Ոսկերչական դպրոց

Ես բավականին երկար ժամանակ այցելում եմ մեր ոսկերչական դպրոց և որոշ հաջողություներին եմ հասել: Մեր ոսկերչական դպրոցի ուսուցիչը վապետ Դավիթն է, նրա շնորհիվ մեք շատ նոր հմտություններ ենք ստացել, նա մեզ ուղություն է ցույց տալիս և օգնում մեր դժվարությունները հաղթահարել: Վարպետ դավիթի ուսանողները ունեն, նաև շատ մեծ դեր մեր ոսկերչական դպրոցի համար, ինչպես վարպետ Դավիթը նրանք մեզ ուղություն են ցույց տալից և միշտ օգնում, ընկել Լևոնը և Արմինեն քանդակագործ են, իսկ ընկեր Մարետան զբաղվում է էզքիզավորմամբ և գեղանկարչությամբ: Մեր ոսկերչական դպրոցում տիրում է շատ հաճելի մթնոլորդ և միշտ դասական երաժշտությն է միացված: Ինձ դուր է գալիս գտնվել այս դպրոցում: Վարպետ Դավիթը լավ ուսուչիչ է, միշտ ավելի ավելի վերև է ձգտում, լավ խորհուրդներ է տալիս բայց, նա պահանջում է արդյունքներ և առաջընթաց: Հիմա ես հիմնականում զբաղվու եմ էզքիզավորմամբ, երբ էզքիզները պատրաստ են, ես ոսկերչական մոմով դրանք պատրաստում եմ զարթի տեսքով: Հիմա ես ավելի լավ եմ նկարում, ավելի շատ ճեպանկարներ եմ անում:

Оставьте комментарий