Архивы

Իրավունք

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Օրինագիծն ընդունվեց 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները

Հիշեցնենք, որ համաձայն ընդունված օրենքի՝ կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

2) առողջապահության նախարարություն

3) արդարադատության նախարարություն

4) արտակարգ իրավիճակների նախարարություն

5) արտաքին գործերի նախարարություն

6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

7) շրջակա միջավայրի նախարարություն

8) պաշտպանության նախարարություն

9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն

11) Էկոնոմիկայի նախարարություն

12) ֆինանսների նախարարություն:

Ընդդիմադիր խմբակցությունների հիմնական դժգոհությունը այն էր, որ կառավարության կառուցվածքում օպտիմալացման անվան տակ լինելու են կրճատումներ, ինչպես նաև ստեղծվելու են «սուպերնախարարություններ», ինչպիսիք, ըստ ընդդիմադիրների, կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

ԼՀԿ-ն պնդում էր նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ և լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, ինչին «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հակադարձում էին, որ նույնիսկ այս կարգավիճակով խորհրդարանը կարող է վերահսկողություն իրականացնել ԱԱԾ-ի և ոստիկանության նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը առաջին ընթերցմամբ ընդունվել էր այս տարվա ապրիլի 18-ին:

Ազատություն

Ազատություն ունի ամեն մարդ ազատություն ասելով մենք կարող ենք հասկանալ ազատության տարբեր տեսակներ. Երկրի, մարդու, խոսքի, քայլի ազատություները և այլն…: Մարտու իրավունքը, պարտականություները և ազատությունը իրար շատ կապվատ են: Ես ազատ եմ, կարող եմ խոսել քայլել հայաստանի սահմաներում և այլն, բայց կա կանոն որը մեր ազատությունը կրճատում է նախարարության կամ հասարակության ոկտի. Օրինակ ես ցհեմ կարող գտնվել արքելված տարածքում, չեմ կարող խոսել այնտեղ որտեղ խոսելը արքելված է և այլն…: Մենք հիմա պայքարում ենք Ադրբեջանի հետ որպեսզի ազատագրենք մեր տարացքները և վարադարձնենք ծովից ծով հայաստանը: Ցավոք սրտի ազատությանը կարելի է հասնել միայն պատերազմի շնորհիվ: Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։  19-րդ դարում ազատական կառավարություններ հիմնվեցին Եվրոպայի, Հարավային Ամերիկայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում։ Այդ ժամանակաշրջանում դասական ազատականության գաղափարախոսության հիմնական հակառակորդը պահպանողականությունն էր, սակայն հետագայում ազատականության առջև գաղափարական մեծ մարտահրավերներ նետեցին այնպիսի նոր հակառակորդներ, ինչպիսին էին ֆաշիզմն ու կոմունիզմը։ 20-րդ դարի ընթացքում, երբ ազատական ժողովրդավարությունները հայտնվեցին երկու համաշխարհային պատերազմների հաղթանակած կողմում, ազատական գաղափարներն է՛լ ավելի տարածվեցին։ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում սոցիալական ազատականության հիմնադրումը դարձավ սոցիալական պետության տարածման գլխավոր բաղադրիչը։