Архив | 9 июня, 2022

3․ Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

3 Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Ես համաձայն եմ հեղինակի մտքի հետ, որովհետև այն փաստով է: Իմ կարիքով ինտելեգենտ լինելու համար, իհարկե կարևորը է կրթությունը, գրագիտությունը և կարդացած լինելը: Որոշ մարդիկ գրքեր են կարդում, որպեսզի ասեն, թե ես 5 գիրք եմ կարդացել այս ամսվա ընթացքում, կամ գիրք կարդալ, ուղղակի նրա համար, որ կարդացել ես: Ինտելեգենտ մարդը պետք է գնահատի, ոչ միայն այն ամենը ինչ իր կողքն է կատարվում և տրված է իրեն, այլ ինքն իրեն: Մարդը չպետք է թերագնահատի ինքն իրեն, իր հնարավորությունները, ինտելեգենտ մարդը իմ համար ինքնավստահ է, թե իր խոսքերի, թե իր արարքների համար: Ինչպես նշեց հեղինակը՝ նույն գյուղացիները, իրենց վերաբերմունքի, ըմբռնման, հյուրնկալությամբ ցույց են տալիս ինտելեգենտության մի ուրիշ աստիճան: Իմ կարծիքով ինտելեգենտ մարդը ունենում է խարիզմա, կյանքին նայելը և վերլուծելը այդպիսի բնավորությամբ և ինչու ոչ տաղանդով մարդկանց ավելի, կհամարձակվեմ ասել, հեշտ է:  Չնայած նրա, որ ես ընդունում եմ ուրիշ տեսակետները այս հարցի նկատմամբ, բայց միևնույն է այս հարցը մնում է լղոզված, քանի որ աշխարհում չկա էդպես հարց, որին կարելի է հստակ պատասխանել:

2․ Կրակի  առասպելը: Վլադիրմիր Հուլպաչ

2․ Կրակի  առասպելը:  Վլադիրմիր  Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Առաջադրանքներ

Ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Եթե չլիներ պատմվածքի առաջին մասը մենք չէինք հասկանա թե այդ ինչ երգող կրակի մասին է խոսքը և արդյոք կենդանիները ունեին այդ կրակի կարիքը, թե ոչ։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք  չուներ։
    Համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ
    Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։
  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։
    Այս միտքը ճիշտ է, քանի որ
    Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։
  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։
    Այո ամպրոպը շանթահարեց թզենուն և հաղթեց նրան։
  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։
    Մարմնի խոշորության մեջ չէ իմաստությունը։ Իմաստությունը կամքի ուժի, համբերատարության և աշխատասիրության մեջ է։
  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։
    Այս միտքը ճշմարիտ է։
  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։
    Այո, պարտվեցին, քանի որ թզենին իր երգը փոխանցեց կրակին իսկ նրանք պարտված հերացան
  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։
    Այո
  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։
    Ոչ, որովհետև նրանք ամեն բան փնտրում էին որպեսզի տաքանան։ Կրակը նկատելուն պես նրանք շտապում էին այն բերել ։
  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։ 
    Ոչ

1․ Փորձություն (hնդկական հեքիաթ)

1․ Փորձություն  (hնդկական  հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։

Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։

Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։

—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։

Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։

Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.

—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։

—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։

—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։

—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։

Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.

—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։

Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։

Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.

—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։

Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։

Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.

—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։

Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

Առաջադրանքներ

Ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

1. Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ
սիրում էր նրան։

Կարծում եմ համաձայն եմ, որովհետև Դհավալմուքհը վստահ էր, որ երրկրորդ ընկերը իր համար պատրաստ է ամեն ինչի, իսկ առաջին ընկերը ոչ։


2. Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ
նա այնքան էլ անկեղծ չէ։

Ես համաձայն չեմ այս մտքի հետ, որովհետև չեմ կարծում, որ նա իր ընկերոջ հետ շբվում էր միայն ճոխ սեղանի համար։


3. Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց
դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

Համաձայն չեմ, որովհետև նախ առաջին, աղքատ ընկերը չէր կարող հյուրասիրել իրենց, որովհետև տանը ոչինչ չուներ հյուրասիրելու և երկրորդ ընկերությունը հյուրասիրելով չի որոշվում։


4. Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։

Սկզբում կինը համձայն չէր ամուսնու հետ, բայց հետո հասկացավ, որ սխալվել է առաջին ընկերոջը լավ ընկեր համարելով։


5. Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց
փորձության մասին։

Համաձայն չեմ, Դհաբալմուքհը բավականին ազնիվ էր իր աղքատ ընկերոջ հետ։ Նա չասաց ընկերոջը փորձության մասին, որովհետև ուրախ էր, որ իր նման ընկեր ուներ։