Архив | Сентябрь 2017

Ճառ մարդկային ականջի մասին մասին

յհւ

Յուրաքանչյուր մարդ ունի մեկ զույգ ականջը: Ականջը օգտագործում են լսելու համար, բայց մարդկանց մեծամասնությունը այն օգտագործում է ուրիշ բաների համար, օրինակ՝ ականջ դնելու համար, կան մարդիկ,  որոնք ականջները կեղտոտ են թողնում, որ չլեսեն, մարդիկ կան, որ ձևացնում են, թե լսում են, բայց իրականակնում չեն լսում: Ականջը նաև վատ սովորելու  պատճառ է, որովհետև ականջը ստիպում է լսել ուսուցչի երկար ճառը, որը մարդկանց քնեցնում է և ցածր գնահատվում: Մենք պետք է նախանձենք լոշտակներին, որովհետև նրանց ականջները տարբերվում են մեզնից: Մեծամասնությունը կարծում է, որ ականջը մարմնի ամենաանիմաստ մասն է:

Реклама

Վիլյամ Սարոյան

Պատմում է Վ. Սարոյանը

Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…

hhf.png1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո: Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»: