Архивы

Կոտայքի մարզի տեսարժան վայրերը

Реклама

Մեր հյուրը

Երկուշաբթի օրը հյուր էր եկել հայոց պատմության ուսուցիչ Մարգարյան Հայկազը: Մենք քննարկեցինք տերընդեզի մասին: Ընկեր Հայկազը մեզ հարցրեց, թե ինչ գարնանային բանջարեղեն, միրգ, հատապտուղ գիտեք: Սովորողները  յուրաքանչուրը մի հատապտուղ, միրգ և բանաջեղեն թվարկեցին, իսկ ես ասացի.

-Հաղարջ, տանձ, կաղամբ:

Դրանից հետո նա ասաց, թե ում ինչ հարց է հետաքրքրում, ինձ երկու հարց էր հետաքրքրում: Ես իմ առաջին հարցը հսրցրեցի.

-Ինչից է սկսում տիեզերքը կամ ինչից է վերջանում:

Նա պատասխանեց.

-Գիտնակաները տիեզերային չափման միավորով իմացել են տիեզերքի մի մասը, իսկ մյուս մասը չեն կարողանում գտնել դրանից, մենք եկանք այն եզրակացության, որ տիեզերքը ոչ ունի սկիզբ և ոչ էլ վերջ:

Երկրորդ հարցս ես տվեցի.

-Եթե աստվածն է ստեղծել ամեն ինչ այդ դեպքում ով է նրան ստեղծել:

Ընկեր Հայկազը այդպես էլ իմ եկրրորդ հարցին չպատասխանեց: Դրանից անմիջապես հետո մենք սկսեցին խոսել բնության, մեր հայկական տարածքների, Հայաստանի տեսարժան վայրերի, արձաների և հայկական առասպելների մասին:

Երևանի պատմության թանգարանում

Հոկտեմբերի 21-ին ես և իմ դասարանցիները գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք շատ բաներ իմացանք։  Մենք տեսանք Էրեբունու մանրակերտը, իմացանք որ Երևանը մի ժամանակ կոչվել է Էրեբունի և  բաժանված է եղել երեք մասերի, ունեցել է նաև վեց եկեղեցի,  կարմիր կամուրջ, որը կոչվել  է կարմիր, որովհետև պատրաստված է եղել կարմիր տուֆից։  հետո մեզ ցուցադրեցին  հայկական տիկնիկներ, հին ֆոտոխցիկներ, երաժշտական գործիքներ, զենքեր հրացաներ, հրապարակի ժամը, հսկայական կշեռք և օբսիդյանի կտորներ։ Թանգարանից դուրս գալուց հետո մենք գնացինք Անգլիական այգի խաղացինք, զվարճացանք, նկարվեցինա և  տրամադրությամբ վերադարձանք դպրոց։