Архивы

Ոսկեգործական դպրոցում

Ոսկեգործական դպրոցում վարպետ Դավիթի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում իրագործել մեր մտքերը, պատրաստել ոսկեգործական իրեր։ Ես արդեն պատրաստել եմ երրեք մատանի, սնկերի թեմատիկայով։ Ոսկեգործական դպրոցում նաև մենք ստանում ենք մասնագիտական զարգացում։ Վարպետ Դավիթի մոտ մենք սովորում ենք անպիսի 3D ծրագրերի ինչպես օրինակ «Rhinoceros»-ը, «Rhinoceros» ծրագրում մենք կառուցում ենք մատանիների 3D օբյեկտները։ Ինձ շատ դուր է գալիս հաճախել ոսկեգործական դպրոց։

Ոսկեգործական ճամբար

Սկսվել է 2 ուսումնական շրջանը։ Ես ընտրել եմ վարպետ Դավիթի ոսկեգործական ճամբարը,

այսօր առաջին օրն է։ Առաջին օրվա ընթացքում ես վերջացրեցի իմ մոմից սունկ մատանին շուտով ձուլվելու է, նաև նկարեցի տարբեր մատանիների էսքիզներ, Մինասի հետ օգնեցինք կրտսեր դպրոցի սովորողներին վերջացնել իրենց աշխատանքները։

Երկրորդ օր` երեքշաբթի վարպետ Դավիթի ոսկեգործական ճամբարում, ես շարունակեցի իմ էսքիզները, նկարեցի 10 տարբեր մատանու էսքիզներ։

Երրորդ օր` չորեքշաբթի վարպետ Դավիթի ոսկեգործական ճամբարում անցավ շատ հագեցած, առաջին հերթին ազատեցի իմ ճանճասպան մատանին գիպսի մնացորդներից։ Մատանին հաջող չէր ձուլվել, այդ պատճառով պետք էր գտնել նմանատիպ լատունի կտոր և միացնել։ Միացնելուց հետո մատանու վրա մնում են տարբեր դեֆեկտներ, որոնցից հարկավոր է ազատվել, Մինասի սկզբում տեղափոխեց մատանին 10% լիմոնաթթվի մեջ, ապա վարպետ Դավիթի ուղեկցությամբ սկսեցի մշակել։ Որոշեցինք մշակել մատանին շվեյցարական խարտոցներով, մշակում էինք տարբեր չափսերի խարտոցներով։

Չորրորդ օր` հինգշաբթի էր առավոտյան վարպետ Դավիթի գլխավորությամբ Մինասի հետ ձուլում կատարեցին, արդյունքում ստացանք արծաթե իրերի կոմպլեկտ։ Ես շաուրնակեցի մշակել իմ սնկերի թեմատիկայով մատանիները։

Ոսկերչական դպրոց

Ես բավականին երկար ժամանակ այցելում եմ մեր ոսկերչական դպրոց և որոշ հաջողություներին եմ հասել: Մեր ոսկերչական դպրոցի ուսուցիչը վապետ Դավիթն է, նրա շնորհիվ մեք շատ նոր հմտություններ ենք ստացել, նա մեզ ուղություն է ցույց տալիս և օգնում մեր դժվարությունները հաղթահարել: Վարպետ դավիթի ուսանողները ունեն, նաև շատ մեծ դեր մեր ոսկերչական դպրոցի համար, ինչպես վարպետ Դավիթը նրանք մեզ ուղություն են ցույց տալից և միշտ օգնում, ընկել Լևոնը և Արմինեն քանդակագործ են, իսկ ընկեր Մարետան զբաղվում է էզքիզավորմամբ և գեղանկարչությամբ: Մեր ոսկերչական դպրոցում տիրում է շատ հաճելի մթնոլորդ և միշտ դասական երաժշտությն է միացված: Ինձ դուր է գալիս գտնվել այս դպրոցում: Վարպետ Դավիթը լավ ուսուչիչ է, միշտ ավելի ավելի վերև է ձգտում, լավ խորհուրդներ է տալիս բայց, նա պահանջում է արդյունքներ և առաջընթաց: Հիմա ես հիմնականում զբաղվու եմ էզքիզավորմամբ, երբ էզքիզները պատրաստ են, ես ոսկերչական մոմով դրանք պատրաստում եմ զարթի տեսքով: Հիմա ես ավելի լավ եմ նկարում, ավելի շատ ճեպանկարներ եմ անում:

Ոսկերչական խմբակ

Ես արդեն մոտավորապես մեկ տարի հաճախում եմ ոսկերչական խմբակ վարպետ Դավիթի գլխավորությամբ, ինձ այնտեղ շատ դուր է գալիս: Ես ունեմ շատ հաջող էսքիզներ որոնցից մեկը պատրաստել եմ հատուտուկ ոսկերչական մոմով: Վարպետ Դավիթը ինձ օգնում է աշխատել մոմով, ընկեր Արմինեն օգնում է եսքիզներով և ընկեր Լեվոնը օգնում է քանդակներով: Ես ազատ ժամանակ, դասից դուրս վերադառնում եմ ոսկերչության խմբակ որպեսզի շաուրնակեմ իմ աշխատանքը: