ իր պտղից ճանաչվում է:
  2. Յուրաքաչյուր պտուղ իր ծառից է ճանաչվում:

Փոխվեց այն, որ մեկում ծառն է պտղից ճանաչվում, մյուս դեպքում պտուղն է ծառից ճանաչվում:
Փոխվում է ծառի և պտղի տեղերը: