Եթե ես լինեի…

Փարիզում ապրում էր մի մարդ` Նարեկ անունով: Սովորական դասի ժամանակ նա հանկարծ նկատեց, որ բոլորը իրար նման են, բոլորն իրարից արտագրում են և փորձում են իրար նմանակել: Նարեկը այդ ժամանակ, երբեք չէր մտածել, թե նա ինչ կարող է դառնալ և այդ ժամանակ նրա գլխում միտք ծագեց: Ի՞նչ կփոխվի, եթե ես լինեի: Այդ բառերը մտածելուն պես նրա կյանքը բոլորովին փոխվեց: Նարեկը շատ տարբերակներ, հնարավորություններ կարող էր ունենալ: Նա շատ երկար մտածեց այդ հարցի շուրջ և իվերջո խելագարվեց: Նրան չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում քաղաքում, նրան քաղաքի հետ կապող ոչինչ չուներ, նրան միայն հետաքրքրում էր իր հարցի պատասխանը: Մի օր, երբ նրա հացի պաշարը վերջացավ նա ստիպված էր գնալ քաղաք ուտելիք գնելու: Նրա համար քաղաքը բոլորովին փոխվել էր, ասես թե վերջն անգամ նա քաղաքում եղել էր մի շաբաթ առաջ, բայց նրա համար կարծես, թե անցած լիներ մեկ տարի: Խանութի ճանապարհին նա հանդիպեց մի անծանոթ մարդուն, այդ մարդը շատ հետաքրքրասեր էր և անընդհատ նրան հարցեր էր տալիս:

-Քանի՞ տարեկանես, ու՞ր ես գնում,  և այլն…:

Բայց Նարեկին չէր հետաքրքրում: Նարեկը, երբ արդեն համարյա հեռացել էր անծանոթից, անծանոթը հանկարծ այս հարցը տվեց:

-Ինչու՞ դու չես խոսում:

Նարեկը ձևացրեց, որ ուշադրություն չի դարձնում, բայց նրա կյանքում նոր խնդիր ծնվեց: Երբ նա տուն հասավ գտավ իր հարցի պատասխանը: Նա  չէր ուզում, որ ինքը լիներ ուրիշ, որովհետև նրա այդպես էր դուր գալիս:

 

Оставьте комментарий