Архивы

Մարգարիտ

download.jpgՄարգարիտ, փափկամարմինների խեցիներում արտադրվող պինդ, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման  դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարիտ բառը, բազմաթիվ մշակույթներում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ հազվադեպ, հիանալի և ցանկալի մի բան։

Շափյուղա

Հնում Շափյուղան համարվում էր երկնային գմբեթի խորհրդանիշը, ներհայեցողության քարը։ Ազնիվ շափյուղան Յուպիտերի հովանավորության տակ ծնվածների կապույտ խորհրդավոր քարն է համարվում։ Կանայք կրում էին այն ոչ միայն նրա գեղեցկության համար։ Շափյուղան ունի վառ մուգ կապույտ գուն, որը դժվար է չնկատել: Ամենա թանք շափյղուղան կրում է հպարտ անուն Դաֆիտիի աստղը:
Zaffiro_tagliato.jpgStar-Saphire.jpg

Սև օպալ

Սև օպալը համարվում է ամենաթանկ քարերից մեկը որը կարող է մրցել ատամանդների հետ: Այս քարերի փայլն ու շքեղությունը հենց այն է, որ մուգ կապույտ հիմքի վրա տեսանելի են ծիածանի գրեթե բոլոր գույները: Հին արաբները համարում էին, որ ծիածանաքարը կայծակի ժամանակ երկնքից է ընկել:
Կան այս քարի բացառիկ տեսակներ, որոնց մեկ կառատը վաճառվում է 10 000 դոլարով: Սև ծիածանաքարի արդյունահանման 95 %-ը պատկանում է Ավստրալիային:
Ծիածանաքարը կամ օպալը հայտնի է մոտ 6000 տարի առաջ:

download.jpg

Օպալ

Թանկարժեք օպալը ցուցաբերում է ներքին գույների փոփոխական փոխազդեցություն և, չնայած այն միներալոիդ է, ունի ներքին ստրուկտուրա: Մանրադիտակային մասշտաբներով թանկարժեք օպալը բաղկացած էսիլիցիումի երկօքսիդի մոլեկուլներից կազմված գնդերից 150-ից մինչև 300նմ, որոնք սերտորեն դասավորված են հեքսագոնալ կամ խորանարդաձև բյուրեղավանդակում: 1960-ական թվականների կեսերին Ջ. Վ. Սանդերսը ցույց տվեց,  որ հստակ դասավորված քվարցային գնդերն էլ հենց ստեղծում են ներքին գույները՝ լույսի ալիքների դիֆրակցիայի ու ինտերֆերենցի արդյունքում, որը տեղի է ունենում օպալի միկրոստրուկտուրայի շնորհիվ

download.jpg։

Կարմիր Բեռլին

Հազվագյուտ քարը բիբիթը կամ կարմիր բերիլ դեռ քննարկվում է փորձագետների շրջանակներում: 1900-ականների սկզբին Մեյնարդ Բիքբի անունով տղամարդը Յուտայի Թոմաս լեռնաշղթայում գտնվող հանքավայրում հայտնաբերեց նոր տեսակի բյուրեղ: Վստահ չլինելով, թե ինչ է նա գտել, Բիքբին բյուրեղի պատճենը ուղարկեց երկրաքիմիային: Առաջին հերթին ամենաթանկ բիբիթը կլինի հնարավորինս մաքուր քարը մուք վարդագույն գույնի:

download.jpg

Բերիլ

Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Գույնը՝ կանաչ, երկնագույն, դեղին և սպիտակ։ Տարբերակներն են աքվամարինը, զմրուխտը, հելիոդորը։ Կարծրությունը՝ 7,5, խտությունը՝ 2650–2800 կգ/մ3։ Հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, գրեյզեննեզրում, սկառներում։ Բերիումի հանքանյութի գլխավոր միներալն է։ Բերիլի հանքավայրեր կան ՀՀ–ում, ԱՄՆ–ում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Հվ․ Աֆրիկայում և Հնդկաստանում։

Berillo.jpg

Վարդագույն քվարց

Վարդագույն քվարցը հազվագյուտ միներալ է: Ամենագեղեցիկ գույնն ունեն վարդագույն քվարցի խոշոր բյուրեղները և այն հիմնականում այդպես էլ հանդիպում է: Վարդագույն քվարցը նպաստում է խաղաղ քնին՝ պարգևելով գեղեցիկ երազներ և ետ պահելով մղձավանջներից: Շատերը կարծում են որ վարդագույն քվարցը կարող է բուժել:

download.jpg

Կանաչ քվարց

Պրասիոլիտը մի պատկանում է քվարցի տոհմին՝ նա կանաչ քար է, նրան նաև ասում են ՝ կանաչ քվարց կամ մարգարիտ: Հիմնականում օգտագործվում է զարդերում ինչպես զարդ: Հանդիպում է ամեթիստի հետ: Թափանցիկ է ունի, կանաչ սոխի գույն, երանգի հագեցվածությունը կարող է տարբեր լինել գունատ գորշ-կանաչից մինչև խորը խոտ կանաչ:
download.jpg

Վանակն

Վանակն, բյուրեղային կուտակում, որն առաջանում է բարձր լեռներում։ Նրա գունավոր տեսակները հնում համարվել են մոգական ազդեցություն ունեցող։ Նրա բյուրեղներն այնքան մաքուր են ու թափանցիկ, որ փայլում են ալմաստի պես։ Վանակնը և նրա գունավոր տեսակները հնում մոգական նշանակություն են ունեցել և պահպանող քարեր են համարվել։ Ընդունված է այն կարծիքը, թե դրանք դարմանում են սրտի, ստամոքսի, աչքերի, բորբոքված գեղձերի հիվանդությունները։ Վանակնի բյուրեղներն այնքան մաքուր ու թափանցիկ են, որ փայլում են ալմաստի պես։ Այս հատկության համար երբեմն նրան ալմաստ են անվանում՝ Բրիանսոնյան ալմաստ, Այլասկայի ալմաստ, Հռենոսյան ալմաստ և այլն։

download.jpg

Ցիտրին

Ցիտրին քարը դա քվարցի ոսկե  տեսակն է: Ցիտրինի թափանցիկ բյուրեղները հեշտությամբ վերամշակվում են, ուստիև ոսկեգործների կողմից վաղուց են օգտագործվել զարդերի, կնիքների, ամուլետների արտադրության համար: Ցիտրինը դա հինգերորդ դասի քար է և լայնորեն կիրառվում է զարդերի մեջ: Այս հանքանյութը հեշտ է մշակել, այն դիմացկուն է, կոշտ, քերծում է ապակին: Բնական ցիտրինները, ունի գունատ դեղին գույն: Դրա հագեցվածությունը կախված է երկաթյա խառնուրդներից:

download.jpg