Архив | 16 декабря, 2019

Դասարանական

1.Սովորական պայմաններում ո՞ր նյութն է պինդ.
1) պղինձ,
2) սնդիկ,
3) թթվածին,
4) ջուր:

2.Թվարկված երեւույթներից ո՞րն է ֆիզիկական.
1 ) ապակու փշրվելը,
2 ) ջրի սառչելը,
3 ) գազի ծավալի փոքրանալը,
4 ) ճիշտ են բոլոր պատասխանները:

3.Ո՞րն է մաքուր նյութ.
1) թորած ջուրը,
2) պղնձի հանքաքարը,
3) ծովի ջուրը,
4) հողը:

4.Ստորեւ թվարկվածներից ո՞րն է ֆիզիկական մարմին.
1) ջուր,
2) գոլորշի,
3) ձնագունդ,
4) սառույց:

5.Ստորեւ բերված նյութերից ո՞րն է սենյակային պայմաններում հեղուկ.
1) կերակրի աղ,
2) կերակրի սոդա,
3) սպիրտ,
4) օսլա:

6.Թվարկված նյութերից ո՞րն է օրգանական.
1) ջուր,
2) գլիցերին,
3) կերակրի աղ,
4) սոդա:

7.Ինչպե՞ս պետք է հանգցնել սպիրտայրոցի բոցը.
1) փչելով,
2) թասակով ծածկելով,
3) ջրով,
4) նշված բոլոր եղանակներով:

8.Եթե խառնուրդը բաղկացած է տարբեր խտություններով միմյանց մեջ չլուծվող հեղուկներից, ապա ինչպե՞ս կարող ենք բաժանել բաղադրիչները.
1) զտումով,
2) պարզվածքազատումով,
3) շոգիացումով,
4) բաժանիչ ձագարով:

9.Խառնուրդների բաժանման ո՞ր եղանակն է օգտագործվում քամած մածուն պատրաս- տելիս.
1) թորում,
2) զտում,
3) շոգիացում,
4) պարզեցում:

10.Ո՞ր դեպքում գործ ունենք թթվածին քիմիական տարրի հետ.
1) թթվածինն անգույն գազ է,
2) թթվածինն անհրաժեշտ է այրման համար,
3) ջրում թթվածնի զանգվածային բաժինը
89,9% է,
4) օդը, ըստ ծավալի, պարունակում է 21%
թթվածին:

11.Ֆիզիկական երեւույթների ժամանակ ի՞նչ են տեղի ունենում մոլեկուլների հետ: Դրանք. 1) պահպանվում են,
2) քայքայվում են,
3) կիսվում են,
4) միանում են իրար:

12.Ջրածինը պարզ նյութ է: Ինչո՞ւ.
1) այն պարունակում է տարբեր քիմիական տարրերի ատոմեր,
2)այն պարունակում է տարանուն լիցքով մասնիկներ,
3) այն պարունակում է միեւնույն քիմիական տարրի ատոմեր,
4) այն նորմալ պայմաններում գազ է: