Ինքնաստուգում

1.Օրգանական և անօրգանական նյութեր, մակրո և միկրո տարրեր
Օրգանական նյութեր

Օրգանական նյութերը սովորաբար տարածված են օրգանիզմերում, բայց կան շատ օրգանական նյութեր, որոնք չկան օրգանիզմներում, օրինակ փայտ սպրիրտ նավթ, բնական գազ և այլն: Օրգանական նյութերին բնորոշ է վառվել առանց մնացորդի, իսկ եթե մնացել է մնացորդ ինչպես օրինակ մոխիրը վառված փայտից, դա փայտի անօրգանական մնացորդն է: Մարդու օրգանիզմում ներկա են հետևյալ օրգանական նյութերը. Սպիտակուց, ածխաջրեր, նուկլեինաթթուներ, ճարպեր, գլուկոզ, փռուկտոզ:

Անօրգանական նյութեր

Անօրգանական նյութերին ինչպես հակառակ օրգանականներին նրաց բնորոշ չէ վառվել, նրանք նաև ներկա են օրգանիզմում, մարդու օրգանիզմում ամենատարածված անօրգանական նյութը դա ջուրն է:

Մակրո տարրեր

Մակրոտարրերը  կենդանի օրգանիզմներում կազմում են 98%: Դրանք են՝ թթվածինը, ածխածինը, ազոտը և ջրածինը։ 2% կազմում են՝ ծծումբը, ֆոսֆորը, քլորը, կալիումը, մագնեզիումը, նատրիումը, կալցիումը և երկաթը։

Միկրո տարրեր

Միկրոտարրեր, օրգանիզմներում փոքր քանակներով պարունակվող և դրանց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ քիմիական տարրեր։ Միկրոտարրեր են նաև հողում, լեռնային ապարներում, հանքանյութերում, ջրերում պարունակվող քիմիական որոշ տարրեր։

2.ածխաջրեր, սպիտակուցներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները

Ածխաջրեր

Կան պարզ և բարդ ածխաջրեր։ Պարզերից է գլյուկօզը, ռիբոզը և դեզօքսիռիբոզը։ Բարդ ածխաջրերը պոլիմերներն են, որոնց մոնոմերները միաշարքներն են, կան նաև օսլան և թաղանթանյութը։ Բարդերը ջրում վատ են լուծվում կամ չեն լուծվում, քաղցրահամ չեն։
Ածխաջրերը հիմնականում երկու ֆունկցիա են կատարում՝ կառուցողական և էներգիական։

Սպիտակուցներ

Սպիտակուցների կառուցվածքը բարդ է։ Բոլոր սպիտակուցները բաղկացած են թթվածնից, ածխածնից, ազոտից և ջրածնից։

Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են և նրանց մոնոմորները ամինաթթուներն են։ Ցանկացած կենդանի օրգանիզմներում ընդգրկված են տարբեր տեսակի սպիտակուցները։ Մարդու օրգանիզմում կարող են լինել տասնյակ հազարավոր տեսակի սպիտակուցներ։ Սպիտակուցային հատկություններից է երկրորդային և երրորդային կառուցվածքը պահպանող թույլ կապերի խաղտումը, որը կոչվում է բնափոխում։

3.նուկլեյնաթթուներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները

Նուկլեյնաթթուները ներկա են բոլոր բջիջների կորզներում, նրանք մեծ դեր ունեն մարդու օրգանիզմում, քանի որ նուկլեյնաթթուներից կազմված է ԴՆԹ և ՌՆԹ: Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։

Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։

4.Տրանսկրիպցիա և տրանսլյացիա
Տրանսկրիպցիա

Տրանսկրիպցիան գենային արտահայտման առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-ի պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ի-ՌՆԹ։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։ ՌՆԹ-ն և ԴՆԹ-ն նուկլեինաթթուներ են, որոնք օգտագործում են նուկլեոտիդների ազոտային հիմքերով պայմանավորված կոմպլեմենտրաությունը տեղեկատվության փոխանցման համար։ Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։ 

Տրանսլյացիա

Տրանսլյացիայի նախորդող փուլը տրանսկրիպցիան է, որը Դնթից ինֆորմացիայի փոխանցումն է տՌՆԹ (տեղեկատու ՌՆԹ)-ին։ Տրանսկրիպցիայից հետո տՌՆԹ-ն ենթարկվում է ապլայսինգի (պրոցեսինգ)։ Սպյայսինգը տՌՆԹ-ին պատրաստում է տրանսյացիայի։ Տրանսկրիպցիան կատարվում է կորիզի ներսում, որտեղ ԴՆԹն և ՌՆԹ-ն պաշտպանված են ֆերմենտներից։ Տրանսլյացիան ի տարբերություն տրանսկրիպցիայի տեղի է ունենում կորիզից դուրս՝ ռիբոսոմներում։ Այդ իսկ պատճառով տՌՆԹի ծայրերին ավելանում են լրացուցիչ նուկլեոտիդներ,

Оставьте комментарий