Վիկտոր Համբարձումյան

Նախագծի ընթացքը, նկարագիրը։

ա. Սովորողները Վիկտոր Համբարձումյանի մասին համացանցից գտնում են տեղեկություններ և հրապարկում են բլոգում։

ՎիկտորՀամբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ 2010 թվականին հիմնվել է Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ։ Մրցանակը կշնորհվի աստղաֆիզիկայում, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի հարակից ոլորտներում նշանակալի գիտական աշխատանքների համար, անկախ գիտնականի քաղաքացիական պատկանելությունից։

բ. Բլոգում նշում են, ի՞նչ գիտեին Վիկտոր Համբարձումյանի մասին մինչ նախագծի հրապարակումը։

Ես ծանոթ չէի Վիկտոր Համբարձումյանի հետ չէի հետաքրքրվել, բայց շատ հետաքրքիր էր նրա մասին տեղեկություն գտնել:

գ. Վ․ Համաբարձումյանի մասին հարցազրյուց  են վերցնում  ընտանիքի անդամներից, ընկերներից կամ ծանոթներից: Ներկայացնում են ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով։


դ.Առանձնացրու՛ նրա աշխատություններից մեկը կամ մի  քանիսը, հրապարակիր բլոգում։

Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը

Երկրորդ
աշխարհամարտի տարիներին Համբարձումյանը ստեղծեց պղտոր միջավայրում լույսի ցրման նոր տեսություն, որ հիմնված էր իր առաջարկած ինվարիանտության սկզբունքի վրա։ Կիրառելով այդ նրբագեղ մաթեմատիկական հնարքը՝ Համբարձումյանը լուծեց լույսի ցրման ոչ գծային խնդիրների մի ամբողջ շարք։ Ինվարիանտության սկզբունքը ներկայումս լայնորեն կիրառվում է մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ ճյուղերում։

ՌԷԲելմանը, ՌԷ, Կալաբան և ՄՍՊրետրուդը իրենց «Ինվարիանտ համադրում. ճառագայթային տեղափոխումը վերջավոր լայնության շերտերում» գրքում գրում են. «Այդ նորարարական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձան վերլուծական մոտեցումներ և պարզ թվային լուծումներ։ Հետագայում այդ գաղափարները զարգացրեց և ընդհանրացրեց Չանդրասեկհարն իր հիմնարար հոդվածների շարքում և 1950 թ. գրքում… Լուծվեցին բազմաթիվ խնդիրներ, որ չէին լուծվում այլ եղանակներով, և կատարվեց մեծ առաջընթաց»։

Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսութունն ստեղծելու համար Համբարձումյանը 1946 թվականին պարգևատրվեց ԽՍՀՄ պետական մրցանակով (Ստալինյան Մրցանակ)։



ե. Կազմիր վիկտորինա կամ խաչբառ Վիկտոր Համբարձումյանի մասին։

1.Ինչ էր Վիկտոր Համբարձումյանի հոր անունը:-Համազասպ
2.Որտեղ է ծնվել Վիկտոր Համբարձումյանը:-
Թիֆլիս
3.Ինչ Գործունեության ոլորտ ուներ Վիկտոր Համբարձումյանը:- Աստղաֆիզիկա4.Որ ամսում է ծնվել Վիկտոր Համբարձումյանը:-Սեպտեմբեր
5.Ինչ կոչում ուներ Վիկտոր Համբարձումյանը:-
Ակադեմիկոս


1.Ինչ էր Վիկտոր Համբարձումյանի հոր անունը:-Համազասպ
2.Որտեղ է ծնվել Վիկտոր Համբարձումյանը:-
Թիֆլիս
3.Ինչ Գործունեության ոլորտ ուներ Վիկտոր Համբարձումյանը:- Աստղաֆիզիկա4.Որ ամսում է ծնվել Վիկտոր Համբարձումյանը:-Սեպտեմբեր
5.Ինչ կոչում ուներ Վիկտոր Համբարձումյանը:-
Ակադեմիկոս


Նախագծի իրականացման ընթացքում նախատեսվում է նաև այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, Բյուրականի աստղադիտարան։

Վերջնարդյունք։

Սովորողը պատասխանում է վերը նշված հարցերին, իսկ Աստղադիտարան այցելության մասին գրում է պատումի տեսքով, նշում է ինչ սովորեց, ինչ տվեց իրեն նախագիծը։
Լավագույն աշխատանքը կհրապարակվի կայքում նաև Մաթեմատիկա ամսագրում։


Առաջ ես ծանոթ չէի Վիկտոր Համբարձումյանի հետ ինձ շատ հետաքրքիր էր իր մասին տեղեկություն գտնել և ես իսկապես նոր գիտելիքներ ստացա:

Оставьте комментарий