Архив | 14 декабря, 2021

Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․ ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը

Դեկտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 13․ Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․
ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
1991թ. մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել էր նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացնել հանրաքվե՝ հետևյալ հարցադրմամբ. <<Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս>>: Հայաստանում անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: 1991թ. սեպտեմբերի 21-ին հարաքվեին մասնակցածներից անկախության օգտին քվերակեց 2մ. 43 հազար մարդ: Այսպիսով՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմնվելով հանաքվեի արդյունքների վրա, ընդունեց Հայաստանը անկախ պետություն հռչակելու մասին պատմական որոշումը:

Հայաստանն առաջին խորհրդային հանրապետությունն էր, որն անկախացման հանաքվեն անցկացրեց Խորհրդային Միության Սահմանադրությանը և <<ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին>> օրենքին լիակատար համապատասխանությամբ: 1995-2018թթ. ՀՀ-ում տեղի են ունեցել (նախագահական, խորհրդարանական ) Ազգային ժողովի ընտրությունները: (արտահերթ): Անկախության հռչակումից հետո հայոց պետականության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը ազգային մարտունակ բանակն է: Բանակը ծնվել է պատերազմի դաշտում: Սկզբում բանակը ներկայացնում էին իրարից անկախ գործող շուրջ 80 կամավորական ջոկատները: Ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, որն իր վրա վերցրեց բանակաշինության դժվարին գործը: ՀՀ պաշտպանության առաջին նախարարը Վազգեն Սարգսյանն էր:



բ/ ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը /էջ 155-161/

Հայկական մշակույթը 19-րդ դարում մեծ վերելք ապրեց։ Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանին ուժեղացրեց և ամրապնդեց ռուս-հայկական մշակութային կապերը։ Արևալահայերը կապված էին գերազանցապես ռուսական,իսկ արևմտահայերը՝ ֆրանսիական մշակույթի հետ։ Ճակատագրի բերումով հայ ժողովրդի մի զգալի մասը ցրված էր աշխարհով մեկ։ Հետևաբար՝ հայկական մշակույթը պահպանվում ու զարգանում էր նաև նշանավոր հայկական գաղթավայրերում։ Այս շրջանում վերջնականապես ձևավորվեցին հայ նոր գրականությունը, աշխարհաբար գրական լեզուն, հիմնվեցին կուլտուր֊կրթական բազմաթիվ ընկերություններ, զարգացման մամուլը, հրապարակախոսությունը, արվեստը, առհասարակ մշակույթը իր բազում ճյուղերով։ XIX դարի սկզբում հայկական գրականության մեջ դեռևս զգացվում էր միջնադարի ազդեցությունը։ Գրական լեզուն գրաբարն էր, որը շատերի համար անհասկանալի էր։

գ/ Հանրապետության միջազգային դրությունը /էջ 162-166/-բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Հայաստանի երրորդ հանրապետության մշակութային կյանքը։
2․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։
3․ Ներկայացրե՛ք ՀՀ-ի հարա