Առցանց ուսուցում մայրենիից

  1. 12.2016

Ավեր-քանդել, ավերել
Գացիր-ժամանել
Դժար-դժվար
Ղուզղուղին-գյուղ, հոմանիշը` կատաղի, քաջ
Ղոչաղ-անող դնող
Նորելուկ- նորամուտ
Պինչն-ռունգ
Անթարոց- թոնրի կրակախառնոց
Սադափեն-  Մարգարտաբեր խեցեմորթու փայլուն խեցին
Շամփուր- Բարակ ձող՝ խորոված եփելու հա մա ր
Հարցուր-հարցրու

  1. Կոզբանդինի աչքերով պատմիր սասունի և սասունցիների մասին:

Կոզբանդինը շատ էր թերագնահատում Սասունցիներին և հանգիստ ձևով ուզում էր հաղթել նրանց ու թալանել ոսկին և աղջիկներին տանել Մսրա Մելիքին, սակայն ամեն ինչ ձախողվեց:

  1. Դուրս գրիր կոզբանդինին վերաբերող հատվածները:
    -Է~յ, կոզբանդին մեծաբերան,
    Էդ որտեղից լերան-լերան,
    Լերան-լերան կգաս փախած,
    Հաստ գլուխդ կիսից ճղած:
    Էն դու չասիր` գնամ սասուն,
    Կանայք բերեմ քարսուն-քարսուն,
    Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
    Հայոց երկիր ավեր անեմ:
    Գնացիր Սասուն քանց գել գազան,
    Ետ ես գալի քանց շուն վազան…

-Ապրես’, ապրե’ս, քաջ կոզբանդին,
Արժա կախեմ ես քու ճտին
Մեր ղուզղունի մեծ նշանը`
Պարգև քու մեծ հաղթուցյանը:

  1. Դուրս գրիր մելիքի զորքին վերաբերող հատվածը
    -կանչեցե~Ք, ասավ, իմ զորքը բոլոր.
    Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
    Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
    Հազար հազար մարդ նոր թաղթից ելած,
    Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
    Հազար հազար մարդ սպիտակ ալևոր,
    Հազար հազար մարդ, որ փողեր հնչեն,
    Հազար հազար մարդ, որ թմբուկ զարկեն…
    Կանչեցե~ք, թող գան, հագնեն զե~նք, զրա~հ,
    Կռիվ տի գնամ ես Դավթի վրա.
    Սասուն ավերեմ,
    Հեղեղեմ բերեմ:
    XVIII
    Էսպես անհամար զորքեր հավաքե,
    Եկսվ սասմա դաշտ, բանակը զարկեց
    Ու ծանր նստեց Մսրա թագավոր:
    Էնքան ահագին բազմությունն էն օր
    Բաթմանա ջրին եկավ ու չոքեց,
    Ով եկավ, խմեց-գետը ցամաքեց:

7.Թվարկի`ր Դավթի հոր`մհերի զենքերը: Սովորական էին, թե…
Ծալ-ծալ կապեն, գուրզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավորտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զրահ շապին, Թուր-Կեծակին:

02.12.2016
Անծանոթ բառեր
Արմաղան-ամփորդությունից վերադարձած ազգակաների համար բերված նվեր
Մարագն- յարդի ամբարանոց
Կալավ-ցորենը պահելու զտելու տեղ
Շեղբիկ-անկոթ փոքրիկ դանակ
Փլեկ-կործանել, տապալել, քանդե
Ղարվաշ-աղախին, սպասավոր, սպասուհի
Թեղած-դիմացը պահած, լցրած
Շլնքը- շլինք- վիզլ

Պատասխանեք հարցերին
Դուրս գրիր այն հատվածը, որտեղ Մելիքը զայրացած է ու գրիր, թե որն է նրա զայրույթի պատճառը:
Համբավը տարան Մսրա Մելիքին.
-Հապա~ չես ասիլ` Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվա խարջը չես առել:
Մելիք զայրացավ.-
Գնացե’ք ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք:
Զայրույթի պատճառը այն էր, որ Սասունը յոթ տարվա հարկը չեր տվել
Բնութագրիր Կոզբադնին՝ դուրս բերելով համապատասխան հատվածները:
Կոզբանդինը բկլիկ, թույլ, վախկոտ և հրաման կատարող էր:
Ու Կոզբանդին փքված, ուռած:
Գոռ Կոզբանդին մտավ Սասուն:

Դուրս գրիր դարձվածքներ և բացատրիր:
Քարը պատռվի-Քարը կոտռվի
Վարդ աղջիկներ- գեղեցիկ աղջիկներ
Դառը դատած-ծանր աշխատանք կատարած

Առանձնացրու պառավի և Դավթի երկխոսությունը: Քո կարծիքով լավ, թե վատ բան է պառավը սովորեցնում Դավթին:

Պառավը լավ բան էր սովորեցնում Դավթին, որովհետև նա նրան ասում էր, որ Սասունը պաշտպանի, ոսկիներն ուրիշն է չափում գնա ու տեր դառնա և իր հորը նմանվ:

Պառավն էր. եկավ` անե~ծք,աղաղա~կ.
-Վա~յ, խելա’ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կրակ ուտես, ցավ ուտես,-ասավ,-
Քու աչքն աշխարքում մենակ ինձ տեսավ.
Կորեկս արիր գետնին հավասար,
Էս էր մնացել ձմեռվա պաշար,
Էս էլ կտրում էս,
Էլ ոնց ապրեմ ես:
Թե կտրիչ ես դու, աղեղդ ա’ռ գնա’,
Քու հոր աշխարքին տիրություն արա’,
Քու հոր գանձը կե’ր,
Թողել ես անտեր,
Մսրա թագավոր ղրկել է`տանի:
-Էլ ինչ ես վրես բարկանում, նանի’,
Էդ ինչ էս ասում, ես չեմ հասկանում,
Մսրա թագավոր մեր ինչն է տանում:
— Մսրա թագավոր մեր ին~չն է տանում…
Մսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ. Ղրկել են հրեն,
Եկել են Սասմա քաղաքի վրեն
Բադին, կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալիս բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կնիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մսրա մելիքին դարավաշ դառան:
-խնչ ես, ա’յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ`որտեղ են ուզում:
-Որտե’ղ են ուզո’ւմ… Մահս տանի` քե~զ.
Դու’ պետք է էն հոր զավակը լինե~ս
Եկել ես եստեղ շաղգամ ես լափում…
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փլեկ մարագն են լցրած:
Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց:

01.12.2016

Պատասխանել հարցերին՝
1.Պատմիր որսկան Դավիթի մասին
Դավիթը նետ-աղեղն առնում գնում էր Սասմա քաղաքից դուրս կորեկի արտերում լոր էր սպանում ճնճղուկ զարկում: Մթանը գալիս վիշապի նման մեկնվում կրակի կողքին քնում:
2.Հատվածից դուրս գրիր պառավին բնութագրող բոլոր բառերն ու արտահայտությունները:
Աղքատ անորդի մի ծեր կնկա մոտ,
Ձեռից ու վոտից ընկած մի ծեր կին,
Լեզուն պապանձվել,
Այ պառավ ինձ էլ անիծում:
3.Ինչո՞ւ էր պառավն անիծում Դավթին և կարծում, թե նա Մհերին արժանի զավակ չէ:
Պառավը անիծում էր Դավթին, որովհետև Դավիթը տրորում էր իր ամբողղջ տարվա ապրուստը:
Պառավն ուզում էր, որ Դավթի հոր սարերոմ որս աներ` եղնիկ, այծյամ, պախրա, եղջերու որսար ու Սասմա Սուրբ Տիրամոր վանքը պահպաներ:
4.Բացատրիր հետևյալ դարձվածքները՝ մտքի ծովն ընկնել, ճարը կտրված, գիշերը հասավ, ապրուստը կտրել:
մտքի ծովն ընկնել-մտքով տարվել,
ճարը կտրված-հույս չունենալ,
գիշերը հասավ-մութն ընկնել,
ապրուստը կտրել-աշխատավարձը կտրել:

30.11.2016

Դուրս գրել բոլոր անծանոթ բառերը և սովորել
կորկում-կորեկի արտ
կապարճդ-  նետ դնելու աման
հալբաթ-երևի
ապավեն- օգնութիուն, հովանավոր

29.11.2016

3) Բնութագրիր ձենով Օհանին օգտագործելով համապատասխան բառերից ու արտահատություններից:
Ձենով Օհանը ահից սարսափած`
Թշնամու առաջն ելավ գլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.

5) Ինչու՞ Մելիքը Դավթին <<ծուռ>> անվանեց:
Դավիթը իր տարիքի համեմեմատ շատ ուժեղ էր և շատ անսովոր:
Թափ տվավ, մարդկանց գցեց դես ու դեն.
Փոքրիկ ճկույտը մի քարի առավ,
Ապառաժ քարից կրակ դուրս թռավ:
-Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,-

8) Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց դիպուկ բառերով
Դավիթը հզոր, անվախ, ծուռ, քաջ տղա էր:
Ձենով Օհանը վախկոտ և սարսափած էր:
Ձենով Օհանի կինը բողոքող և փնթփնթան էր:
Մսրա Մելիքը եսասեր, հզոր և անսիրտ մարդ էր:

10)Դուրս գրիր դարձվացքները և բացատրիր
Քարեքար ընկան դատարկուն եղան:
Տնից տեղից հեռացան:

11) Մի բնակչի անունից պատմիր Դավթի նախրապանության մասին:
-Ես վստահ եմ, որ այս տղան խելագառ է, ուրիշ կենդանիներին խառնում է գառների հետ ու մեզ սարսափեցնում է:

Оставьте комментарий