Ածականների տեսակները

Ածականների տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր: Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի: Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին): Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն: Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:


Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1. Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):2. Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:ՕրինակԱյս տաճարը մյուսից ավելի հին է:Բաղդատական աստիճանը կազմվում է . • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:  3. Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով: Գերադրական աստիճանը կազմվում է՝ • դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին: ՈւշադրությունԱծականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝  • գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ. սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,
ՈւշադրությունԳերադրական աստիճան կազմող ամենա և գույն ածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:

Առաջադրանքներ

1․Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-դատարկ, գեղեցիկ, ձանձրալի
այգի-վառ, մշակված, կանաչ
ծաղիկ-բուրավետ, գունավոր, նուրբ
գիրք-հետաքրքիր, մեծ, ծանր,
գորգ-կարմիր, կարված, փափուկ

3․Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:

Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

մեր ասիճանը ավելի բարձր է քան ձերը:
Ես պատրաստեցի շատ թունդ սուրճ, երևվի ամենաթունդ սուրճն  է:
Հարևան պետություների ջուրը ավելի պղտով է քան Հայաստանում
Մենք ապրում ենք ծածր հարկում:
Իմ տրամադրությունը բարձրանում է, երբ իմ ընկերները ուրախ են (ոչ)


4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

աղոտ լույս, դժվարին ճանապարհ, հոգատար ժամանակ, պողպատե լար, սնահավատ մարդ, գործունյա աշխատող, բարեգութ քույր, դաժան կյանք, փայտե սեղան, թղթե նավակ:

Оставьте комментарий