Գրավոր աշխատանք, ցիտոպլազմա և օրգանոիդները


1․ Ներկայացնել ցիտոպլազման և նրա գործառույթը, թե ինչ ֆունկցիա է կատարում բջջի համար։
Բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունը կոչվում է Ցիտոպլազմա։ Ցիտոպլազման անգույն, սպիտակուցների և այլ օրգանական նյութերի լուծույթ է։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից։ Ցիտոպլազման արտաքինից հեռացված է բջջային մեմբրանով, իսկ ներսից կորիզաթաղանթով։Ցիտոպլազման արտաքինից հեռացված է բջջային մեմբրանով, իսկ ներսից կորիզաթաղանթով։


2․ Առանձնանել 3 օրգանոիդ և մանրամասն ներկայացնել։շ

Օրգանոիդները մասնագիտացված մշտական կազմավորումներ են, որոնք կատարում են որոշակի ֆունկցիա։

Օրգանոիդներն են՝

  • Էնդոպլազմային ցանց
  • Գոլջիի համալիր
  • Ռիբոսոմներ
  • Միտոքոնդրիումներ
  • Ցետրիոլներ
  • Լիզոսոմներ
  • Պլաստիդներ
  • Վակուոլներ
  • Ներառուկներ
  • Բջջակորիզ
  • Կորիզակ

Տարբերում են՝ ընդհանուր նշանակության օրգանոիդներ և հատուկ նշանակության օրգանոիդներ։

  • Հատուկ նշանակության օրգանոիդները բնորոշ են միայն որոշակի բջիջներին, օրինակ՝ միոֆիբրիլները հանդիպում են մկանայից բջիջներում,  նեյրոֆիբրիլները՝ նյարդային բջիջներում, թարթիչները՝ շնչառական ուղիների, միկրոթավիկները՝ աղիների էպիթելի բջիջներում և այլն։
  • Ընդհանուր նշանակության օրգանոիդները բաժանվում են 2 խմբի՝ մեմբրանային և ոչ մեմբրանային։ Մեմբրանային կազմություն ունեն էնդոպլազմային ցանցը, գոլջիի համալիրը, լիզոսոմները, միտոքոնդրիումները, պլաստիդները, միկրոմարմնիկները։ Ոչ մեմբրանային կազմություն ունեն ռիբոսոմները, բջջային կենտրոնը, միկրոխողովակները, միկրոֆիլամենտները։


3․ Համացանցոում կատաել ուսումնասիրությունները դուրս գրել10 հետաքրքիր փաստ բջջի մասին։
Փաստ 1 Գիտնականները ենթադրում են, որ մեր մարմինները պարունակում են 75-ից մինչեւ 100 տրիլիոն բջիջ:
Փաստ 2 Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմը արտադրում է 300 միլիարդ նոր բջիջ:
Փաստ 3 Ամեն մի րոպես մարդկային մարմնում մահանում է 3 000 000 բջիջ:
Փաստ 4 Յուրաքանչյուր բջիջ սահմանափակված է շրջապատից կիսաթափանցիկ պլազմային մեմբրանայով:
Փաստ 5 Բջիջը ներկայացնում է էլեմենտար կենսաբանական սիստեմա, որը կարող է ինքնուրույն գոյատևել: Ավելի վառ այդ կարողությունը ցուցադրվում է միաբջիջների դեպքում, որոնց մեկ բջիջը նույնական է մի ամբողջ օրգանիզմի և կարող է իրականացնել բոլոր այն ֆունկցիաները, որոնք անհրաժեշտ են կյանքի և գենետիկական ինֆորմացիան փոխանցելու մի սերնդից մյուսին:
Փաստ 6 Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր երկարություն ունի։
Փաստ 8 Գիտնականները գնահատել են, որ մարմնի բոլոր բջիջների մոտ 95% -ը մանրէներ են:
Փաստ 9 Երբ բջիջը վնասում, այդ ժամանակ բջիջը ինքնուրյուն ինքնաոչինչանում է։ 
Փաստ 10 Բջիջները ընդգրկում են 1-ից մինչեւ 100 մկմ չափերով: 

4․ Նշված տեսանյությերից կա վերձնել համացանցից, կամ թարգմանել կամ պատրաստել նոր տեսանյութ։

Оставьте комментарий