Архив | Август 2019

Սևանի «ժայռ» ճամբարում

Մենք օգոստոսի տասին ճամբարականնրի հետ մեկնեցինք Սևան, ճանապարհը տևեց երկու ժամ, քայլեցին Նոր Հաճն կամրջի վրայով, տեսանք Հրազդան գետը։
Օր առաջին՝ մենք տեղավորեցինք մեր իրերը վրաններում և մտանք ջուրը, խաղացինք գործնագործ և թղթախաղ, ապա ճաշեցինք և երեկոյան խարույք վառեցինք և եփեցինք կարտոֆիլ, եգիպտացորեն։
Օր երկրորդ՝ արթնացանք, լվացվեցինք, ժամը իննին կատարեցինք նախավարժանք, ապա խաղացինք, նախաճաշեցինք և մտանք ջուրը։ Ջրում ես կարողացա ձկնիկ բռնեմ, իսկ մյուսները թռիչքներ էին կատարում, որից հետո մենք պատրաստեցինք խորոված և կարտոֆիլ հետ կերանք, խմբով խաղացին թղթախաղ։
Օր երրորդ՝  անտառում խաղացինք դրոշակ, պատրաստեցինք ավազից լողավազան, նաև ես  ընկերոջս հետ բռնեցինք գորտեր։
Օր չորրորդ՝ առաջին հերթին մենք հավաքեցինք մեր իրերը, նախաճաշեցինք և մոնոպոլիա խաղալով սպասում էինք հաջորդ խմբին, երբ հասան՝ վերադարձանք տուն։