Архивы

Նախնական  պատկերացումներ  օրգանական նյութերի վերաբերյալ

Ուղղորդող  հարցեր.

  • քանի՞  միլիոն  օրգանական  նյութ  է  հայտնի  մարդկությանը

Այժմ հայտնի է ավելի քան 30 միլիոնից ավելի նյութ: Այդ թվին ավելանում է տարեկան մեկ միլիոնով:

  • որո՞նք  են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները

Օրգանական միացությունների հիմքը ածխածնի ատոմների շղթան է, որը տեսականորեն կարող է անսահման երկար լինել։

Այս շղթան կարող է ունենալ այլ կառուցվածք (գծային, ճյուղավորված, ցիկլային)։

Ածխածնի ատոմների միջև կարող են լինել տարբեր կապեր՝ պարզ, կրկնակի, եռակի։ Արդյունքում, իզոմերիզմն առաջանում է, երբ միևնույն բաղադրության նյութը գոյություն ունի բազմաթիվ իզոմերների տեսքով, որոնք ունեն տարբեր կառուցվածք, բայց տարբեր հատկություններ։

  • ինչպիսի՞  քիմիական  կապ  է  առկա  օրգանական  նյութերի մոլեկուլներում  

Կովալենտային, իոնային և մետաղական։

Եթե կովալենտային կապն առաջանում է նույն տարրի երկու ատոմների միջև, ապա այն կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ:

Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ անվանվում է իոնային: 

Այն փոխազդեցությունը, որն առաջանում է մետաղների ատոմների վալենտային էլեկտրոնների ընդհանրացված օրբիտալների և մետաղի իոնների միջև, կոչվում է մետաղային կապ:

  • որո՞նք  են  կենսական  տարրերը, ինչու՞  են  են  այդպես  անվանում

Կենսական տարերը դա կենդանի օրգանիզմին աճելու, զարգանալու եւ բնականոն գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ տարրեր են։ Բոլոր օրգանիզմներին անհրաժեշտ է ածխածնի, ջրածին, թթվածին և ազոտ, որոնք իրենց են հասնում սննդի, օդի և ջրի հետ, քանի որ այդ էլեմենտներից է բաղկացած մարմնի հյուսվածքները: Առաջացնում են բարդ օրգանական նյութեր,

  • ինչպիսի՞ օրգանական  նյութեր են  առաջացնում  կենսական  տարրերը

Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը: 

  • ի՞նչ  նյութեր  են  պարունակվում  մարդու  կողմից  ընդունած  սննդամթերքը (անօրգանական  և  օրգանական), բերեք օրինակներ

Այսպիսով, մեր սնունդը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հանքային աղեր և ջուր։ Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են մեր սնուցման համար։

  • ի՞նչ  է  ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞  նյութեր  են  ստացվում  բույսերում լուսասինթեզի  հետրանքով (անօրգանական  և  օրգանական)

ֆոտոսինթեզը կամ լուսասինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է:

  • որո՞նք  են  ածխաջրածինների  բնական  աղբյուրները

Նավթը, բնական գազը, ածուխը և թերթաքարը։

  • ինչու՞  է  նավթը  համարվում  <<սև  ոսկի>> 

Նավթը կարևոր հանքանյութ է։ Այն նստվածքային ծագում ունի և արդյունահանվում է ամբողջ աշխարհում։ Դրա վրա՝ բառիս բուն իմաստով ապահովում է ողջ համաշխարհային տնտեսությունը։

Նավթը տարբեր ածխաջրածինների հեղուկ բնական խառնուրդ է՝ փոքր քանակությամբ այլ օրգանական միացությունների հետ։ Արժեքավոր հանքանյութ, որը հաճախ հանդիպում է գազային ածխաջրածինների հետ միասին. յուղոտ, դյուրավառ հեղուկ՝ բնորոշ հոտով, սովորաբար Բրաուն կանաչավուն կամ այլ երանգով, երբեմն՝ գրեթե սև, շատ հազվադեպ՝ անգույն։ Դա հանածո վառելիք է կոչվում է նաև «սև ոսկի»քանի որ առանց դրա ոչ ոք չի կարող գոյություն ունենալ: 

  • ինչպիսի՞  նյութեր  են  պոլիմերները, օրինակներ:

Պոլիմերները մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ են՝ մակրոմոլեկուլներ, որոնք  բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային օղակներից:

Գործնական աշխատանք 17.05.2022․ Քիմիա

Օրգանական նյութերի, մոլեկուլների մոդելների հավաքում։ Բնական գազի բաղադրիչներ 90%-ը CH4՝ մեթան։ Հոմոլոգ C2H6՝ էթան։ C3H8՝ պրոպան, C4H10՝ Բութան։

Մեթան՝

Էթան՝

Բութան՝

նեո պենտան՝

իզո պենտան՝

նորմալ պենտան՝

Էթեն C2H4՝

Էթին C2H2՝

Գինու սպիրտ՝ էթանոլ

Ուղորդող հարցեր

●Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները:

114 քիմիական տարրերից 92 մետաղներ են: Պարբերական համակարգում մետաղները տեղակայված են յուրաքանչյուր պարբերության սկզբում, ինչպես նաև երկրորդական ենթախմբում:
Մետաղների ատոմների չափսերը համեմատաբար մեծ են: Դրանց արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնները զգալիորեն հեռու են միջուկից և նրան թույլ են կապված:
Մետաղների ճնշող մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում 1-3 էլեկտրոն է առկա:
Մետաղների իոնացման էներգիան փոքր է, ինչպես նաև մետաղները օժտված են ուժեղ վերականգնող հատկությամբ:
Քիմիական ռեակցիաներում մետաղները միայն վերականգնիչներ են, դրանով տարբերվում են ոչ մետաղներից:

 ●Մետաղների ստացման  ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:

Մետաղները բնության մեջ հիմնականում գտնվում են միացությունների տեսքով: Բացառություն են հանդիսանում որոշ մետաղներ, որինակ ոսկին, արծաթը, պլատինը, որոնք հանդիպում են բնածին տեսքով, սակայն նրանք նույնպես պահանջում են մաքրում և դատարկ ապարներից առանձնացում:
Օրինակի համար՝ հանքերից մետաղների արդյունաբերության խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունն անվանում են՝ մետալուրգիա: Նույն ձևով են նաև անվանում գիտության այն բնագավառը, որը ուսումնասիրում է մետաղների արդյունաբերական ստացման եղանակների գիտական հիմունքները:
Հանքերից մետաղների արդյունաբերման եղանակներն են՝ հրամետաղարտադրություն(պիրոմետալուրգիա), ջրամետաղարտադրություն(հիդրոմետալուրգիա) և էլեկտրամետաղարտադրություն(էլեկտրամետալուրգիա):
Հրամետաղարտադրությունը միավորում է այն եղանակները, որոնք հիմնված են
բարձր ջերմաստիճաններում հանքաքարերից մետաղների վերականգնման վրա՝
ածխի, ածխածնի (II) օքսիդի օգնությամբ:
Ջրամետաղարտադրությունը հիմնված է մետաղների աղերի լուծույթներից մետաղի
ստացման վրա: Սովորաբար հանքը մաքրում են դատարկ ապարներից,
համապատասխան լուծիչի օգնությամբ մետաղը լուծույթ անցկացնում, և
մետաղն աղից վերականգնում:
Էլեկտրամետաղարտադրությունն ընդգրկում է էլեկտրատարրալուծման վրա
հիմնված՝ մետաղների ստացման եղանակներ:

Էլեկտրոլիզը ֆիզիկաքիմիական գործընթաց է, որը կատարվում է էլեկտրոլիտի հալույթի կամ լուծույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնելիս: էլեկտրոլիտի հալույթում և լուծույթում իոններն անկանոն շարժվում են: Այդ շարժումը դառնում է կարգավորված էլեկտրական դաշտում, որն ստեղծվում է էլեկտրոդներով` հաղորդիչներով, որոնք միացած են էլեկտրական հոսանքի աղբյուրի բևեռներին: Էլեկտրոլիզի ընթացքում դրական բևեռին միացրած հաղորդիչն (էլեկտրոդը) անվանվում է անոդ, իսկ բացասական բևեռին միացրածը` կաթոդ:
Դրական իոնները հաստատուն էլեկտրական դաշտում շարժվում են դեպի կաթոդ և կոչվում են կատիոններ, իսկ բացասական իոնները շարժվում են դեպի անոդ և կոչվում են անիոններ:
Տարբերում են հալույթի և լուծույթի էլեկտրոլիզ: Հալույթի էլեկտրոլիզը պարզագույն դեպքն է: Համակարգում առկա են միայն էլեկտրոլիտի անիոնը և կատիոնը: Անիոնը տեղաշարժվում է դեպի անոդ և ենթարկվում անոդային օքսիդացման: Կատիոնը տեղաշարժվում է դեպի կաթոդ և ենթարկվում կաթոդային
վերականգնման:

● Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում:

Ալկալիական մետաղներին են պատկանում IA խմբի մետաղները` լիթիում, նատրիում, կալիում, ռուբիդիում, ցեզիում: Ալկալիական մետաղների չեզոք ատոմներն ունեն ամենամեծ շառավիղը: Մեծ շառավղի պատճառով ալկալիական մետաղների խտությունները համեմատականորեն փոքր են: Ցանկացած ալկալիական մետաղի արտաքին էլեկտրոնային շերտ պարունակում է մեկ էլեկտրոն:
Ալկալիական մետաղները բնութագրվում են ամենամեծ քիմիական ակտիվությամբ`
բոլոր մետաղների համեմատ:
Ալկալիական մետաղները պարբերական աղյուսակի առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են: Նրանք բոլորը պարզ նյութ վիճակում պայծառ փայլ ունեցող մետաղներ են, ոչ-մեծ տեսակարար կշռով և հալման ոչ-բարձր ջերմաստիճանով։ Դրանք էլեկտրական հոսանքի և ջերմության լավ հաղորդականություն ունեն։
Ալկալիական մետաղները եռանդուն կերպով ջրից ջրածին են դուրս մղում, առաջացնելով իրենց բաղադրությամբ նման հիդրօքսիդներ:

Նատրիում՝

Սենյակային ջերմաստիճանում նատրիումը սպիտակ, արծաթափայլ մետաղ է։ Բոլոր մետաղների նման նա լավ հաղորդում է էլեկտրական հոսանք։ Նատրիումը փափուկ է: Նա միքիչ թեթև է ջրից և պատկանում է թեթև մետաղների թվին։ Նատրիումը հեշտ հալչող մետաղ է Նատրիումի հալման ջերմաստիճանն է 98 °C, եռմանը՝ 882,9 °С:
Նատրիումը բուռն փոխազդում է ջրի և թթուների լուծույթների հետ: Ստացվում է NaOH և ջրածին։

Կալիում՝

Սենյակային ջերմաստիճանում կալիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է կապտավուն երանգով։ Այն լավ էլեկտրահաղորդիչ է։ Կալիումը փափուկ է:
Նրա հալման ջերմաստիճանը՝ 63, 55 °C, եռմանը՝ 760 °C է: Օդում կալիումը արագ օքսիդանում է, այդ պատճառով այն պահում են նավթի, բենզինի կամ հանքային յուղի մեջ։ Կալիումը շատ եռանդուն (երբեմն պայթյունով) փոխազդում է ջրի հետ՝ անջատելով ջրածին, ինչպես նաև թթուների հետ՝ առաջացնելով աղեր։

● Մագնեզիում և հողալկալիական մետաղներից կալցիում: Ջրի      կոշտությունն ու դրա վերացման եղանակները:

Մագնեզիումը և հողալկալիական մետաղները բնաության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում: Մագնեզիումը, որոշ այլ մետաղներ և հողալկալիական մետաղները կազմում են պարբերական համակարգի IIA խումբը:
IIA խմբի տարրերի չեզոք ատոմների արտաքին էլեկտրոնային շերտը պարունակում է
երկու էլեկտրոն, որոնք զույգված են: Այդ տարրերի ատոմների շառավիղներն ավելի փոքր են, քան համապատասխան ալկալիական մետաղների ատոմների շառավիղները: Հալման ջերմաստիճանները մի քանի հարյուր աստիճանով բարձր են համապատասխան ալկալիական մետաղների հալման ջերմաստիճաններից:

●Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:

Ալյումինը Երկրի կեղևում ամենատարածված մետաղն է: Նրան բաժին է ընկնում
երկրակեղևի զանգվածի 8 %-ից ավելին: Ալյումինը թեթև մետաղ է, արծաթափայլ, հալման ջերմաստիճանը՝ 660C, եռում է 2450C ջերմաստիճանում, օժտված է մեծ էլեկտրա և ջերմահաղորդականությամբ: Ալյումինը շատ ակտիվ մետաղ է`մետաղների ակտիվության շարքում տեղադրված է անմիջապես ալկալիական և հողալկալիական մետաղներից հետո:

Ալյումինի օքսիդը սպիտակ, դժվարահալ նյութ է: Երկդիմի օքսիդ է` փոխազդում է և թթուների, և հիմքերի հետ: Ալկալիների հետ ալյումինի օքսիդը հալելիս առաջանում են մետաալյումինատներ:

●Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:

Ազատ վիճակում գտնվում է միայն երկնաքարերի ձևով: Երկրակեղևում, ըստ տարածվածության, երկաթը մետաղների շարքում զբաղեցնում է
երկրորդ տեղը ալյումինից հետո: Սպիտակ արծաթափայլ ծանր մետաղ է, օժտված ուժեղ մագնիսական հատկություններով: Հալվում է 1539C և եռում է 2870C ջերմաստիճաններում:

Ուղղորդող  հարցեր.

Ուղղորդող  հարցեր.

  1. Ո՞ր   տարրերն  են  ավելի  շատ, մետաղները, թե՞  ոչ  մետաղները, ինչու՞:

118=22=96

96:22=4,3

Մետաղները մոտավորապես 4 ագաման մեծ են ոչ մետաղներից, քանի որ մետաղները գտնվում են պարբերության սկզբում, այսինքն աստիճանաբար նրանց միջուկների լիցքը շատանում է և ավելի ուժեղ են էլեկտրոնները ձգում։

2. Ո՞ր   առանձնահատկություններն  են  բնորոշ  բոլոր  մետաղներին:

Բոլոր մետաղներին բնորոշ են՝ մետաղական փայլը, լավ էլեկտրահաղորդականությունը, բարձր խտություն, հալման բարձր ջերմաստիճան (բացառություններ են՝ սնդիկն ու ալկալիական մետաղները), բարձր ջերմահաղորդականություն։

Մեկնաբանեք  մետաղների  ֆիզիկական   հատկությունները:

Բոլոր մետաղները (բացի սնդիկից և պայմանականորեն ֆրանսիումից) սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրություն։ Մաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում է -39оС-ից (սնդիկ) 3410о С միջակայքում (Վոլֆրամ)։ Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը (ալկալիական մետաղներից բացի) բարձր է, սակայն որոշ «նորմալ» մետաղները, ինչպիսիք են օրինակ անագն, գալիումը ու կապարը, կարելի է հալեցնել հասարակ էլեկտրական կամ գազային վառարանի վրա։ Մետաղների մեծամասնությունը պլաստիկ է, այսինքն մետաղյա լարը կարելի է թեքել, և այն չի կոտրվի։ Սա տեղի է ունենում մետաղների ատոմների շերտերի՝ առանց նրանց միջև կապի խախտման տեղաշարժերի պատճառով։ Ամենապլաստիկ մետաղներն են ոսկին, երկաթն ու պղինձը։ Սակայն ոչ բոլոր մետաղներն են պլաստիկ։ Պլաստիկությունը կախված է նաև մետաղի մաքրությունից. այդպես՝ շատ մաքուր քրոմը բավականին պլաստիկ է, սակայն դրանում չնչին խառնուրդի դեպքում, այն դառնում է փխրուն և ավելի կարծր։ 

 Մեկնաբանեք  մետաղների   քիմիական   հատկությունները, այսինքն  մետաղների  փոխազդեցությունը  պարզ    և  բարդ  նյութերի  հետ  ռեակցիաների  հավասարումները:

Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ (1-3), այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ (այսինքն «տալիս են» իրենց էլեկտրոնները)։

Պարզ նյութերի հետ փոխազդեցությունը։

Թթվածնի հետ փոխազդում են բոլոր մետաղները, բացի ոսկուց և պլատինից։ Արծաթի հետ փոխազդեցությունը նկատվում է միայն բարձր ջերմաստիճանների դեպքում, սակայն արծաթի (II) օքսիդը գրեթե չի առաջանում, քանի որ այն ջերմապես անկայուն է։ Կախված մետաղի տեսակից՝ ելանյութը կարող է լինել օքսիդ, պերօքսիդ։

Ի՞նչ  է  Էլեկտրոլիզ՝ էլեկտրատարրալուծումը, ո՞ր  մետաղներն  են  ստանում  այդ եղանակով։

Էլեկտրոլիզը, ֆիզիկաքիմիական գործընթաց է, որի ժամանակ էլեկտրական հոսանքով նյութերը քայքայվում են։ Իոնները ստանում են ուղղորդված շարժում, երբ էլեկտրոլիտի լուծույթը կամ հալույթը տեղավորում են էլեկտրական դաշտում։ Դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները, շարժվում են դեպի բացասական էլեկտրոդը՝ կաթոդը, իսկ անիոնները՝ դեպի դրական լիցք կրող էլեկտրոդը՝ անոդը։ Որպես իներտ էլեկտրոդներ, սովորաբար օգտագործվում են գրաֆիտից, պլատինից և չժանգոտվող պողպատից պատրաստված թիթեղներ։ Կաթոդն ունի ավելցուկային էլեկտրոդներ, որոնք շարունակ մատակարարվում են հաստատուն հոսանքի աղբյուրից, իսկ անոդը, ընդհակառակը, ունի էլեկտրոնային մեծ պակասորդ(դեֆիցիտ)։ Էլեկտրոլիզն իրականացնում են էլեկտրոլիզարար կոչվող տաշտակում, որը պարունակում է էլեկտրոլիտի լուծույթ կամ հալույթ, և որի մեջ տեղադրվում են հաստատուն հոսանքի աղբյուրին միացված էլեկտրոդներ։ Էլեկտրոլիզի համար չի պահանջվում հոսանքի մեծ լարում, բավարար է միայն մի քանի վոլտը, սակայն անհրաժեշտ է հոսանքի մեծ ուժ (ամպեր), քանի որ էլեկտրոլիզին մասնակցում են վիթխարի թվով էլեկտրոններ։ Էլեկտրոլիզն ունի մեծ կիրառություն մետաղարտադրությունում և քիմիական արդյունաբերության զանազան ճյուղերում։

Հաշվարկային  լաբորատոր  փորձեր՝ <<Մետաղների  քիմիական  հատկությունները>>

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը  և  հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով՝՝   նշելով  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքա՞ն  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝ Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:
Լաբորատոր  փորձ 2 Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը   ջրի  հետ            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, 2Na + 2H2O — 2NaOH + H2
NaOH + HCl — NaCl + H2O
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4 ·  5H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը: CuSO4+Fe=Cu+FeSO4
բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:

Լաբորատոր  փորձ 4Ակտիվ   մետաղներից՝  ցինկի   փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Անհատական-հետազոտական  աշխատանքներում

Անհատական-հետազոտական  աշխատանքներում  պիտի  լինի  հետևյալ հարցադրումների  պատասխանները.

Մետաղի  դիրքը քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում, ատոմի  բաղադրությունը, էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը, վալենտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում, օրինակներ…

Ալյումին քիմիական նշանը ՝ Al
Կարգաթիվը ՝ 13
Հարաբերական ատոմային զանգված ՝ 27
Մեկ ատոմի զանգվածը՝ Mo (Al) = 27 X 1,66 X 10-27 կգ = 45 X 1027 կգ
Ո՞ր պարբերության տարր է և ո՞ր խմբի և ենթախմբի տարր՝ 3-րդ պարբերություն, 3֊րդ խումբ և գլխավոր ենթախումբ
Ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ ՝  մետաղ
Էլեկտրոնները ըստ թաղանթների ՝ 2,8,3

Բնության մեջ ինչպիսի՞  միացությունների  ձևով  է  գտնվում, օրինակներ…

Բնության մեջ ալյումինը ամենատարածված մետաղական տարրն է: Ազատ վիճակում չի հանդիպում: Ալյումին պարունակող հիմնական հանքանյութերն են՝

Բոքսիտ՝ Al2O3⋅nH2O               Կավ՝ Al2O3⋅2SiO2⋅2H2O

Ֆիզիկական և քիմիական  հատկությունները:

Ֆիզիկական

Ալյումինը թեթև մետաղ է (ρ=2,7գ/սմ³), արծաթափայլ, հալման ջերմաստիճանը՝ 660℃, եռում է 2450℃ ջերմաստիճանում, օժտված է մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ: Պլաստիկ է. մետաղական ալյումինից հեշտությամբ լար է ձգվում և փայլաթիթեղ գլանվում: Հալված ալյումինը լուծում է այլ մետաղներ և ոչ մետաղներ` թեթև ու կայուն համաձուլվածքներ առաջացնելով:

Քիմիական

Ալյումինը շատ ակտիվ մետաղ էմետաղների ակտիվության շարքում տեղադրված է անմիջապես ալկալիական և հողալկալիական մետաղներից հետո:

Օդում ալյումինը շատ կայուն է և փոփոխության չի ենթարկվում։ Ալյումինը պատվում է օքսիդի աննշմարելի շերտով, որը պահպանում է մետաղը հետագա օքսիդացումից։ Օքսիդային ամուր թաղանթը թույլ չի տալիս, որ ալյումինը ռեակցիայի մեջ մտնի նաև ջրի հետ։ Թթվածնի և ջրի նկատմամբ իր մեծ կայունության շնորհիվ ալյումինը ունի լայն կիրառություն։ Օքսիդի շերտը ալյումինին կայուն է դարձնում նաև ազոտական թթվի ինչպես նոսր, այնպես էլ խիտ լուծույթների նկատմամբ։ Ծծմբական թթվի լուծույթի և աղաթթվի հետ ալյումինը փոխազդում է ոչ մեծ արագությամբ.

Ստացումը լաբորատորիայում և  արդյունաբերության  մեջ:

Ալյումինը ստանում են Al2O3 օքսիդի հալույթի էլեկտրոլիզով, իսկ օքսիդն առանձնացնում են բոքսիտ հանքաքարից.

Օքսիդի հալման ջերմաստիճանը 2000-ից բարձր է, և հնարավոր չէ ունենալ էլեկտրոլիզի սարքեր, որոնք դիմանան այդպիսի բարձր ջերմաստիճանների։ Այդ պատճառով օքսիդին խառնում են կրիոլիտ՝ Al3[AlF6], և դրա առկայությամբ իրականացնում հալույթի էլեկտրոլիզը բավականին ցածր՝ մոտ 900 °C ջերմաստիճանում։

Որպես կաթոդ ծառայում են էլեկտրոլիզային գուռի հատակին տեղադրված գրաֆիտե սալիկները, իսկ որպես անոդ՝ գրաֆիտե ձողերի շարանը։ Գոյացող ալյումինը հալված վիճակում հավաքվում է գուռի հատակին և շարունակում կատարել կաթոդի դերը։ Անոդի վրա թթվածինն առաջանում է ատոմների ձևով, որոնք անմիջապես միանում են ածխի հետ՝ վերջինս այրելով մինչև CO և CO2։ Էլեկտրոլիզի ամբողջ ընթացքում անոդի գրաֆիտե զանգվածն անընդհատ ավելացնում են։

Տարրի  միացությունների դերն ու նշանակությունը մարդկանց համար, կիրառությունը:

Ալյումինի միացություններ պարունակում են գրանիտները, բազալտները, կավը, դաշտային սպաթը և այլն։ Բայց ահա պարադոքս. չնայած նրան, որ ալյումինը պարունակվում է շատ մեծ քանակությամբ հանքանյութերում և ապարներում, բոքսիտներով հարուստ տեղանքները, որոնք հանդիսանում են ալյումինի գործարանային ստացման հիմնական հումք, բավականին հազվադեպ են հանդիպում։ Միկրոէլեմենտների տեսքով ալյումինը առկա է կենդանիների և բույսերի հյուսվածքներում։

Ազոտ Ֆոսֆոր

  1. Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5-֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

Նատրիում-N, Ֆոսֆոր-P, Արսեն-As, Ծարիր-Sb, Բիսմութ-Bi:

*2. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները  ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..

Ֆոսֆորի մոտ ավելի ուժեղ արտահայտված է ոչ մետաղական հատկությունները, քանի որ ֆոսֆորի էլեկտրաբացասականությունը ավելի քիչ է:

*3. Ազոտը  և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …

Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը, և քանի որ ազոտը և ֆոսֆորն ունեն այդպիսի հատկությունները, համարվում են կենսական տարր:

*4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի համար….

Լավ հող, ջուր, հարկավոր լուսավորություն, և բարենպաստ պայմաններով միջավայր։

*5. Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանjութը այն նյութն է, որը բույսին օգնում է աճել ավելի լավ պայմաններում, ապահովում է բույսի արագ աճը:

*6. Ի՞նչ  է   <<Նիտրատային  աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

Կենդանի օրգանիզմի քիմիան

Կենդանի օրգանիզմի քիմիան
առաջադրանքներ
առողջ ապրելակերպի սկզբմունքները որոնք են:
Իմ օրվա ռեժիմը
աշքատանքյին օրը բաժանում ենք երրեք ժամի քնի ժամը, հանգստի ժամը և աշխատանքի ժամ:


Հալոգեններ
Հալոգենները գտնվում են 7 խմբի գրլխավոր ենթախմբում, Ֆտոր, Քլոր, Բրոմ, Յոդ

առաջադրանքներ
որոշել հալոգենների ատոմների բաղադրությունը
միջուկում քանի պրոտոն է գտնվում, միջուկում քանի նեյտրոն է գտնվոմ,  քանի էլեկտրոն է պտտվում ատոմի շուրջըջ:
ֆտորի ատոմի բաղադրությունը, +919F(9p,10n)9e
Քլորը բնության մեջ ունի երկու իզոտոպ
Քլորի ատոմի բաղադրությունը, +1735Cl(17p, 18n)17e
Բրոմի ատոմի բաղադրությունը, +3580Br(35p, 45n)35e
Յոդի ատոմի բաղադրությունը ,  +53127I(53p,74n)53e

Առաջադրանք երրկրորդ
էլեկտրոնային թաղնթի կառուծվածքը
էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները լրացվում են ըստ n+ℓ գումարի աճի, ընդ որում որոշիչ է գլխավոր քվանտային թվի արժեքը: Էլեկտրոնը նախ զբաղեցնում է ամենացածր էներգիական ենթամակարդակը՝ 1s(n=1,ℓ=0;n+ℓ=1+0=1), ապա՝ 2s,2p,3s,3p,4s,3d,4p և այլն: ատոմում չեն կարող լինել չորս քվանտային թվերի նույն արժեքներն ունեցող երկու էլեկտրոն կամ նույն քվանտային բջիջում կարող են գտնվել ամենաշատը երկու էլեկտրոն՝ հակառակ սպիններով: Ըստ Հունդի կանոնի տվյալ ենթամակարդակում էլեկտրոնները լրացվում են այնպես, որ սպինային քվանտային թվի գումարային արժեքն անցնի իր առավելագույն արժեքով կամ տվյալ ենթամակարդակում էլեկտրոնները նախ լրացվում են մեկական՝ նույն ուղղությամբ, ապա զույգվում են: 

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում «հալոգեններ»,  բնութագրեք այդ տարրերը 
Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I)  անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

 *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են   
      տարածված  բնության   մեջ, գրեք օրինակներ…
Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը: Քլորի բնական միացություններից են կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ հատկությունը:

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….
*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը
*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…
*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները
*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  

       ի՞նչ  է   քլորակիրը…
*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:

Բջջիջի բաղադրությունը

Բջջիջի բաղադրությունը
ջուրը անօրգանական է կազմում է մեր օրգանիզմի մեջ 70-80%
Որոշել քանի կիլոգրամ ջուր է պարուրնակվում իմ օրգանիզմին
m(H2O)=34*80/100%= 27.2
սպիտակուցներ 10%
Կենդանական սպիտակուցներն են մսեղենը, ձկնեղենը, ձուն:
Բուսական սպիտակակուցներն են լոբին, ձավարը և այլն:
Ճերպերը օրգանիզմում 1-5% է
C, H, O, N, P, S

Քիչ քանակությամբ միկրոտարերն են Fe, Mg, Ca, Na, K, Zn, Cu, Mn,
F, Cl, Br, I

Առողջ ապրելակերպ

1. Քնել պետք է 7-9 ժամ: Բայց կարելի է քնել նաև 5 կամ 6 ժամ, և դա կախված է նրանից, թե ինչպես է դրան արձագանքում մեր օրգանիզմը:
2. Սնունդ ընդունելիս՝

• Չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
• Չի կարելի չափից ավելի ուտել (վերջում պետք է մի փոքր քաղց զգալ):
• Չի կարելի օգտագործել շաքարավազ, տորթ (կոնֆետ և շոկոլադ՝ երբեմն):
• Միրգ պետք է ուտել հիմնական սնունդ ընդունելուց առաջ (մոտ 30 րոպե), այլ ոչ թե՝ հետո:
• Սնունդ ընդունելուց 1-2 ժամ առաջ և հետո ջուր չխմել:
• Չուտել ժամը 19:00-ից հետո:
• Աշխատեք, որպեսզի Ձեր կերակուրի 60 տոկոսը լինի միրգ և բանջարեղեն:
• Աշխատեք շատ միս չօգտագործել:
• Օրական 2 բաժակից ավելի թեյ կամ սուրճ չխմել:
• Չօգտագործել քիմիա (չիպս, կոլա, գազավորված ըմպելիք և այլն):
• Չօգտագործել շատ ալկոհոլ, իսկ եթե կարող եք, ապա հրաժարվեք ընդհանրապես և ալկոհոլից, և ծխախոտից:
• Որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք կոնսերվացված սնունդ:

3. Որքան հնարավոր է՝ շատ շարժվել, քայլել, և որքան հնարավոր է՝ քիչ նստել:

4. Ակտիվորեն զբաղվել սպորտով:

5. Միշտ պետք է հետևել կեցվածքին և՛ քայլելիս, և՛ նստելիս: Որովհետև ողնաշարի հետ կապված պրոբլեմները շատ վատն են:

6. Հետևել հիգիենային:

7. Էմոցիաներ: Աշխատեք որքան հնարավոր է շատ ուրախանալ կյանքով և որքան հնարավոր է քիչ նյարդայնանալ: Էմոցիաները շատ մեծ դեր են խաղում յուրաքանչյուր մարդու առողջության մեջ: