Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

Անկախության նվաճումից, հատկապես արցախյան ազատագրական պատերազմից հետո աշխուժացավ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական նոր հարաբերությունների, ժողովրդավարացման գործընթացների վրա։

Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների երկրորդ՝ 1995թ. հունիսի 23-ի ընտրությունների ժամանակ։ 1996թ. նոյեմբերին կայացան ԼՂՀ առաջին նախագահի ընտրությունները, որի արդյունքում հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։ Շուտով, 1997թ., Ռ. Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որի հետևանքով 1997թ. սեպտեմբերին ԼՂՀ-ում տեղի ունեցան նախագահի արտահերթ ընտրություններ։ Հանրապետության նախագահ ընտրվեց Արկադի Ղուկասյանը։

Оставьте комментарий