Архив | 23 декабря, 2021

Հաշվետվություն կենսաբանությունից առաջին կիսամյակ

Հաշվետվություն կենսաբանությունից առաջին կիսամյակ
Սեպտեմբեր
Նախագծային աշխատանք
Դաս 1
Դաս 2
Հոկտեմբեր
ՌՆԹ-ի կառուցվածքը, ԴՆԹ-ի կառուցվածքը
Համեմատություն
Նուկլեինաթթու 
Ինքնաստուգում
Տրանսկրպցիա, Տրանսլյացիա
Նոյեմբեր
Կորոնավիրուս
Ժանտախտ
Նախակորիզավորների և կորիզավորների կառուցվածքը
Դեկտեմբեր
Էուկարիոտ
Միտոզ
Մեյոզ

Մեյոզ

Մեյոզը բաժանման բարդ գործընթաց է, որի արդյունքում կրկնակի հավաք ունեցող առաջնային սեռական բջիջը հասունանում է և վերածվում հապլոիդ հավաք ունեցող ձվաբջջի և սպերմատոզոիդի։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային քանակը կրճատվում է երկու անգամ և մեկ դիպլոիդ բջջից առաջանում են հապլոիդ բջիջներ։ Մեյոզը բաղկացած է չորս փուլերից ՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ։ Մեյոզի առաջին բաժանման պրոֆազը սկսվում է քրոմոսոմների պարուրմամբ, որոնք հաստանում են և տեսանելի են դառնում մանրադիտակով։ Հոմոլոգ քրոմոսոմները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու քրոմատիդ, իրար են մոտենում և դիրքավորվում այնպես, որ ցանկացած հոմոլոգ քրոմոսոմի յուրաքանչյուր քրոմատիդի յուրաքանչյուր կետ համընկնում է մյուս հոմոլոգ քրոմոսոմի համապատասխան քրոմատիդի համապատասխան կետին։ Այդ գործընթացը կոչվում է կոնյուգացիա։ Կոնյուգացված վիճակում քրոմոսոմները մնում են համեմատաբար երկար ժամանակ։ Այդ ընթացքում նրանց մեջ կարող է տեղի ունենալ հոմոլոգ հատվածների փոխանակում ՝ տրամախաչում կամ կոնսիգովեր։ Առաջին բաժանման մետաֆազում կոնյուգացված քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածային հարթության վրա, այնպես որ նրանց ցենտրոմերներն ուղղված են լինում դեպի բջջի բևեռը։ Անաֆազում քրոմոսոմները տարամիտվում են դեպի բջջի հակադիր բևեռներ, այսինքն քրոմոսոմների ցանկացած զույգից դուստր բջիջներ են ընկնում մեկական քրոմոսոմներ, այսինքն ապագա ՝ ձվաբջիջների և սպերմատոզոիդների քրոմոսոմային հավաքակազմը երկու անգամ փոքրանում է։ Մեյոզի առաջին բաժանման արդյունքում քրոմոսոմների թվաքանակը երկու անգամ փոքրանում է, սակայն յուրաքանչյուր քրոմոսոմ դեռևս բաղկացած է լինում քրոմատիդների զույգից, այսինքն ԴՆԹ-ի կրկնակի քանակ է պարունակում։ Մեյոզի երկրորդ բաժանումը ընթանում է շատ կարճ ինտերֆազից հետո, սովորական միտոզի նման։ Երկրորդ բաժանման անաֆազում դեպի հակադիր բևեռներ են տարամիտվում քրոմոսոմների ցանկացած քրոմատիդները, այսինքն հասունացած սեռական բջիջներ ունենում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմը և ԴՆԹ-ի միակի քանակը։

Միտոզ

Բջջի կենսացիկլը կազմված է իտերֆազից և բաժանման այլ փուլերից։

Իտերաֆազ-բաժանման արդյունքում նոր բջիջն անցնում է իտերաֆազ, և նախապատրաստվում է ԴՆԹ-ի սինթեզին։ Այնուհետև սինթեզվում են ՌՆԹ-ներ և սպիտակուցներ։ Իտերաֆազի միջին փուլում կրկնապատկվում է ԴՆԹ-ն։ Վերջին փուլում բջիջը նախապատրաստվում է միտոզին։

Միտոզը բաժանվում է մի քանի փուլերի՝

Պրոֆազ-կորիզը մեծանում է, քրոմոսոմները պարուրվում են, դադարվում է ՌՆԹ-ի սինթեզը։ Վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում։

Մետաֆազ-քրոմոսումները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում։ Բաժանման իլիկների թելիկները բոլոր քրոմոսոմների ցենտրոմները միացնում են բևեռին։ Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմների քրոմոտիդներ առանձնանում են ցենտրոմների հատվածում։

Անաֆազ-ցենտրոմներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմոտիդներին ձգում են դեպի բևեռներ։

Թելոֆազ-բևեռների հավաքված քրոմոսումները միահյուսվում են։ Ձևավորվում է կորիզաթաղանթը։

Էուկարիոտ

Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։

Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։

Էուկարոտներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայից սահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված է հեղուկով։

Կորիզավոր օրգանիզմների բջիջները արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։

Էուկարիոտիկ բջջում են՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։