Архив | 13 октября, 2019

Կենսաբանություն

Այս օր մենք կխոսենք կարելի է ուտել բորբոս և ինչ կլինի եթե ուտել: Բրբոսը դա սնկեր են, այդ միկռոառգանինզմները ապրում են ամենտեղ, և նաև ուտելիքի մեջ: Բազմանում են հատող պայմաններում, բարձր խոնավությունում, նրանք կարող են շարժվել թթվածինի հետ հետ, իսկ մարդու առգանիզմ նրանք կարող են մտնել շնշելու ժամանակ, կամ ուտելու ժամանակ: Читать далее

Մաքուր նյութեր և խառնուրդներ

ՍՈՎՈՐԵԼ ․ Մաքուր նյութեր և խառնուրդներ:Համասեռ և անհամասեռ խառնուրդներ ․

Քիմիայում «նյութ» բառը գործածում են մաքուր նյութ իմաստով: Իրականում հաճախ հանդիպում են ոչ թե առանձին մաքուր նյութեր, այլ նյութերի խառնուրդներ` օդ, բնական ջրեր, կաթ և այլն:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Եթե նյութը մաքուր է, ապա նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները հաստատուն են:

Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային

մասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն):

ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ`որոնք այլ խառնուրդներ չեն պարունակում և օժտված են խիստ որոշակի բաղադրությամբ,հատկություններով և կառուցվածքով:

ԽԱՌՆՈՒՐԴ`երկու և ավելի նյութերի համակցություններ են,որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները Խառնուրդի բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս կամ այն ֆիզիկական եղանակով:Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:

Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը, նույնիսկ մանրադիտակով: Օրինակ՝ շաքարի կամ աղի ջրային լուծույթը: Համասեռ խառնուրդներում նյութը մանրանում է մինչև առանձին մասնիկներ: Օրինակ՝շաքարի լուծույթում շաքարի մոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրի մոլեկուլների:Օդը թթվածին, ազոտ և ածխածնի (IV) օքսիդ գազերի համասեռ խառնուրդ է, որում O2, N2 և CO2 գազերը փոխադարձ հավասարաչափ բաշխվում են միջմոլեկուլային տարածություններում: Բենզինը մի քանի հեղուկների համասեռ խառնուրդ է:

Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով կամ սովորական օպտիկական մանրադիտակով: Օդը, հողը, ծովի ջուրը, քարերը և բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են Անհամասեռ խառնուրդները կարող են տարբեր բաղադրություններ ունենալ.

1) պինդ նյութ—հեղուկ, օրինակ` կավը ջրի հետ` պղտոր ջուրը,

2) պինդ նյութ—գազ, օրինակ`ծուխը, փոշին,

3) հեղուկ—հեղուկ, օրինակ` յուղը ջրի հետ:

Տնային առաջադրանք

Հարցեր և վարժություններ

Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.

ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:

Լրացրե՛քբաց թողած բառերը.

«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն խառնուրդներ, բնորոշ, կառուցվածքով ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:

Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.

ա) սպիրտ և ջուր

բ) կավիճ և ջուր

գ) կերակրի աղ և ջուր

դ) բենզին

Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:

Ավազը առանձնացնեն փայտից և թեփից ջրի օգնությամ, ապա փայտն ու թեփը առանձնացնել ուժեղ քամու օգնությամբ։

Գեղամալճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:

Դեբեդգետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են: Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:

Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:

Պետք է խառնուրդը ֆիլտրել և խոշոր մնիները հավաքել։

8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ,որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթի մեխերից,շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ:Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին:Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը:

Ջրի շնորհիվ առանձնացնել փայտը, մագնիսի օգնությամբ առանձնացնել մեխերը,