Архив | 15 октября, 2021

Հայոց լեզվի ֆլեշմոբ

1․Ընդգծի՛ր այն բառերը, որո՞նց կազմությունն է ՝ արմատ + հոդակապ + արմատ + վերջածանց․ վերաբացում, բայահիմք, այլմոլորակային, հյուրասիրություն, թախծամրմունջ, գլխացավանք

վերաբացում
հյուրասիրություն
գլխացավանք

2․Ո՞ր բառերի բացատրությունն է սխալ․քարվանսարա- ուղտերի քարավան, շամանդաղ — մշուշ, անըստգյուտ – կասկածելի, սողոսկել – ներս թափանցել, սոնատ –բանաստեղծության տեսակ, աճապարել – շտապել, ելուզակ – ավազակ

քարվանսարաուղտերի քարավան, շամանդաղմշուշ,
անըստգյուտկասկածելի,
սոնատբանաստեղծության տեսակ,

3․Սանսկրիտից թարգմանած ո՞ր լեռնաշղթայի անունն է նշանակում «ձյան բնակավայր» («հիմա» — ձյուն, «ալայա» — «ապրել»)։ Այդ լեռան լանջերին տարածվող անտառները հարուստ են վայրի կենդանիներով ու բազմաթիվ թռչուններով, իսկ մինչև 2500 մ բարձրությունների վրա աճեցնում են թեյ, բրինձ, գարի և ցիտրուսներ։

Հիմալայա

4․ Հնդիկներն այս խաղը կոչել են մի բառով, որը ծագել է սանսկրիտերեն «չատուրանգա» բառից, այն նշանակում է չորս խաղաքար՝ փիղ, ձի, նավակ և զինվոր: Ո՞ր խաղի մասին է խոսքը, և ինչպե՞ս են հնում հայերը կոչել այս խաղը։

Շախմատ


5․ Հնում այս բույսը մշակվել է Հնդկաստանում: Հռոմեացի կայսրերը կրում էին դրանից պատրաստված նուրբ հագուստ, որ բերվում էր Հնդկաստանից, և անվանում էին այն «մշակված քամի»։ Այսօր այդ բույսը մեծ տարածում ունի աշխարհում։ Այն մշակում են նաև Հայաստանում։ Ո՞ր է դա՝ մետա՞քսը, բամբա՞կը, վո՞ւշը, թե՞ բուրդը։

Բուռդ

6․Համո Սահյանը «Հրաշք լիներ» բանաստեղծության մեջ ջրաղացպանի աղջկան սիրահարված պատանի հերոսը դիմում է առվին, որ վերջինս՝ Պահեր, գրկի մեջ պահեր Կարմիր աստղերը ձկան․Կարմիր արևս տաներ, Ջաղացպանի աղջկան։Ի՞նչ ձկան, ի՞նչ կարմիր աստղերի մասին է խոսքը, և ի՞նչ է նշանակում «կարմիր արևս» արտահայտությունը։

Բախտավոր կյանք


7.Աֆորիզմի հեղինակը անգլիացի գրող Օսկար Ուալդն է։ Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր քո խորհրդածությունները ընկերության մասին։«Ճշմարիտ ընկերությունը պետք է զերծ լինի ամեն տեսակ եսամոլությունից: Մեծահոգությունն է ընկերության հիմքը»:

Ընկերները պետք է լինեն ազնիվ և արդար, դժվար պահին միշտ օգնեն: