Պատիժ

Ես կցանկանայի, որպեսզի մեր դպրոցի պատիժը մի փոքր ավելի դաժան լիներ, որ պատժելուց հետո պատժվածը հասկանա իր սխալը և այլևս չկրկնի: Ուշանալու դեպքում պետք է ուշացողի վրա ջղայնանալ և առաջինը նրան դաս հարցնել,իսկ եթե ուշացողը գալիս է դասի կեսից ապա դասի մյուս կեսը նա կանգնաց մնա: Դասի ժամանակ խոսակցության դեպքում պետք է սկզբում ջղայնանալ, եթե դա չի օգնում, ապա պետք է առանձնացնել խոսացողներին: Դասին չմասնակցելու, տնային չանելու դեպքում պետք է ցածր գնահատական դնել, իսկ եթե սովորողը շարունակում է չմասնակցել և տնային չանել պետք է տեղեկացնել իր ծնողին: Սովորողը, եթե դասին չի մասնակցում և խանգառում է մյուսներին սկզբում պետք է ջղայնանալ, շարունակելու դեպքում կանչել կազմակերպչին, հետո տեղեկացնել խանգառողի ծնողին և վատագույն դեպքում պետք է հեռացնել:

Оставьте комментарий