Մարդը և հասարակությունը

Նեղ իմաստով հասարակությունն իրենից ներկայացնում է այն մարդկանց ամբողջությունը, ովքեր գիտակցում են, որ իրենք ունեն մշտական ընդհանուր շահեր, որոնք կարող են լավագույնս բավարարվել միայն իրենց գործողություններով։ Լայն իմաստով, հասարակությունը աշխարհի մի մասն է ։ Նրա մեջ մտնում են ոչ միայն բոլոր այժմ ապրող մարդիկ։ Հասարակության համար բնորոշ է շարունակական զարգացումը, ուրեմն այն ունի ներկան, անցյալը և ապագան ։ Այն մարդկանց սերունդները, ովքեր ապրել են հեռավոր և ոչ վաղ անցյալում, անհետևանք չեն մնացել։ Նրանցից այժմ ապրող մարդիկ ստացել են լեզու, գիտություն, արվեստ, գործնական հմտություններ ։ Եթե այդպես չլիներ, ապա ամեն սերունդ ստիպված կլիներ սկսել քարե կացինը հայտնագործելուց։

Այսպիսով, հասարակությունը ամբողջ մարդկությունն է իր պատմության, արդիականության եւ հեռանկարի մեջ: Հասարակության մեջ մարդկանց միավորումը կախված չէ ինչ-որ մեկի ցանկությունից ։ Մարդկային հասարակության մեջ մտնելը տեղի է ունենում ոչ թե հայտարարությամբ.յուրաքանչյուր ծնված մարդ, բնականաբար, ընդգրկվում է հասարակության կյանքում ։

Ինչպես է հասարակությունը ազդում մարդու վրա: Կարող է արդյոք մեկ մարդ փոխել հասարակությունը։ Կարող է մարդը քաղաքակիրթ մնալ հասարակությունից զերծ.

Оставьте комментарий