Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

  • Արշակ 2-րդի քաղաքականությունը

Տիրանի (339-350 թթ.) գահակալությունն ընթացավ բարդ պայմաններում: Նրանից հետո Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի որդուն՝ Արշակ II-ին: Արշակ II-ը (350-368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը: Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեղ Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում: Նրա խորհրդով՝ Ներսես Ա կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան նրա որդիներ Գնելն ու Տիրիթը: Շուտով ծնվում է Արշակի թագաժառանգ Պապը: 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու I ժողովը: Այնտեղ ընդունված կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Արքունական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II-ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Թույլատրվում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատվելու էին դատաստանից: Իրենց տերերի դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում: Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը: 359 թ. վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ II-ը օգնություն է խնդրում Արշակից: Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին: Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտության պայմանագիր:

  • Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/

Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը: Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և Շապուհի կանայք, որոնք ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա մեծահոգաբար էր վարվել իր մոր դահիճ՝ Շապուհի նկատմամբ՝ ազատ արձակելով պարսիզ արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը հռոմեական զորաջոկատի հետ բանակե էին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշես սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ հետևելու ճակատամարտին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է: Դավաճան Մերուժանը գերի է ընկնոմ: Ասօետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը Մուշեղ սպարապետը զբաղվում էն Հայող թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի օրոք հայող բանակի թիվը հասնում է մոտ 100 000-ի: Պապի անկախ քաղաքականությունը դեմ էր Հռոմեական կայսրությանը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են:

  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները /գրավոր/

Գործակալությունը գործն է արքունիքին կից պետական կառավարչական մարմին հին և Միջնադարյան Հայաստանում։ Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկայացուցիչները, որոնք ժառանգաբար վարել են արքայական հրովարտակով նշանակված գործակալությունները։ Գալով հնագույն ժամանակներից՝ գործակալությունները ավարտուն ձևավորում են ստացել առաջին Արշակունիների օրոք (արքունի գործակալությունների ստեղծումը Մովսես Խորենացին վերագրում է Վաղարշակ Ա Արշակունի թագավորին)։ Արշակունիների ժամանակ գոյություն են ունեցել համապետական, ինչպես և նեղ արքունական գործակալություններ։ Հազարապետության կամ աշխարհաշեն գործակալություն վարել է երկրի ներքին գործերը (տնտեսական շինարարական բարենորոգումներ, հարկագանձումներ)։

  • Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները

Աշտիշատի եկեղեցական ժողովները գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար: Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական  ժողովների գլխավոր վայրն էր IV դ.: Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ: Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը: Հայաստանում քրիստոնեական կրոնն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ (Հայաստանում IV դ. Ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկերենի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ումոգության դպրոցները: Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսասական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն: Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին:

  • Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ /գրավոր/

Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխումների շնորհիվ շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հզարի: Հոգևորականների հարազատներին պարտադրում է պետակա և զինվորական ծառայություն կատարել: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է:

Իմ կարծիքով Պապը շատ բարեփոխումներ է կատարել և շատ ջանքեր է թափել, որպեսզի երկիրը իր թագավորության օրոք լինի ճոխ և գեղեցիկ:

Оставьте комментарий