Архив | 21 июня, 2022

Իմ կողմից պատրաստված առաջին ոսկեգործական իրը Rhinoceros ծրագրով

Ես վարպետ Դավիթի ոսկեգործական դպրոցում պատրաստեցի իր Rhinoceros ծրագրով։ Իրը իրենից ներկայացնում է երկու կախազարդ, որը միասին հավաքվում է մեկ կոմպոզիցիայի։ Առաջին կախազարդը արև է իսկ երկրորդը լուսին։ Կախազարդերը ես հավաքում էի մոտավորապես 4 օր Rhinoceros ծրագրով։ Կախազարդերը հավաքելուց հետո այն ձուլվեց և դարձավ ամբողջական իր։ Այս կախազարդերը հանդիսանում էին նվեր ընկեր Մենուայի հարսանիքին, Վարպետ Դավիթի և մեր ոսկեգործական դպրոցի կողմից։ Կախազարդերը զարդարված էն հայկական արմատներով։