Ծծմբական թթու

Ծծմբական թթու, քիմիական բանաձևն է H2SO4, ուժեղ երկհիմք թթու, որը պարունակում է 2 ատոմ ջրածին, մեկ ատոմ ծծումբ և 4 ատոմ թթվածին: Ծծմբական թթուն անջուր թթու է՝ անգույն, անհոտ ծանր օշարականման հեղուկ է, կայուն և ուժեղ թթուներից է (խտությունը 1,83 գ/սմ³), ունի բարձր դիսոցման աստիճան, եռում է բարձր ջերմաստիճաններում (340 °C)։ Տեխնիկայում ծծմբական թթու են անվանում նրա խառնուրդը ինչպես ջրի, այնպես էլ ծծմբի եռօքսիդի հետ SO3։

Մոլեկուլի էլեկտրոնային և գրաֆիկական բանաձևերն ունեն հետևյալ տեսքը. որում ծծումբը վեցավալենտ է (առաջացնելով 6 կովալենտային կապեր)։ Ջրային լուծույթում դիսոցվում է երկու փուլով՝ առաջացնելով երկու թթվային մնացորդ՝ սուլֆատ և հիդրոսուլֆատ:

 

Оставьте комментарий