Բագրատունյաց թագավորություն

885–890 թթ. — Աշոտ I Բագրատունու գահակալությունը:
885–1045 թթ. — Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունը:
890–914 թթ. — Սմբատ I Բագրատունու գահակալությունը:
894 թ. — Սաջյան ամիրայի զորքերի պարտությունը Դողսի ճակատամարտում:
908–1021 թթ. — Վասպուրականի թագավորությունը:
914–928 թթ. — Աշոտ II Երկաթի գահակալությունը:
921 թ. — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում:
922 թ. — Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայաստանի շահնշահ:
928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը:
948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք:
953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը:
961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք:
961–1003 թթ. — Գրիգոր Նարեկացի:
963–1065 թթ. — Կարսի (Վանանդի) թագավորությունը:
977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը:
978–1113 թթ. — Տաշիր—Ձորագետի (Լոռիի) թագավորությունը:
987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը:
987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը:
990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը:
998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում:
1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային:
1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը:
1042–1045 թթ. — Գագիկ II Բագրատունու գահակալությունը:
1045 թ. –Բագրատունյաց կենտրոնական թագավորության անկումը:

Оставьте комментарий