Архивы

Հարավային դպրոցի մանրակերտը

Մանրակերտը պատրաստելու համար օգտագործել եմ տարբեր նյութեր` ստվարաթուղթ, ներկեր, սոսինձ, արհեստական ծաղկի ճյուղեր, դպրոցից բերել եմ կարմիր, սպիտակ ավազ, մանր քարեր:
Հարավային դպրոցի մանրակերտ պատաստելու գաղափարը ընտանիքով ենք որոշել, եղբայրս համացանցից` google  քարտեզով գտել է վերևից նկարած դպրոցը, մայրիկս նկարահանել է, իսկ հայրիկս օգնել է գծագրել:

Реклама

Մեդիամաղթանք

Այս մեդիամաղթանքը հորինել եմ ես: Նկարները համադրել եմ բարեմաղթանքի հետ և paint նկարչական ծրագրով նկարել եմ 15 կադր: Սիրով ամանորյա մեդիամաղթանքը ներկայացնում եմ Դիջի պապ մրցույթին:

Digitec բիզնես ֆորում

Այսօր ես ընկեր Թամարայի և իմ դասընկերների հետ գնացել էինք Մարիոթ հյուրանոց մասնակցելու Դիջիթեք բիզնես ֆորումին: Ներկայացրեցինք մեր կրթահամալիրը: Շրջեցինք տաղավարներով և հարցազրույց վերցրեցինք: Այնտեղ մենք տեսանք թե ինչպես են ռոբոտները շարժվում, ուսումնասիրեցինք հայկական պլանշետները և վերադարձանք տուն:

Это слайд-шоу требует JavaScript.

Օգնություն Ճնճղուկյաններին

Կերամանը պատրաստելուց հետո դրեցինք մեր դեղձանիկների բնի մոտ: Մի քիչ նրանք ուրախացան, վայելեցին, հետո դրեցինք պատուհանից դուրս ճնճղուկների համար, որ նրանք էլ ուրախանան և վայելեն: Ճնճղուկները խմբերով գալիս և ուտում են իրենց կերը: Նրանց նկարել դեռ չի հաջողվել, որովհետև շուտ փախչում են: Հույսով եմ , որ կկարողանամ նրանց նկարել ուտելու պահին:

IMG_0632IMG_0640IMG_0656