Архив | Февраль 2017

Վ. Տերյան «Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Реклама

Մեր հյուրը

Երկուշաբթի օրը հյուր էր եկել հայոց պատմության ուսուցիչ Մարգարյան Հայկազը: Մենք քննարկեցինք տերընդեզի մասին: Ընկեր Հայկազը մեզ հարցրեց, թե ինչ գարնանային բանջարեղեն, միրգ, հատապտուղ գիտեք: Սովորողները  յուրաքանչուրը մի հատապտուղ, միրգ և բանաջեղեն թվարկեցին, իսկ ես ասացի.

-Հաղարջ, տանձ, կաղամբ:

Դրանից հետո նա ասաց, թե ում ինչ հարց է հետաքրքրում, ինձ երկու հարց էր հետաքրքրում: Ես իմ առաջին հարցը հսրցրեցի.

-Ինչից է սկսում տիեզերքը կամ ինչից է վերջանում:

Նա պատասխանեց.

-Գիտնակաները տիեզերային չափման միավորով իմացել են տիեզերքի մի մասը, իսկ մյուս մասը չեն կարողանում գտնել դրանից, մենք եկանք այն եզրակացության, որ տիեզերքը ոչ ունի սկիզբ և ոչ էլ վերջ:

Երկրորդ հարցս ես տվեցի.

-Եթե աստվածն է ստեղծել ամեն ինչ այդ դեպքում ով է նրան ստեղծել:

Ընկեր Հայկազը այդպես էլ իմ եկրրորդ հարցին չպատասխանեց: Դրանից անմիջապես հետո մենք սկսեցին խոսել բնության, մեր հայկական տարածքների, Հայաստանի տեսարժան վայրերի, արձաների և հայկական առասպելների մասին:

Չաղչաղ թագավորը

«Չաղչաղ թագավորը» վերնագրով հորինել հեքիաթ, որի մեջ կօգտագործվեն 10 ածական:
Չաղչաղ թագավորը
Լինում է, չի լինում մի շատ նիհար և ցածրահասակ մուրացկան է լինում: Նա երազում էր դառնալ թագավորի աղջկա ամուսինը և լինել հարուստ: Մի անգամ նոր տարվա նախօրեին մուրացկանը խորովածի համար ուզում էր մորթել կարմիր խոզին: Այդ ժամանակ խոզը լեզու է առնում և ասում.
-Մի սպանիր ինձ և ես կկատարեմ քո ամենամեծ երազանքը:
Մուրացկանը պատասխանում է .
-Ինչպես ես անելու:
Խոզը ասում է.
-Դու հանգիս եղիր ես քեզ կդարձնեմ թագավորի աղջկա ամուսինը:
-Ինչպես իմացար իմ երազանքի մասին:
-Դու իմ ներկայությամբ ասել ես դա;
-Իսկ ինչ պետք է անել,-հարցրեց մուրացկանը
Դու պետք է շատ ճարպոտ բաներ ուտես օրինակ խոզի խորոված:
-Բայց ես Էլ հենց քեզ էլ ուզում էի մորթել ու ուտել:
-Ես առաջարկում եմ ոչ թե ինձ ուտել այլ ուրիշ այլ սննդարար ուտելիքներ որոնք կգիրացնեն:
-Լավ բայց ինձ այդ քան գումար որտեղից
-Ես թագավորի մոտից կգողանամ:
-Բայց գողությունը լավ բան չի:
-Իսկ ով է դրա մասին իմանալու:
-Դե լավ սկսենք:
-Սկսենք:
Խոզը թագավորի մոտից երեք ոսկե դրամ է գողանում, մուրացկանին լավ գիրացնում: Այնքան է գիրացնում, որ ինքը չի կարողանում քայլել: Խոզը  թագավորի հետ բանակցում է և ասում.
Չաղչաղ թագավորը ուզում է ձեր աղջկա հետ ամուսնանա:
-Իսկ նա հարուստ է:
-Դե իհարկե:
-Ես համաձայն եմ:
-Շատ լավ է:
-Իսկ հարսանիքը երբ կլինի:
-Վաղը չԷ մյուս oրը:
Խոզը գնում է մուրացկանի մոտ ասում է.
-Դու արդեն կարողես գնալ և ամուսնանալ թագավորի չքնաղ աղջկա հետ:
-Իրոք:
-Իրոք:
-Բայց սկզբում հագիր այս շքեղ զգեստները:
Չաղչաղ մուրացկանը գնում է ամուսնանալու թագավորի գեղաեցկադեմ աղջկա հետ: Գնալու ընթացքում կիզիչ արևի տակ քրտնում է և նիհարում: Թագավորը, երբ տեսնում է նրան ասում է.
-Բայց ես նրան ավելի գեր և բարձրահասակ էի պատկերացնում:
-Ես էլ,-ասում է խոզը:
Ամուսնանալուց հետո համեստ աղջիկը տեսնում է, որ չաղչաղ թագավորը շատ աղքատ է բաժանվում է: Խոզը դա տեսնելուց հետո քջքջում է,  մուրացկանը տեսնելուց հետո մի անգամից հարձակվում է խոզի վրա: Խոզը անմիջապես փախչում  է մուրացկանն էլ նրա հետևից և մինչև հիմա էլ խոզը փախչում է մուրացկանից: