Երկրաչափություն նախագիծ

Այս ուսումնական տարվա ընդացքում իմ ամենասիրելի թեման երկրաչափությունից դա քառանկյուններ են:

Զուգահեռագծի հայտանիշները

Զուգահեռագծի երեք հայտանիշ:

Հայտանիշ 1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա այդ քառանկյունը զուգահեռագիծ է:


Հայտանիշ 2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա այդ քառանկյունը զուգահեռագիծ է:


Հայտանիշ 3. Եթե քառանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են, ապա այդ քառանկյունը զուգահեռագիծ է:

Սեղան

Տեսական նյութ

Սեղան կոչվում է այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկու կողմերը զուգահեռ չեն:

Զուգահեռ կողմերը կոչվում են սեղանի հիմքեր, իսկ երկու մյուս կողմերը՝ սրունքներ:

Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե նրա սրունքները հավասար են:

Սեղանը, որի որևէ անկյունն ուղիղ է, կոչվում է ուղղանկյուն սեղան:

Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:

Թեորեմ : Սեղանի միջին գիծը զուգահեռ է հիմքերին և հավասար է նրանց կիսագումարին: էջ 12 ապ.հասկանալ գրքից:

Ուղղանկյուն

Սահամանում Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյուններն ուղիղ են:

Սահամնումից հետևում է, որ ուղղանկյունն օժտված է զուգահեռագծի բոլոր հատկություններով:

Ուսումնասիրենք ուղղանկյան առանձնահատկությունները:

Թեորեմ Ուղղանկյան անկյունագծերը հավասար են:

AC=BD

Ճիշտ է նաև հակադարձ պնդումը.

Ուղղանկյան հայտանիշ Եթե զուգահեռագծի անկյունագծերը հավասար են, ապա այդ զուգահեռագիծը ուղղանկյուն է:

Շեղանկյուն 

Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

Շեղանկյան առանձնահատկությունն է՝

Հատկություն Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և կիսում են շեղանկյան անկյունները:

Քառակուսի
 
Քառակուսի կոչվում է այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

Քառակուսին օժտված է ինչպես ուղղանկյան, այնպես էլ շեղանկյան հատկություններով:

Ձևակերպենք քառակուսու հիմնական հատկությունները.

ա) քառակուսու բոլոր անկյունները ուղիղ են,

բ) քառակուսու անկյուանգծերը հավասար են, փոխուղղահայաց են, հատման կետով կիսվում են և կիսում են քառակուսու անկյունները:

Խնդիրներ
1. Գտեք հավասարասրուն սեղանի անկյունները, եթե հայտնի է, որ սեղանի երկու անկյունների տարբերությունը 400 է:

x+y=180

x-y=40

2x=220

x=110

110+y=180

y=180-110

y=70

2. Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2:3, իսկ միջին գիծը 10սմ է: Գտեք սեղանի հիմքերը:

2x+3x/2=10

5x=10*2

5x=20

x=4

4*2=8

4*3=12

3. Զուգահեռագծի պարագիծը 48 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե՝

ա) կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ-ով,

x+x+x+3+x+3=48

4x=42

x=42:4=21:2=10:5

բ) կողմերից մեկը երկու անգամ մեծ է մյուսից:

x+x+2+x+x+2=48

6x-48:6

6x=8

8×2=16

4. Շեղանկյանպարագիծը 36 է, գտեք նրա կողմը:

36:4=9

5. Գտեք շեղանկյան անկյունները,եթա նրա մի անկյունը 450 է:

Շեղանկյան հանդիպակաց անկյուններն իրար հավասար են։

1 անկյուն = 45

2 անկյուն = 45

45+45=90

360-90=270

270:2=135

Անկյուն 3 = 135

Անկյուն 4 = 135

6. Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը:

5×2=10սմ

Պատ՝ կողմը 5սմ

Оставьте комментарий