Архив | Январь 2017

Հաշվետվություն

Սովորողի հունվարյան ճամբարի հաշվետվություն
Կարեն Մարգարյան չորրորդ դասարան

 

Реклама

Վարպետության դաս Արտակ Խուլյանի հետ

imag8161
Բարև ձեզ, ես Կարեն Մարգարյանն եմ սովորում եմ Հարավային դպրոցի չորրորդ դասարանում: Մինչ վարպետության դասը սկսվելը մենք մեր հյուրին ներկայացանք մեր նախասիրություներով և բնավորությամբ: Ես ասացի,որ ազատ ժամանակ սիրում եմ նկարել, ուզում եմ դառնալ ոսկերիչ և պարել ազգագրական պարեր: Մեր հյուրը խնդրեց, որ մենք պարենք: Ես իմ ընկերների հետ պարեցի <<Փափուռի>> պարը: Հարավային դպրոցի հյուրը <<Շանթ>> հեռուստաընկերության լրագրող Արտակ Խուլյանն էր: Ընկեր Գոհարը մի քանի բառով ներկայացրեց նրան: Արտակ Խուլյանը աշխատել է երեք տարբեր հեռուստաընկերություններում <<Արմյուզ>>, <<Հանրային>>, <<Շանթ>>: Արտակ Խուլյանը ցույց տվեց մի տեսանյութ և ասաց, որ յուրաքանչյուր պատմություն  ունի իր հերոսը, ինչպես նաև ժուռնալիստիկայում էլ կան հերոսներ: Նա պատմեց, թե ինչպես է սկսել աշխատել և ինչերի է հասել: Ես հարցրեցի, թե երբ է սկսել զբաղվել լրագրությամբ, իսկ նա պատսխանեց` ուսանողական տարիներից: Նա նշեց, որ մեր նման բլոգ չունի, բայց ունի համակարգչում նոթատետր, որտեղ կատարում է իր բոլոր նշումները: Նա բոլորի հարցերին սիրով պատասխանեց, իսկ ես իր ներկայացրածը երեք բառով նկարագրեցի <<Երազել, մտածել, գործել>>: Վարպետության դասի վեջում Տիգրանը Արտակ Խուլյանին նվիրեց միջին դպրոցի սովորողների պատրաստած փոքրիկ կավե կուժ:

Հարավային դպրոցի մանրակերտը

Մանրակերտը պատրաստելու համար օգտագործել եմ տարբեր նյութեր` ստվարաթուղթ, ներկեր, սոսինձ, արհեստական ծաղկի ճյուղեր, դպրոցից բերել եմ կարմիր, սպիտակ ավազ, մանր քարեր:
Հարավային դպրոցի մանրակերտ պատաստելու գաղափարը ընտանիքով ենք որոշել, եղբայրս համացանցից` google  քարտեզով գտել է վերևից նկարած դպրոցը, մայրիկս նկարահանել է, իսկ հայրիկս օգնել է գծագրել:

Մեդիամաղթանք

Այս մեդիամաղթանքը հորինել եմ ես: Նկարները համադրել եմ բարեմաղթանքի հետ և paint նկարչական ծրագրով նկարել եմ 15 կադր: Սիրով ամանորյա մեդիամաղթանքը ներկայացնում եմ Դիջի պապ մրցույթին:

Բլոգավարություն

2017-01-11_18-26-05

  1. Ձեր բլոգի կառուցվածքը՝ բաժինները:
Իմ բլոգը բացել է մայրիկս 2013 թ.  հունվարի տասին: Այդ ժամանակ ես հինգ տարեկան էի, և բլոգս վարում էր մայրիկս: Բլոգ վարել սկսել եմ երկրորդ դասարանի երկրորդ կիսամյակից: Բլոգն իմ անունով էր` Կարեն Մարգարյան: Ես խմբագրել եմ և նշել եմ նաև մեր դպրոցի անվանումը` Հիմնական դպրոց: Բլոգի աջ կողմում կա օրացույց, վերջին թարմացումներ, իմ մասին էջը, արխիվ, էջի այցեր և բաժիներ: Բոգում կան հետևալ բաժիները` ըստ առարկաների, նաև կա Հեքիաթ, Ձմեռային, աշնանային  մեդիաօլիպիադա, Փորձեր, Ֆիլմեր,  Դիջիթեք և Թումանյանական օրեր:
2.Ուսուցիչների հանձնարարած ո՞ր նյութերն եք տեղադրում բլոգում:
Ուսուցիչների հանձնարարած նախագծային առաջադրանքները և իմ պատումները տեղադրում եմ բլոգում:
3. Պատմեք բլոգավարության մասին, որքանով է դա հեշտացնում կամ
դժվարացնում ձեր ուսուցումը:
Բլոգավարությունն իմ ուսուցումը հեշտացնում է նրանով, որ յուրաքանչյուր առաջադրանք տեղադրում եմ ըստ բաժիների և հեշությամբ անհրաժեշության դեպքում գտնում:
4. Ի՞նչ լավ ու վատ կողմեր ունի բլոգն ու բլոգային ուսուցումը:
Լավն անայն է, որ իմ ուսմնական նյութերը կարող են տեսնել բոլորը և գտնել իրենց հարմար ուսուցողական նյութերը:   Վատ կողմեր չկան:
5. Կա՞ բան, որ կցանկանայիք ձեր բլոգում փոխել:
Ես կցանկանայի փոփոխություն անել բլոգում, սակայն դեռ ուսումնասիրում եմ և նոր բաներ գտնելու դեպքում անպայման փոփոխություն կանեմ:
6. Բլոգը համարո՞ւմ եք ձեր անձնական տարածքը, ինչո՞ւ:
Ես բլոգը համարում եմ իմ անձնական տարածք, քանի որ միայն ինքս եմ վարում:
7. Ձեր կարծիքով լա՞վ է, որ ուսուցիչներն առաջադրանքներ են գտնում և տեղադրում իրենց բլոգում, թե դուք կցանկանայիք աշխատել սովորական դասագրքերով, ինչպես այլ դպրոցներում:
Շատ լավ է, որ ուսուցիչներն առաջադրանքների հարցում մեզ շատ են օգնում լրացուցիչ նյութերով: