Архивы

Առաջադրանք

1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

Օթոց — բազմոց, գորգ
Բրդեղեն — բրդից պատրաստված կտորեղեն՝ հագուստ
Տեգ — նիզակի ծայրի սուր երկաթը, որով խոցում են, սլաք
Գեղարդ — փայտե կոթով սառը զենք, որի ձայրին ամրացված Էր տափակ կամ եռանիստ երկաթյա տեգ
Աշտե — երկար կոթով նիզակ՝ ձեռքով հարվածելու կամ նետելու համար
Լախտ — մտրակ
Ոսկեհուռ — ոսկեթել, ոսկեհյուս, ոսկեթելով հյուսած՝ կարած
Ագուցած — հագցրած, ամրացրած մի բանի վրա
Գահավորակ — մեծ ու փափուկ բազմոց
Կապարճ — նետ պահելու փայտե կամ կաշվե աման, նետաման
Լայնալիճ — որի աղեղի երկու ծայրերն իրարից շատ են հեռացած
Տապար — կացին
Վահան — ռազմիկի ձեռքի պաշտպանողական զենք՝ սովորաբար մետաղից կամ փայտից (նաև կաշվից)՝ սառը զենքի հարվածից պաշտպանվելու համար
Ասպար — պաշտպանական զենք, որ կռվողները կրում էին ձախ թևի վրա՝ թշնամու հարվածներից կամ նետերից պաշտպանվելու համար, վահան
Ցցունք — առարկայի դուրս ցցված մաս, ցցվածք
Լանջապան — լանջը պահպանելու զրահ, լանջազրահ, կրծքազրահ
Գալարված- կծկված
Վաղր — սրի տեսակ
Ականակուռ — թանկագին քարերով հեռած՝ զարդարած
Երկաթահատ — երկաթ հատող՝ կտրող

Կետադրություն

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն Արտեմիսին ներբողում նրա շնոր-ներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ափշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական,քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողար-ակում էին նաև ականակի- խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով` ամենաստեղծ ու խորաթափանց։

Հայոց լեզու

Հունվարի 31

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3․

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:

Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:

Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:

Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին

 դարձի բերել:

Կապ 

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝ հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի բառաձևերը։
Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը)։

Կապերի խնդրառությունը

Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը որ հոլովով խնդիր է պահանջում։
Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում
միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները,
որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։
Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է
ուղղական հոլովով։
Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս, զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար, նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։

Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։

Վախթանգ Անանյան
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։
Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                                 գրի՛ր, խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                                        գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք,
մոտեցրե՛ք
3. պիտի գրի պիտի
խաղա
պիտի գրեն պիտի
խաղան
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել են ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան են ստեղծել, որով հինաում են հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ է բացվել պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայեցինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից կպոկվի և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ կթռչի դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից առկայծում էին մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա երևացին։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օորովում էին, իսկ մեղմ քամին բերել էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը վերցրել էր հաստոցը, անջատել էր նոր պատրաստած դետալը և համեմատել էր գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ալեկոծել էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ողողում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես անցավ, որն հայտնվեց ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Ձևաբանորեն վերլուծել նախադասությունները

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է,

Մթնաձոր-գոյական, եզակի, ուղղական հոլով, հատուկ, ի հոլովում,

տանող- բայ, անդեմ, ենթակայական,

միակ- ածական, որակական, դրական աստիճան

արահետն-գոյական, հասարակ, որոշյալ, եզակի, ուղղական հոլով, ի հոլովում

առաջին-թվական, դասական թվական, հետադրություն կապ, ուղղական, ի հոլովում

փակվում է- բայ, դիմավոր, սահմանական եղանակ, անկատար ներկա, 3-րդ դեմք եզակի թիվ։

ձյունի-գոյական, սեռական հոլով, ի հոլով, անորոշ, հասարակ, եզակի թիվ։

մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։

Մինչև-կապ, նախադրություն, հայցական հոլով։

Գարուն-գոյական, հասարակ, անորոշ, եզակի թիվ, ուղղական հոլով, ա հոլովում։

Մարդ-գոյական, հասարակ, եզակի թիվ, անորոշ, ուղղական հոլով, ու հոլովում։

Ոտք-գոյական, հասարակ, անորոշ, եզակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում։

Անտառներում-գոյական, հասարակ, հոգնակի թիվ, անորոշ, ներգոյական հոլով, ի հոլովում

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։

Ե՛վ- շաղկապ, համադասական, կրկնադիր։

գյուղում-գոյական, հասարակ, անորոշ, եզակի թիվ, ներգոյական, ի հոլովում։

բերդի-գոյական, հասարակ, անորոշ, եզակի թիվ, սեռական հոլով, ի հոլովում։

գլխին-գոյական, հասարակ, անորոշ, եզակի թիվ, տրական, ի հոլովում։

ժամանակը-գոյական, հասարակ, որոշյալ, եզակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում։

սահում է-բայ, դիմավոր, երրորդ դեմք, սահմանակ եղանակ, անկատար ներկա, եզակի թիվ։

դանդաղ-ձևի մակբայ։

տարիները-գոյական, որոշյալ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում։

ծառի-գոյական, ծառի, սեռական հոլով, ի հոլովում։

միանման-ածական, հարաբերական։

տերևներն-գոյական, անորոշ, հասարակ, հոգնակի թիվ, սեռական հոլով, ի հոլովում։

Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։

խառնվում է-բայ, դիմավոր, երրորդ դեմք, սահմանակ եղանակ, անկատար ներկա, եզակի թիվ։

ծերունու-գոյական, որոշյալ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, ու հոլովում։

հիշողությունը-գոյական, որոշյալ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, ա հոլովում։

Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Գետն-գոյական, որոշյալ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում։

աղմկում է-բայ, դիմավոր, երրորդ դեմք, սահմանական եղանակ, անկատար ներկա, եզակի թիվ։

առաջվա-մակբայ, ժամանակի։

հանգով-կապ, հետադրություն, գործիական հոլով։

նույն-ածական, հարաբերական։

քարերն-գոյական, որոշյալ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում։

քարե-ածական, հարաբերական։

արծիվը-գոյական, որոշյալ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, ի հոլովում։

Գործնական աշխատանք 

Նոյեմբերի 19

Գործնական աշխատանք 1

3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

Գործնական աշխատանք 2

1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է

2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է

Հայոց լեզու բայ

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում (շրջելիս-համակատար, Ե-խոնարհման,պարզ) երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ (Լողալով-անորոշ,Ա-խոնարհման,պարզ) շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
(նստած-հարակատար,Ե-խոնարհման, պարզ), ահագին կտուցները հնարավորին չափ (ներս քաշած,հարակատար, Ե-խոնարհման,պարզ) և ծայրերը (հենած-հարակատար, Ե խոնարհման, պարզ)
բլրակի պռնկին։ Չկարողացա (մոտենալ- անորոշ,Ե-խոնարհման,ածանցավոր), ուստի և թխսկանները իրենց բները (թողնելու-անորոշ ,Ե-խոնարհման , ածանցավոր) փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ (սուզվելու-ածանցավոր,Ե-խոնարհման,ածանցավոր) սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
(քշելիս-համակատար, Ե-խոնահում,պարզ) ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի (սուզվել,անորոշ,Ե-խոնարհման, ածանցավոր), գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի (կազմակերպված-հարակատար, Ե-խոնարհման, ածանցավոր) որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Դերանուններ

Նոյեմբերի 15

1․ Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

2Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։

Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

Անձնական- դու, Ես,

դու-եզակի, ուղական
Ես-եզակի, ուղական


Ցուցական- այս, սա,  Այսպես,

այս-եզակի, 
սա-եզակի,


Հարցական- ո՞ւր, ինչի՞,  որտեղի՞,

Հարաբերական-չես, թե

չես-եզակի

Անորոշ- մի

 3. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

Նրանք նախնտրում են գեղեցիկ պատրաստված սնունդ, իսկ մենք տնական ձևով պատրաստված սնունդ:

Իրենք չեն հասկանում, որ դուք ավելի ունակ եք:

4. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:

 5. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

 6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

7. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Դերանուն

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու: Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու: Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու: Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու: Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու: Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու: Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

1․ Ի՞նչ է դերանունը։
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվիր դրանք։
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

3․Թվիր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:

Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:

Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

4․Գրիր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։