Արջարոս: Հ. Թումանյան

Առաջադրանքներ

Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք:

1) Հետքն ընկա գնացի-գտա որտեղ նա եղել է և գնացի այդ հետքով
2) մին էլ ականջ դրավ-հիմա լսում է
3) Ես էլ շունչս փորս գցեցի-շունչս խաշեցի
4) Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ-իմացել եմ որ արջը ստուգում է, թե ողջ է զոհը, թե մահացած
5) Բայց անտերը գլխի է ընկել-բայց նա հասկացել է
6) բոցն աստծու ոտներն էրում է-բարձր կրակ եղավ

Նարնջագույն բառերի իմաստները գտեք բառարանում կամ Վիքիպեդիայում:

Բայաթի-ողբ, սուգ
դրուստ-ուղի
օքմին-մեկը
մերուն-մայր
լուլիցը-Խողովակաձև
չախմախը-կայծակ
խտըտեց-միանալ, փաթաթվել, խառնվել

Եթե դուք լինեիք Ավագի ընկերոջ փոխարեն, նորի՞ց կգնայիք արջին սպանելու: Պատասխանը հիմնավորեք:

Այո, որովհետև նա իմ ընկերն է և ես պետք է նրան օգնեմ:

Ի՞նչ եք կարծում արջը սատկե՞ց: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

Արջը ողջ մնաց, բայց վիրավոր

Ո՞րն էր պատմվածքի ամենալարված պահը:

Իմ կարծիքով ամենալարված պահը այս հատվածն է.

Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին։ Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Մին էլ էն տեսա՝ կում արավ ու երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի։

Ի՞նչ սովորեցիք այս պատմվածքից:

Ես այս պատմությունից հասկացա, որ պետք է միշտ լինել ընկերոջ կողքին

 

Оставьте комментарий