Архив | 5 июня, 2022

Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը:

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում։
Կրթական գործը: Պատմագրությանը:

10-14-րդ դարերում հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց,աճեց դպրոցների քանակը: 11-12-րդ
դարերում նշանավոր դպրոց էր Անիի վարդապետարանը Կիլիկիան Հայաստանի նշանավոր ուսումնական
կենտրոնն էր։ Հայկական վարդապետարաններից նշանավորն էր Գլաձորի
համալսարանը, որը ստեղծվել է 1280–ական թթ֊ին։ Հետագայում քաղաքական վիճակից ելնելով նրանք
տեղափոխվեցին Տաթև:Տաթևի համալսարանը գործեց մինչև 1400-ական թթ-ը:Այդ ժամանակաշրջանի
նշանավոր պատմիչներից էին Հովհաննես Դրասխանակերտցին Կիրակոս Գանձակեցին Արիստակես
Լաստիվերցին,Թովմա Արծրունին, Սմբատ Գունդստաբլը և այլոք։ Իրավունքի բնագավառում հայտնի են
եղել Դավիթ Ալավկաորդին <<Կանոններ»>Մխիթար Գոշը «Դատաստանագիրք»: Գրականության
բնագավառի նշանավոր ներկայոցուցիչն է եղել Նասես Շնորհալին««Մատյան
ողբերգություն»

Հայկական մշակույթը 10֊14֊րդ դարերում:

Գրականությունը։ Ճարտարապնսպությունը: Որմնանկարչությանը: Մանրանկարչությունը:
10֊14֊րդ դդ. շարունակում էր զարգանալ, ժողովրդական բանահյուսությունը: 9֊10֊րդ դդ լրացվեց և հարստացավ
«Սասնա ծռեր» դյուցազնավեպը
10֊րդ դ. ամենամեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն տաղերով սկիզբ է դրվում հայ աշխարհիկ
բանաստեղծությանը։ Ազգային խոշոր գործիչ և բանաստեղծ էր Ներսես Շնորհալին:
Ֆրիկի բանաստեղծությունների մեծ մասը բողոք է աշխարհի անարդարությունների և օտարների
բռնությունների դեմ:
Վարդան Այգեկցին միջնադարի ամենանշանավոր հայ առակագիրն է
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր
Երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր 9֊րդ դ. սկսած:
Մեծ զարգացում ապրեց որմնանկարչությունը: Տաճարների ու ապարանքների ներքին պատերը սկսեցին
զարդարել շքեղ որմնանկարներով: Բուռն ծաղկում ապրեց մանրանկարչությունը՝ ձեռագիր մատյանների
պատկերազարդման արվեստը: Գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը:

Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում ստեղծվել է 1080թ.սակայն Լևոն Բ-ի կառավարման,ժամանակ/1187-1219թը Կիլիկիան հռչակվել է թագավորություն 1189թ հունվարի 6-ին Կիլիկիայի ՏարսոնՔաղաքում Լևոն Բ. թագադրվում է հայոց թագավոր և Կիլիկիան դառնում է թագավորություն:Իրկառավարման ժամանակ նա կատարել է մի շարք բարեփոխումներ:Նա Անտիոքի դքսությունը միացրեցԿիլիկիային:Նրա համար կարևոր էր Լամբրոն բերդի իշխան Հեթումյաններին ենթարկել իրեն,քանի որնրանք անընդհատ ընդիմանում էին և պառակտում առաջացնում:Լևոնին հաջողվում է գրավել Լամբրոնիբերդը:Առևտուրը զարգացնելու համար բարեկարգում է ճանապարհներն ունավահանգիստները: Առևտրական պայմանագրեր է կնքում Վենետիկի և Ջենովայի հետ:Նա մեծ տեղ էրհատկացնում նաև կրթությանը, նրա ժամանակակիցները ասում էին,որ Լևոնի կառավարման ժամանակ«Կիլիկացոց աշխարհը լցվեց իմաստությամբ»էր կատարած գործերի համար և ստացել Է Մեծագործ անունը:

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

  • Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաևԱնիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

Բագրատունյաց թագավորություն

885–890 թթ. — Աշոտ I Բագրատունու գահակալությունը:
885–1045 թթ. — Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունը:
890–914 թթ. — Սմբատ I Բագրատունու գահակալությունը:
894 թ. — Սաջյան ամիրայի զորքերի պարտությունը Դողսի ճակատամարտում:
908–1021 թթ. — Վասպուրականի թագավորությունը:
914–928 թթ. — Աշոտ II Երկաթի գահակալությունը:
921 թ. — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում:
922 թ. — Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայաստանի շահնշահ:
928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը:
948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք:
953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը:
961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք:
961–1003 թթ. — Գրիգոր Նարեկացի:
963–1065 թթ. — Կարսի (Վանանդի) թագավորությունը:
977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը:
978–1113 թթ. — Տաշիր—Ձորագետի (Լոռիի) թագավորությունը:
987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը:
987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը:
990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը:
998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում:
1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային:
1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը:
1042–1045 թթ. — Գագիկ II Բագրատունու գահակալությունը:
1045 թ. –Բագրատունյաց կենտրոնական թագավորության անկումը:

Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

890թվականին Աշոտ 1 մահացավ և գահակալության անցավ որդի` Սմբատը: Շարունակում էր վարել հոր քաղաքականությունը։ 892 թվականին Աշոտը գրավում է արաբների վերջին հենակետ` Դվինը, ձերբակալում արաբ ամիրաներին և ուղարկում Կոստանդնուպոլիս։ Նա ավարտեց հողերը միավորելու գործը ե միացրեց թագավորությանըՏայքը, Տարոնը, Աղձինքը, Բարձր Հայքը, Գուգարքի Ջախավք գավառըԱրևմուտքում- Եփրատ, հյուսիսում Վրաստան, հարավում Տավրոսի լեռներԻնչպես նաև օգնեց վտարել արաբներին Վրաստանից։ Եվ Աշոտ 1 ինչ օժանդակությամբ վրաց Բագրատունիներից թագավոր դարձավ Ատրնեսեսը։893 ին Բյուզանդիայի հետ Սմբատը բարեկամության և առևտրական պայմանագրի կնքեց: Նույն տարում ավերիչ երկրաշարժ եղավ Դվինում: Վատթարացավ երկրի իրավիճակը: Բյուզանդիայի հետ պայմանագիրը անհանգստացրեց Ատրպատականի արաբ Ամիրայությանը ։Սաջյան ամիրան ներխուժում է Հայաստան և գրավում է Նախճավանը, և ավերված Դվինը։ Սակայն շուտով Դողս գյուղում հաղթանակն են տանում Սաջյանի նկատմամբ և արաբներին դուրս վռնդում Հայաստանից։Մյուս ատրպատականը Յուսուֆը օգտագործեց արքայատոհմերի միջև ծագած վեճերը։ Արծրունյաց և Սունյանց նախարարական տոհմերի միջև վեճ էր բռնկվել Նախճեվան գավառակ պատկանելիության համար։ Սմբատը այդ հարցը լուծես ի օգուտ Սունյանց տոհմի։ Եվ օգտվելով առիթից 908 թվականին Յուսուֆը դժգոհ Գագիկ Արծրունուն թագ է ուղարկում և ճանաչում նրան Հայաստանի թագավոր։ Նրանք միասին ներխուժում են Հաատան, որտեղ Սմբատի բանակը անհաջողություն է կրում, Սմբատը փակվում է Կապույտ բերդում։ Նրան մահապատժի ենթարկեց և խաչեց  Դվինի դարպասներին։ Հակաարաբական պայքարը շարունակում է Երնջակ բերդի կայազորը։Երկիրըը սկսեցին ավերել արաբները, և այդ ժամանակ պայքարի գլուխ անցավ Աշոտ 2ը, Սմբատի որդին, որի արիության համար ստացավ Երկաթ անվանումը (914-928)
Պայքարը տեյվեց մոտ 10 տարի։ Աշոտը համախմբել էր բազմաթիվ հայ իշխանների, բանակը վերակազմավորվել էր։ Վեճ առաջացնելու նպատակով Ատրպատականի ամիրա որը թագավոր են ճանաչում թագավորի հորեղբոր որդուն`Աշոտին։ Սակայն նրան և իր աջակից իշխաններին հաջողվում է սանձել։Աշոտը խուսափելով թշնամուց ամրանում է Սևանում։ Սևանի վրա հարձակում են կատարում Բեշիի զորքը, սակայն պարտություն են տանում Գևորը Մարզպետունու փոքրաթիվ ջոկատի շնորհիվ։ Եվ երկու պարտումներից հետո մինչև 925 թվական արաբները դուրս բերեցին իրենց զորքերը Հայաստանից։

  • .Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին /գրավոր աշխատանք/.

    Աշոտ Բ Բագրատունի արքայի Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում: Նա համառ էր և անվախ։ Թագավորն ուներ մեծ հեղինակություն, Արաբական խալիֆը Աշոտ Երկաթին շնորհել էր  «Հայոց և վրաց շահնշահ»` արքայից արքա կոչումը։ Նա ուներ մեծ վստահություն և իշխելու կարողություն։

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

Հայաստանի Հայաստանի անկախության վերականգնումը

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա :

Բյուզանդական կայսր Վասիլ(Բարսեղ) 1-ը 876թ. հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։Հայաստանի ՝ դեռևս 885 թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ունեցավ 30 տարի անց։

Աշոտ 1-ին

Աշոտ 1-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Աշոտ 1-ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը ՝ Կարս կենտրոնով միացրեց իր պետությունը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

  • Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զոնվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտության համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում ենՎռամշապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։

  • Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-77

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողչական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը

387-ին Հայաստանը առաջին անգամ բաժանվում է երկու մասի` Արևմտյան Հայաստանը տրվում է Հռոմին իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանին: Պարսիկները 450-ական թ–ին որոշում են կրոնափոխանել հայերին և ստիպել ընդունել իրենց կրոնը՝  կրակապաշտությունը:Պարսից թագավոր Հազկերտ 2-ը նամակ է ուղարկում հայ իշխաններին և առաջարկում կրոնափոխ լինել: Արտաշատում հրավիրվում է ժողով սպարապետ Վարդան Մամիկոնյանի, Մարզպան Վասակ Սյունու և կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու գլխավորությամբ:Նրանք որոշում են մերժել Հազկերտի առաջարկը ինչից հետո Հազկերտը նրանց կանչում է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն և պահանջում կրոնափոխ լինել հակառակ դեպքում սպառնալով սպանել:Հայ իշխանները Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կեղծ ընդունում են պարսից կրոնը,որպեսզի վերադառնան Հայաստան և ղեկավարեն պայքարը: Նրանք վերադառնում են և պատրաստվում պայքարին: 451թ-ին Ավարայրի դաշտում տեղի է ոււնենում ճակատամարտ,որտեղ, ինչպես երկու կողմն էլ պարտություն կրեց։ Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկներըվ ժամանակավորապես հրաժարվում են հայերին կրոնափոխ անելուց:

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

  • Արշակ 2-րդի քաղաքականությունը

Տիրանի (339-350 թթ.) գահակալությունն ընթացավ բարդ պայմաններում: Նրանից հետո Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի որդուն՝ Արշակ II-ին: Արշակ II-ը (350-368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը: Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեղ Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում: Նրա խորհրդով՝ Ներսես Ա կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան նրա որդիներ Գնելն ու Տիրիթը: Շուտով ծնվում է Արշակի թագաժառանգ Պապը: 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու I ժողովը: Այնտեղ ընդունված կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Արքունական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II-ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Թույլատրվում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատվելու էին դատաստանից: Իրենց տերերի դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում: Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը: 359 թ. վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ II-ը օգնություն է խնդրում Արշակից: Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին: Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտության պայմանագիր:

  • Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/

Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը: Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և Շապուհի կանայք, որոնք ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա մեծահոգաբար էր վարվել իր մոր դահիճ՝ Շապուհի նկատմամբ՝ ազատ արձակելով պարսիզ արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը հռոմեական զորաջոկատի հետ բանակե էին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշես սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ հետևելու ճակատամարտին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է: Դավաճան Մերուժանը գերի է ընկնոմ: Ասօետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը Մուշեղ սպարապետը զբաղվում էն Հայող թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի օրոք հայող բանակի թիվը հասնում է մոտ 100 000-ի: Պապի անկախ քաղաքականությունը դեմ էր Հռոմեական կայսրությանը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են:

  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները /գրավոր/

Գործակալությունը գործն է արքունիքին կից պետական կառավարչական մարմին հին և Միջնադարյան Հայաստանում։ Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկայացուցիչները, որոնք ժառանգաբար վարել են արքայական հրովարտակով նշանակված գործակալությունները։ Գալով հնագույն ժամանակներից՝ գործակալությունները ավարտուն ձևավորում են ստացել առաջին Արշակունիների օրոք (արքունի գործակալությունների ստեղծումը Մովսես Խորենացին վերագրում է Վաղարշակ Ա Արշակունի թագավորին)։ Արշակունիների ժամանակ գոյություն են ունեցել համապետական, ինչպես և նեղ արքունական գործակալություններ։ Հազարապետության կամ աշխարհաշեն գործակալություն վարել է երկրի ներքին գործերը (տնտեսական շինարարական բարենորոգումներ, հարկագանձումներ)։

  • Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները

Աշտիշատի եկեղեցական ժողովները գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար: Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական  ժողովների գլխավոր վայրն էր IV դ.: Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ: Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը: Հայաստանում քրիստոնեական կրոնն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ (Հայաստանում IV դ. Ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկերենի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ումոգության դպրոցները: Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսասական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն: Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին:

  • Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ /գրավոր/

Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխումների շնորհիվ շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հզարի: Հոգևորականների հարազատներին պարտադրում է պետակա և զինվորական ծառայություն կատարել: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է:

Իմ կարծիքով Պապը շատ բարեփոխումներ է կատարել և շատ ջանքեր է թափել, որպեսզի երկիրը իր թագավորության օրոք լինի ճոխ և գեղեցիկ:

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

Հայ Արշակունիների թագավորության շրջանում՝ 65-428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գարծակալությունները: Արքունի գործակալությունների ղեկավարների՝ գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն) միջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 000 էր, որ կազմված էր հեելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելագործները միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպանում էին սպարապետի, մաղխազի և մարդպետի գլխավորած հատուկ հեծյալ ջոկատները, որոնք հայնտի էին ոստան այրուձի անունով: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ և այլն: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր արմապետը հետո՝ հայող կաթողիկոսը: