Архив | Январь 2022

Ոսկեգործական ճամբար

Սկսվել է 2 ուսումնական շրջանը։ Ես ընտրել եմ վարպետ Դավիթի ոսկեգործական ճամբարը,

այսօր առաջին օրն է։ Առաջին օրվա ընթացքում ես վերջացրեցի իմ մոմից սունկ մատանին շուտով ձուլվելու է, նաև նկարեցի տարբեր մատանիների էսքիզներ, Մինասի հետ օգնեցինք կրտսեր դպրոցի սովորողներին վերջացնել իրենց աշխատանքները։

Երկրորդ օր` երեքշաբթի վարպետ Դավիթի ոսկեգործական ճամբարում, ես շարունակեցի իմ էսքիզները, նկարեցի 10 տարբեր մատանու էսքիզներ։

Երրորդ օր` չորեքշաբթի վարպետ Դավիթի ոսկեգործական ճամբարում անցավ շատ հագեցած, առաջին հերթին ազատեցի իմ ճանճասպան մատանին գիպսի մնացորդներից։ Մատանին հաջող չէր ձուլվել, այդ պատճառով պետք էր գտնել նմանատիպ լատունի կտոր և միացնել։ Միացնելուց հետո մատանու վրա մնում են տարբեր դեֆեկտներ, որոնցից հարկավոր է ազատվել, Մինասի սկզբում տեղափոխեց մատանին 10% լիմոնաթթվի մեջ, ապա վարպետ Դավիթի ուղեկցությամբ սկսեցի մշակել։ Որոշեցինք մշակել մատանին շվեյցարական խարտոցներով, մշակում էինք տարբեր չափսերի խարտոցներով։

Չորրորդ օր` հինգշաբթի էր առավոտյան վարպետ Դավիթի գլխավորությամբ Մինասի հետ ձուլում կատարեցին, արդյունքում ստացանք արծաթե իրերի կոմպլեկտ։ Ես շաուրնակեցի մշակել իմ սնկերի թեմատիկայով մատանիները։