Երևանի պատմության թանգարանում

Հոկտեմբերի 21-ին ես և իմ դասարանցիները գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք շատ բաներ իմացանք։  Մենք տեսանք Էրեբունու մանրակերտը, իմացանք որ Երևանը մի ժամանակ կոչվել է Էրեբունի և  բաժանված է եղել երեք մասերի, ունեցել է նաև վեց եկեղեցի,  կարմիր կամուրջ, որը կոչվել  է կարմիր, որովհետև պատրաստված է եղել կարմիր տուֆից։  հետո մեզ ցուցադրեցին  հայկական տիկնիկներ, հին ֆոտոխցիկներ, երաժշտական գործիքներ, զենքեր հրացաներ, հրապարակի ժամը, հսկայական կշեռք և օբսիդյանի կտորներ։ Թանգարանից դուրս գալուց հետո մենք գնացինք Անգլիական այգի խաղացինք, զվարճացանք, նկարվեցինա և  տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

Оставьте комментарий