Архив | Ноябрь 2017

Սասնա ծռեր էպոսից մի հատված

յյս

Реклама

Իմ կարդալու ոճը

Ես սիրում եմ ֆանտաստիկ և արկածային գրքեր կարդալ: Ես  շատ վարժ եմ կարդում:  Չեմ սիրում այնպիսի գրքեր, որոնք ինչ որ մեկի մասին են պատմում, բայց եթե իմ ոճի գիրք է լինում, ես չեմ նայում չափսերին կամ նրա բարդությանը,  այդպիսի գրքերից են՝ «Քարանձավի բնակիչները», «Ծովահենների գաղտնիքները», «Եգիպտագիտություն» և այլն: Իմ սիրելի գիրքը դա «Փոքրիկ իշխանն» է, փոքր ժամանակ ինձ այդ գիրքը դուր չէր գալիս, բայց ժամանակի ընթացքում այն դարձավ իմ ամենասիրելի գիրքը: Ես այդ գիրքը շատ անգամ եմ կարդացել և ամեն անգամ ես նոր բան եմ սովորել: Ես գրքում հանդիպված բարդ բառերը չեմ շրջանցում, այլ նախադասությունից վերցնելուվ փորձում եմ հասկանալ: Ես սիրում եմ կարդալ գրքերը գիշերը, որովհետև գիշերը իմ հետաքրքրությունն ավելի է մեծանոմ և կարդալը ինձ համար ավելի հաճելի է դառնում :

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աշխարհաբառ
Նրա անխոնջ ընթերցանությունը և ուսումնասիրելու ոճը, որոնց մասին չեմ ուզում բոլորովին լռել, կարող եմ օրինակ լինել իրենց հասակակից պատանիների համար: Երբ գիրք էր սկսում կարդալ, ձեռքից չէր թողնում, մինչև որ չէր ավարտում ամբողջությամբ և չհասներ չհասկանար բոլոր իմաստները, կարդում էր ոճով և կարգով, ոչ իր հասակակիցների նման, ովքեր գրքերի հաճախակի փոփոխությամբ ուզում են անցկացնել իրենց ձանձրույթը: Երբ դժվար իմաստի կամ բառի էր հանդիպում, առանց քննելու չէր անցնում և ոչ էլ երկար ժամանակ էր կորցնում դրա վրա, այլ առանձին տետրի մեջ նշում էր, որ հետո նույն գրքի բացատրությունների հետ համեմատելով հասկանար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Նրա համար ընթերցանության չափ չկար. ոչ միայն սենյակի մեջ, այլ նաև դրսում, պարտեզում, ճանապորհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի (կառքի) վրա, միշտ ձեռքում գիրք ուներ: Ոչ մի առարկա կամ զբաղմունք չէր կարող շեղել կամ հետ պահել իրեն ընթերցումից: Եղել են օրեր, որ առանց ուտելու անցկացրեց, գրքերի մեջ ամբողջովին ընկղմված: Գեղեցիկ և հարմար օրինակները կամ վկայությունները մտքում էր պահում, մեծ հիշողության տեր լինելով, կամ առանձին թղթիկների վրա նշում էր, որով երբ հարկ էր լինում քարոզ տալ կամ հոգևոր բանի մասին խոսել, միշտ պատրաստ ունենում էր կարևոր նյութերը: Հիշողության հետ սուր անդրադարձ էլ ուներ, արթուն և ըմբռնող միտք, որ ոչ միայն գրությունների, այլ նաև գործերի մեջ էլ էր երևում:

Մեդիազբոսանք կրթահամալիրի ենթակայքերում

Արևալյան դպրոցի կայքի թերություննենրն այն է, որ այնտեղ շատ բաժիներ չկար, դիզայնը շատ դատարկ է և ես այնտեղ նկատեցի, որ արևելյան դպրոցի սովորողների մեծամասնությունը իրենց կայքին չեն հետևում, իսկ առավելությունն այն է, որ այնտեղ շատ շարժական է, հետքրքիր, պարզ և անիմացիոն:

 

Արևմտյան դպրոցի կայքը համարյա թերություններ չունի, որովհետև նրանք շատ ուշադիր են իրենց կայքի նկատմամբ, շատ հետաքրքիր է դիզայնը և ամեն ինչը դասավորված է այնպես, որ յուրաքանչյուր մարդ կարող է հասկաա:

 

Հյուսիսային դապրոցը արևմտյան դպչոցի նման թերությունները շատ քիչ էն, բայց ի վերջո ես թերություններ գտա: Թերությունն այն է, որ դիզայնը հետաքրքիր չի և բաժիններն դրված կայքի աջ կողմում և այդպեն դա շբոթացում է դիտողներին:

 

Հարավային դպրոցի կայքը ինձ շատ է դուր գալից, որովհետև դա իմ կայքն է և ես նրա մասին չեմ կարող ոչ մի բան ասլե, որովետև դա ինձ անսովոր չի:

 

Միջին դպրոցը ավագ դպրոցի նման լիարժեք է, բայց տարբերություննը այն է, որ դիզայնը քիչ է:

 

Ես ավագ դպրոցին կգնահատեի ամենաբարձրը, որովհետև այնտեղ ամենինչ լիարժեք է, այնտեղ շատ գեղեցիկ է, հետագքրիր, այն տեղ շատ տեղեկություն կա և ամեն ինչշատ պարզ է:

 

Քոլեջը շատ նման է ամնինչով արևելյան դպրոցի կայքին, տարբերությունն ան է, որ այն տեղ շատ բան կա և հետաքրքրի է:

 

Սասնա ծռեր էպոս 7. 8. 9

յյոյ

Մսրա Մելիք գնում էր հոլի խաղալու, բայց վախենում էր, որ Դավիթ իրեն ամոթով կթողնի և Իսմի խաթունին ասաց, որ Դավթին տանեն նստացնեն, կապեն փահլևանների կանգնացնեն, որ Դավիթ իմ հետ չգնա: Դավիթը ուզում էր Մսրա Մելիքի հետ հոլի խաղար, բայց իրեն չէին թողնում: Դավիթը ձանձրանում էր նստելուց և փորձում էր, որ գնար  խաղալու: Փահլևաններն չէին թողնում, որ Դավիթ գնա Մելիքի հետևից: Այդ ժամանակ Դավիթ ջղայնացավ, կտրեց կապերը փահլևաններին ուժեղ հարվածեց և գնաց Մելիքի մայրիկին պատմի եղածը: Մելիքը, երբ եկավ տուն մայրը նեղացած էր, թե ինչու է Դավիթին վերևը նստացրել: Մսրա Մելիքն ասաց, որ չվնասվի: Իսմիլ խաթունը  խնդրում է Մելիքին, որ հաջորդ անգամ նա տանի իր հետ, բայց մոտիկ նստացնի, որ նայի: Հոլի խաղալու ժամանակ հենց, որ Մելիքի հերթը եկավ նա ասաց, որ Դավթին տաննեն, որ չխանգարի: Դավիթը չլսեց և շաուրնակեց հաշվելը և ասում էր, սա մեկ բայց չԷր կարողանում հաշվել երկու: Մելիքը հրաման տվեց, որ փահլևաններն գուրզով խփեն Դավիթի մոտ, որ նա վախենա, գնա: Փահլևանները խփում էին, բայց Դավիթը բոլորին բռնում էր, ի վերջո Մելիքը ամբողջ ուժով գուրզը գցեց և Դավիթը շատ մեղմորեն ձեռքը գցեց ու բռնեց: Բռնելուց հետո, նա սկսեց ծանր ու թեթև անել և ասաց, թե ափոս շատ թեթև է: Մելիքի ընկերներն իր տնազն էին անում, թե ինքը պարծենում էր, որ նա ամենաուժեղն է: Մելիքը ջղայնացավ և մտածեց, թե եթե նա իր գուրզը բռնեց, ուրեմն թագավորությունն էլ կխլի նրա ձեռքից: