Архив | Август 20, 2017

Ամառային առաջադրանք մայրենիից

Քարանձավի բնակիչները 

Ներկայացնում եմ հարցերի պատասխաններն ու ձայնագրությունը:

Ո՞վ է գրքի հեղինակը, համացանցում գտեք նրա գրած մեկ-երկու գրքերի անունները:
«Քարանձավի բնակիչներ» գրքի հեղինակը Սերո Խանզադյանն է, նա գրել է նաև «Ինչպես հիշում եմ», «Հորս հետ և առանց հորս» և «Կորած արահետներ»-ը:
Ո՞ր հատվածը հավանեցիք գրքից: Դուրս գրեք:
Կապոցը բաց անելիս նկատեց, որ Ղափլանը երկար լեզուն դնչին է քսում ու կարճ պոչով ավլում քարանձավի հատակը։
Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:
Ղափլանը ոտքերի վրա պպզեց ձյան մեջ ու այնպես խղճահարված նայեց Վանիկին, որ կարծես ասում էր. «Ախր ես էլ եմ ուզում գալ ձմեռանոց, ինձ էլ տար»։
Ո՞րն էր ամենատխուր հատվածը:
Վանիկը նորից գոռաց շան վրա, քացով խփեց նրա կրծքին, որ ետ դառնա, սակայն շունը մեջքի վրա պառկեց, կտրած ականջները կծկեց և առջևի թաթերը պարզեց դեպի տերը։ Ոչ մի կերպ չէր ուզում ետ դառնալ։ Նույնիսկ չվախեցավ, երբ Վանիկը հրացանն ուղղեց նրա գլխին ու չխկչխկացրեց։
Ո՞ր հերոսին կցանկանայիք նմանվել և ինչո՞ւ:
Ես ոչ մի հերոսի չէի ցանկանա նմանվել:
Ի՞նչ սովորեցիք:
Ես սովորեցի, որ ամենտեղից ելք կա:
Ի՞նչը փոխեիք ստեղծագործության մեջ:
Ես ոչ մի բան չէի փոխի:

Реклама