Архив | 5 декабря, 2018

Վանի թագավորության կրոնի, գլխավոր աստվածների մասին

Խալդի

Իշպուինի արքայի (իշխել է մ.թ.ա. շուրջ 824-810 թվականներին) կազմած հաշտից ցուցակում (արձանագրությունը պահպանվել է Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին) առաջին աստիճանում դասված է Խալդին, որին նվիրել են առավելագույն թվով զոհեր (17 եզ, 34 ոչխար, 6 ուլ)։Ավստրիացի արևելագետ Լեհման-Հաուպտը, ելնելով Վանի թագավորության աստվածապետական բնույթից, կարծում էր, որ նրա մեջ միավորված խալդապաշտ ցեղերը իրենց ճանաչել են Խալդիի անունով՝ իբրև «Խալդի որդիներ» (այնպես, ինչպես նրանց ժամանակակից և դրացի ասորեստանցիները՝ Աշուր աստծո անունով)։

Թեյշեբա՝

հողմի և անձրևի աստվածը Վանի թագավորության դիցարանում։ Խալդիիև Շիվինիի հետ կազմել է դիցարանի գերագույն եռյակը։ Կինը աստվածուհի Խուբան էր։ Խուռիտները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ, որոնցից նշանավոր է Թեյշեբաինին (այժմ՝ Կարմիր բլուր)։ Читать далее