Ճամփորդություն Արատես

Մենք ընկեր Արշակի գլխավորությամբ, Հարավային դպրոցի սովորողների և ուսուցիչների հետ մեկնեցին եռօրյա  ճամբորդության դեպի Արատես։
Առաջին օր — Արատես հասանք մոտ ժամը տասներկուսն անց կես և բարձրացանք սար: Մենք դժվարությամբ Սմբատաբերդի բարձունքը։ Երբ հասանք Արատես, մեզ ծանոթացրին խոհանոցի հետ, այնտեղ կար երեք տնակ՝ երկուսը ննջարանի համար, իսկ մյուսը՝ խոհանոցի: Մի  փոքր կերանք և գնացինք տնակներ՝ մեր իրերը դասավորելու համար: Ամեն գիշեր մենք խարույկ էինք վառում և հավաքվում  շուրջը և ուսուցիչները երգեր էին միացնում և մենք երգում էինք։ Ես քնեցի բավականին ուշ և գիշերվա երկուսին արթնացա մեծերի քնարկման պատճառով, որից ես լավ չքնեցի և հաջորդ օրը այնքան էի ակտիվ չէի։
Երկրորդ օր — Առավոտյան, ժամը իննին մենք կատարեցինք շարային, շարայինից հետո եկան անվտանգության աշխատակիցները, որից հետո մենք գնացինք գետի մոտ և նրանք մեզ ցույց տվեցին, թե ինչպես պետք է անցնել գետը: ԱԻՆ -ի աշխատակիցները գետի վրայով անցկացրեցին հաստ պարան և կապելով ամրագոտիները մեզ անցկացրեցին գետի վրայով: Վերադարից հետո, ես և իմ ընկերը նկատեցինք, որ մեր տնակում կան շատ մողեսներ, և ամբողջ ազատ ժամանակը մենք ծախսեցին մողես բռնելու վրա, ի վերջո մենք բռնեցինք երեք մողես, որոնց հետո մենք բաց թողեցինք։ Մենք հավաքվել էինք խմբով, որպեսզի խաղայինք գործնագործ։ Երեկոյին մոտ մենք սկսեցինք թոնրի խորոված պատրաստել։ Գիշերը մենք խաղացինք պոկեր և մոնապոլիա։
Երորդ օր — Մենք հավաքեցինք մեր իրեր, որպեսզի վերադառնայինք տուն, տան ճանապարհին  մտանք եկեղեցի, իսկ հետո  գնացինք Սևան,  այնտեղ հաց կերանք մի փոքր խաղացինք և վերադարձանք տուն։
Ես նաև կուզենայի նշել, որ ամեն գիշեր մեկին «պաստում» էին, առաջին գիշեր «պաստեց»  Գարիկն ու Հակոբը Կորյունին, երկրորդ գիշերը «պաստեցին» համարյա բոլոր տղաներին, իսկ այդ ամենի հեղինակը մնաց ստվերում։
Այս եռօրյա ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, ես կցանկանայի կրկին մասնակցել արատեսյան ճամբարին:

Оставьте комментарий