Архивы

Վիլյամ Սարոյան

Պատմում է Վ. Սարոյանը

Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…

hhf.png1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո: Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

 

Реклама

Ամառային առաջադրանք մայրենիից

Քարանձավի բնակիչները 

Ներկայացնում եմ հարցերի պատասխաններն ու ձայնագրությունը:

Ո՞վ է գրքի հեղինակը, համացանցում գտեք նրա գրած մեկ-երկու գրքերի անունները:
«Քարանձավի բնակիչներ» գրքի հեղինակը Սերո Խանզադյանն է, նա գրել է նաև «Ինչպես հիշում եմ», «Հորս հետ և առանց հորս» և «Կորած արահետներ»-ը:
Ո՞ր հատվածը հավանեցիք գրքից: Դուրս գրեք:
Կապոցը բաց անելիս նկատեց, որ Ղափլանը երկար լեզուն դնչին է քսում ու կարճ պոչով ավլում քարանձավի հատակը։
Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:
Ղափլանը ոտքերի վրա պպզեց ձյան մեջ ու այնպես խղճահարված նայեց Վանիկին, որ կարծես ասում էր. «Ախր ես էլ եմ ուզում գալ ձմեռանոց, ինձ էլ տար»։
Ո՞րն էր ամենատխուր հատվածը:
Վանիկը նորից գոռաց շան վրա, քացով խփեց նրա կրծքին, որ ետ դառնա, սակայն շունը մեջքի վրա պառկեց, կտրած ականջները կծկեց և առջևի թաթերը պարզեց դեպի տերը։ Ոչ մի կերպ չէր ուզում ետ դառնալ։ Նույնիսկ չվախեցավ, երբ Վանիկը հրացանն ուղղեց նրա գլխին ու չխկչխկացրեց։
Ո՞ր հերոսին կցանկանայիք նմանվել և ինչո՞ւ:
Ես ոչ մի հերոսի չէի ցանկանա նմանվել:
Ի՞նչ սովորեցիք:
Ես սովորեցի, որ ամենտեղից ելք կա:
Ի՞նչը փոխեիք ստեղծագործության մեջ:
Ես ոչ մի բան չէի փոխի:

Վախը

Վախը գյուղապետի մարմնի միջից դուրս գալուց հետո շաուրնակում է մտնել ուրիշ մարդկանց մեջ: Երբ արդեն բոլոր մարդկանց մեջ մտած է լինում սկսում է մտնել կենդանիների մեջ, առաջինը մտնում է կատվի սրտի մեջ: Հենց որ կատվի սրտի մեջ վախը մտնում է կատուն միանգամից մտնում է այնպիսի տեղ որտեղ շունը չի կարող հայտնվել: Շատ ժամանակ է անցնում և կատուն հասկանում է որ այդ տեղը ապահով չէ և գնում է մի ուրիշ տեղ է մտնում: Մարդիկ մոտենում են կատվին, որ իրեն շոյեն, բայց կտատուն չի հանձնվում և սկսում է կռվել մարդկանց հետ: Մառդկանց հետ կռվելուց հետո կատուն մենակ է մնում և մտնում է մի անկյուն: Մենկությունից կատուն սկսում է գռմռտալ վախը մտածում է, որ կատուն իրեն կպաշտպանի և դրա համար հանգիստ է լինում, բայց երբ, որ տեսնում է, որ կատուն գռմռտում է վախենում է, որ կատուն կպայթի և մի անգամից վախը վախից մահանում է և ոչ ոք էլ չի վախենում:

jkngjk

Գարնանային պատմվացքներ

Հոգատարություն

Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։ Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։ — Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։ — Հա՛։ Կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։ — Բա սելը որդի՞ բերեմ,— լուրջ դեմքով և գործնական հարցրեց ծերունին։ — Հարկավոր չի, բիձա՛, նեղություն մի քաշի,— զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ, «Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜, մեր լոռեցիները»։ Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց. — Բա առանց սելի ո՞նց կլի՜… Բա էնքանը ո՞նց եք բերելու…6 Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։ «Բա սելը որդի՞ բերե՜մ… Բա առանց սելի ո՞նց կլի՜…»։

 

Ահը

(Բնասերի հուշատետրից)

Ի՜նչ շողշողուն մրգեր կան Սև ծովի ափին…. Աշնանը հանգստանում էինք Սուխումիում, Գասպար քեռու տանը և ամեն օր վայելում հյուրասեր տանտիրոջ տնամերձ այգու պտուղները։ Այգին տարածվում էր լեռան ստորոտում, իսկ նրանից վեր՝ կանաչ անտառն էր ուղղահայաց բարձրանում մինչև ամպերը, մինչև ծեր Կովկասի ճերմակ գագաթները։ Ի՜նչ փարթամ, ի՜նչ պտղաբեր երկիր է. այստեղ ժայռերն անգամ պատած են պտղատու ծառերով։ Ա՛յ, մրգի աշխարհ։ Ափսո՜ս որ իմ խանձված ու մերկ երկրի համն, ու հոտը չունեն այս շքեղ երկրի շքեղ պտուղները։ — Գասպա՛ր քեռի, չնեղանաս, ինչո՞ւ են անհամ ձեր մրգերը… — Ինչի՞ պիտի նեղանամ որ։ Ինչ ճիշտ է, ճիշտ, ձեր երկրի միրգը ուրիշ համ ունի։ Թեթևացա։ Ուրեմն ինձ չի թվում, այլ իրոք այդպես է։4 — Արև՛ը, արև՛ը… Երևանի արևը, որ այստեղ լիներ, մեր միրգն էլ ձերի նման կլիներ։ Այո՛, արևն է աղբյուրը բոլոր այն բույրերի, որից արբենում ենք մենք։ Բայց մի՞թե միայն արևը։ Այդ խնդիրով էր զբաղված բնասերի իմ միտքը, երբ հաջորդ տարին Խոստայում ավելի դժվար հարցի դեմ առա։ — Այսքան անձրևների, այսքան առատ ջրի մեջ ինչո՞ւ են ցամաք այստեղի մրգերը,— մի անգամ դիմեց ինձ իմ ընկեր Հրաչ Քոչարը, ձեռքի կիսատ խնձորին տարակուսանքով նայելով։ — Բնասեր ես, դե բացատրի՛ր… Այո , մեր Դալմայի քարքարոտ հողում տանձենիներ են բուսնում, որոնց պտուղը կծելուն պես ջուր է ցայտում։ Կա՞ ավելի հյութեղ պտուղ, քան մեր Արարատյան երկրի խանձված ու քարքարոտ վայրերի պտուղը։ Դե՛, եկ պատասխան տուր հարցասեր ընկերոջդ՝ այստեղ պակաս է ջուրը, ամեն ինչ խանձվում է հարավի արևի տակ, բայց պտուղները հյութեղ են, իսկ այնտեղ Սև ծովը տարին–տասներկու ամիս անձրև է թափում Կովկասի լանջերին, ծառերը ջրվում են լիուլի և տալիս… անհյութ ու ցամաք տանձ ու խնձոր։ Արտաշատից վերև որս եմ փնտրում մերկ բլրի լանջին. այստեղ դաշտահավեր են լինում։ Մի փորող մեքենա հռնդոցով լայնացնում է բլրին գոտի կապած հին առվի հունը, իսկ նրա ետևից վրա են տալիս սաթի նման սև սերմնագռավները, որդեր են փնտրում ընդերքից հանված թարմ հողի մեջ։ Ցած իջա, հրացանիս տեսքից թռչունները թռան սարսափահար։ Նայում եմ առվի հատակից հանված թարմ տիղմին ու զարմանքով ծառի արմատի կտորտանքներ նկատում նրա մեջ։ Մոտերքում ծառ չկա, թուփ չկա։ Չէ՛, ինչպե՞ս չկա, վերեվում բլուրը մի կրծքախորշ ունի իր մեջ և այդ խորշում կուչ է եկել մի գաճաճ տանձենի։ Բայց մի՞թե նրա արմատներն այս տեղ են հասել, ախր տանձենին հեռու է։ Տնտղեցի արմատի կտորտանքը՝ տանձենի են։ Ահա ջրանցքի պատին ջլատված ու ցցված են վերևից ցած մեկնված արմատների ծայրերը։ Այո՛, տանձենին է ուղարկել վերևից, ուղարկել է ջուր բերելու իր համար, իր պտուղների համար… Բարձրացել եմ վեր, նայում եմ տոթից, երաշտից կարճ մնացած, ճյուղերը ծուռ ու մուռ տարածած ծառին, որն իր հասակին անհամեմատ խոշոր արմատներ ունի և չափազանց մանր, կոշտ ու սուր–սուր տերևներ։ Զննում եմ ու մտածում։ Մտածում եմ ու հետզհետե քանդվում է ինձ զբաղեցնող հանելուկի կծիկը։ Ամեն ինչով այս բույսը համարվել է քարքարոտ ու շոգ տեղանքին, հարմարվել է, որ ապրի։ Լայն ու խորը տարածված այս այլանդակ արմատները նրա համար են, որ այս պապակ ու աղքատ վայրից ջուր հայթայթեն մայր ծառին։ Մեր Դիլիջանի անտառներում վիթխարի հաճարենիներ կան, որոնք այս թզուկ ծառի արմատների կեսն էլ չունեն, դե, ինչների՞ն է հարկավոր, այն խոնավ սևահողում առատ է

 

Քարակոփ կացարան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե-րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։ Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծառերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի՝ ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։ Որտեղի՞ց է այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։ Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։ Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայռերի արանքներից։ Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հողակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։ Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերացնում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․ Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան52 Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարիքից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

1234567890

Ո՞ր պատմվածքներն եք  կարդացել:

1.Հոգատարություն

2.Ահը

3.Քարակոփ կացարան

 

Պատմվածքներից դո՛ւրս գրեք դուր եկած հատվածները:

1.Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։

 

2.Հիմի հասկացա՞ր, Հրաչ Քոչար, թե ինչու ցամաք պիտի լինեն ծովափի տանձն ու խնձորը։ Նրանց համար ջուրը, հյութը ավելոր՜դ բեռ է, քանի որ միշտ կարող են ջուր վերցնել այնքան հաճախ տեղացող անձրևներից։ Մեր չոր ու պապակ երկրում, երբ ամառը վերևից Արևը կրակ է թափում՝ ամեն բույս ու ծառ «ահի» մեջ է։ Ահ, իր կյանքի համար, իր սերունդների կյանքի համար։ Եվ այդ «ահը» ստիպում է նրան հյութեր կուտակել պտուղների մեջ և այդ հյութերը պատել կոշտ պատյաններով, որ կիզիչ արևը չկարողանա նրանից խլել այնքան դժվարությամբ ձեռք բերված հյութը…

 

3.Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Առանձնացրե՛ք հերոսներին, նկարագրե՛ք և բնութագրե՛ք նրանց:

1.Ծերունունին փափախը գլխին, մազոտ դեմքով, հոգատար ծերունի էր:

 

2.Գասպար քեռին շատ հյուրասեր էր:

Հրաչ Քոչարը բնասեր էր:

 

3.Պատմածքի հերոսը ունեցել է մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք:

Ինչպիսի՞ն է բնությունը և կենդանական աշխարհը պատմվածքներում:

1.Լոռու բնությունը քարքարոտ, լեռնոտ տարծք է:

 

2.Բնությունը արևոտ, լեռնոտ, ծովափնյա, պտղաբեր ծառերով է:

 

3.Բնությունը պտղաբեր ծառերով, սկյուռիկներով և կաղիններով լի անտառ էր:

Ի՞նչ նոր բան իմացաք պատմվածքը կարդալուց հետո:

1.Ես իմացա, որ Լոռեցիները սիրում են ձեռ առնել:

2.Ես իմացա, որ լեռնային հատվածների ծառերի պտուղները շատ հյութալի է:

3.Ես իմացա, որ կացարաններում մարդիկ պատսպարվել են չար մարդկանցից:

Իմ սիրելի կենդանին

pizap.com14901094735871rdj t.jpg

Իմ սիրելի կենդանին

Իմ սիրելի կենդանին սպիտակ ականջավոր բուն է, որովհետև բուն ինձ շատ է նման, բուի բնավորությունը նման է իմ բնավորության:  Արագաշարժ և սուր աչքով` նշանակում է արագավազ, արագ կողնորոշվող և լավ տեսողությամբ: Իմաստուն նշանակում է խելացի:  Ականջնավոր նշանակում է առաջնորդող: Գիշերային նշանկում է գիշեր սիրող: Թռչուն նշանակում է նպատակասլաց:

Բուի մասին

Բուն իմաստուն, գիշատիչ և գիշերային կենդանի է: Բուն լինում է շագանակագույն, սպիտակ գույների մեջ:  Բուերը լինում են տարբեր չափսերի: Լինում են ականջնավոր բուեր դրանք առաջնորդ բուերն են: Բուերը սիրում են ուտել մկներ և բացել իրենց աչքերը: Հիմնականում բուերը լինում են սրտաձև դեմքով:

Սպիտակ բու

Սպիտակ բուն ձմեռային թռչուն է: Սպիտակ բուն ձյան մեջ չի երևում և այդպես հեշտությամբ կարողանում է բռնել զոհին: Սպիտակ բուն և ուրիշ մյուս բուերը ցանկության դեպքում կարող է գողանալ գառնուկին:

Շագանակագույն բու

Շագանակագույն բուն շատ է հանդիպում անտառներում: Շագանակագույն բուին հեշտ չի նկատել, եթե նրա փետուրների նախշերը միաձուլվել է ծառի նախշերի հետ: Ամենաուժեղ բուն շագանակագույն մեծ բուն է: