Архивы

Եղնիկը։ Ավ․ Իսահակյան

Եղնիկը:  Ավ.  Իսահակյան

«Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:
«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  որ  ծածկվում  էին  երկայն,  նուրբ  թարթիչների  տակ:
Կամաց-կամաց  մեր  վրա  սովորեց  նա.  էլ  չէր  փախչում,  չէր  վախենում  մեզնից.  մանավանդ  շա՜տ  մտերմացել  էր  երեխաներիս  հետ.  նրանց  հետ  միասին  վազվզում  էր  պարտեզում,  նրանց  հետ  ճաշում  էր,  նրանց  հետ  քնում:
Մի  բան  ինձ  շատ  էր  զարմացնում:  Եղնիկը  թեև  այնպես  ընտելացել  էր  մեզ,  սովորել  էր  մեր  տանն  ու  դռանը,  բայց  մեկ-մեկ  մեզնից  թաքուն  բարձրանում  էր  այս  պատշգամբը  և  ուշագրավ,  լռիկ  նայում  էր  հեռու`  անտառներով  փաթաթված  սարերին.  ականջները  լարած  խորասույզ  լսում  էր  անտառների  խուլ  ու  անդուլ  շառաչը,  որ  երբեմն  ուժեղանում  էր,  երբեմն  բարականում`  նայելով  հովերի  թափին:  Նայում  էր  նա  այնպե՜ս  անթարթ  և  այնպե՜ս  ինքնամոռաց,  որ  երբ  պատահում  էր  բարձրանում  էի  պատշգամբը,  ինձ  բավական  միջոց  չէր  նկատում  և  երբ  հանկարծ  ուշքի  էր  գալիս`  նետի  պես  ծլկվում  էր  մոտիցս…
__Արդյոք  գիտե՞ր  նա,  որ  ինքը  ղողանջուն  անտառների  ազատ  երեխան  է  եղել,  որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին:  Արդյոք,  գիտե՞ր,  որ  այդ  խուլ  շառաչը  անուշ-անուշ  օրորել  է  իրեն  առաջին  անգամ,  և  ո՞վ  գիտե,  գուցե,  երազներ  է  բերել  իրեն,  սիրուն  երազներ…
__Խե՜ղճ  եղնիկ…  Կարոտ`  իր  սիրած  գուրգուրող  անտառներից  և  զանգակ  աղբյուրներից,  իր  խարտյաշ  մորից  և  շնկշնկան  հովերի  հետ  վազող  ընկերներից`  հիմա  տանջվում,  տառապում  է  մեզ  մոտ,  մտածում  էի  ես:  Եվ  այնպես  սրտանց  ցավակցում  էի  նրան…  Չէ՞  որ  նա  էլ  մեզ  պես  մտածող  և  զգայուն  հոգի  ունի:
__Ես  շատ  էի  հարգում  նրան,  խնդրեմ  չծիծաղես  վրաս,  այո՛,  այնքան,  որ  երբ  նա  բարձրանում  էր  պատշգամբը,  հեռացնում  էի  երեխաներիս,  և  թողնում  էինք  նրան  մենակ  իր  ապրումների  հետ…
__Երբ  գրկում  էի  նրան,  այդ  նազելի  էակին,  և  նայում  էի  լեռնային  աղբյուրների  նման  վճիտ  աչուկների  մեջ`  տեսնում  էի  այնտեղ  մի  թախծալի,  երազուն  կարոտ…
__Մի  գիշեր,-  մի  քամի  գիշեր  էր,-  սարերից  անսանձ  փչում  էր  քամին,  դուռն  ու  պատուհանները  ծեծում  ու  ծեծկում:  Պարզ  լսվում  էր,  որ  այնտեղ,  անտառում,  դարավոր  կաղնիներն  ու  վայրի  ընկուզենիները  ճակատում  էին  հողմի  դեմ`  աղմկում  և  գոռում:  Եվ  քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը,  ու  թվում  էր  թե`  հենց  մեր  դռան  առջև  է  աղմկահույզ,  հողմածեծ  անտառը:
__Երեխաներս  վախից  կուչ  էին  եկել.  մինչդեռ  եղնիկը  դողում  էր  մի  խենթ  սարսուռով:  Աչքերը  կայծակին  էին  տալիս:  Անթարթ,  ամբողջովին  լսելիք  դառած`  ականջ  էր  դնում  նա  անտառի  հուժկու  շառաչին,  որ  խոսում  էր  նրա  հետ  մայրենի  լեզվով:
__Անտառը  կանչում  է  նրան,  ընկերների  ազատ  վազքն  է  տեսնում  նա  մթին  թավուտների  մացառուտ  ժայռերն  ի  վեր,-  մտածում  էի  ես:
__Մի  փոքր  հետո  ավելի  սաստկացավ  քամին`  փոթորիկ  դառնալու  չափ.  մեկ  էլ  աղմուկով  բացվեցին  լուսամուտի  փեղկերը,  և  մի  ուժգին  շառաչ  միանգամից  ներս  խուժեց:  Եղնիկը  հանկարծակի  մի  ոստումով  ցատկեց  լուսամուտի  գոգը`  աչքերը  սուզելով  շառաչուն  խավարի  մեջ:  Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…
__Դե՛հ,  հիմա՛  գնա  ու  գտիր  նրան  իր  հայրենի  անծայր  անտառներում…»:

Առաջադրանքներ

Ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

Անտառը դարավոր էր, ղողանջուն էր, կաղնիներով ու վայրի ընկուզենիներով լի էին: Անտառը հուժկու շառաչում էր: Քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը:

Բ) Կա՞ հակասություն  պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

Այո կար, քանի որ նա միշտ խղճում էր եղնիկին, բայց երբ եղնիկը ցանկանում էր գնար, նա միշտ բռնում էր նրան։

Պատմվածքը ցանկանում է ասել, որ ամեն մի կենդանի էակ ունի իր հայրենիքը, այն վայրը որտեղ նա իրեն հարազատ է զգում: Մենք՝ մարդիկ նույնպես ունենք մեր հայրենիքը, որտեղ մեզ ապահով ենք զգում, ու չնայած նրան, որ կարող ենք ուրիշ տեղ ապրել, մեկ է մեր հայրենիքից, հողից ու ջրից լավ տեղ չկա։

«Գրականության դերը մարդու կյանքում» 

«Գրականության դերը մարդու կյանքում» 

Հիմա ժամանակակից աշխարհում գրականության դեր մերդու կյանքում կորցրել է իիր արժեքը, սակայն շատ կարևոր  է պահպանել գրականությունը: Կարդալով գրքեր և ծանոթանալով նոր հեղինակների ստեղծագործությունների հետ կարդացողի մոտ զարգանում  է իր բառապաշարը, նա ստանում է նոր տեսանկյուն, հարստացնում է ներքին աշխարհը, դառնում  ավելի խելացի: Գրքերի և գեղարվեստական գրականության շնորհվ ընթերցողը սկսում է իր անձի ձևավորումը: Արվեստի այնպիսի գործերի շնորհիվ, ինչպիսիք են էպոսը, էպոսը և առասպելը, մենք ճանաչում ենք մարդկանց պատմական անցյալը, նրա դարավոր ավանդույթները: Բանաստեղծական բառերի հուզիչ աշխարհը սովորեցնում է մեզ լիովին բացահայտել մեր զգացմունքները, չվախենալ սեր արտահայտել մեր Հայրենիքի հանդեպ: Ժամանակի ընթացքով գիրք կարդացողներըի քանակը ցածրանում է:  Մի քանի տասնամյակ առաջ, գիրք կարդալու համար հարկավոր էր հաճախել գրադարան որտեղ հաճախ հերթ էին լինում: Այսօր գրքի արդյունաբերությունն այնքան զարգացած է, որ միանգամայն հնարավոր է ցանկացած գիրք գնել և կարդալ ՝ առանց տնից դուրս գալու: Մեծ է նաև գրականության ուսուցչի դերը մարդկային կյանքում:

Չարենց

Կենսագրություն
Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։  Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։
Հետաքրքիր փաստեր
Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
– Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
– Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,-հարցնում է Չարենցը:
– Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
– Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում,ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերըսենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ուպատուհանից էին մտնում:

Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեքերեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իրմասին պատմում է հենց Չարենցը:

Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են,նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան ենչար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

«Հարդագողի ճամփորդները»

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։
Հեղինակը ցանկանում է մեզ ասել, որ ինտիլիգենտ լինելու համար ամպայման չէ իմանալ 7 լեզու շատ գիրք կարալ, կամ շատ սովորել, անկասկած դա կարևոր է և այդպիսի մարդիկ կարող են համարվել ինտիլիգենտ, բայց հեղինակը այս պատմությունում ինտիլիգենտ համարում է այն մարդկանց օվքեր հետևում են իրենց շրջապատին, պահպանում են մաքրություն, հաճելի զրուցակիրներ են և այլն…:

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, « Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ»։
Այս տողերում ներկայացված է, թե ով կարող է համարվել ինտելեգենտ հեղինակի կարծիքով, նա համարում է որ ինտիլիգենտ լինելու համար պետք է օգնել շրջապատին, լինել հոգատար աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։
Իմ կարծիքով՝ ըստ նրա արտահայտած մտքերի նա բարին կամեցող, ուսուցանող, հոգատար և խելացի մարդ է։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։
Ինտիլիգենտ,
քանի որ պատմվածքում հիմնականում քնարկվում էր այն մասին թե ինչ է ինտիլիգենտը:

Ե․ Արտահայտիր մտքերդ՝ քո պատկերացրած ինտիլիգենտ մարդու մասի

Վահան Տերյան Մթնշաղի անուրջներ

Մթնշաղի անուրջներ է կոչվում թե՛ առաջին ժողովածուն, թե՛ նույնանուն շարքը: Մթնշաղը իրիկնաժամն է, իրիկնաժամի թեթև աղջամուղջը, ավարտվող լույսի և սկսվող մութի պահը, երբ երազներով տարված հաճելի է զբոսնել: Անուրջը երազանքն է, տեսիլքը, երևակայության մեջ ընկնելու պահը, երանելի, փափագելի զգացողությունների շուրջ լուռ մտորելը: Տերյանի քնարական հերոսը նոր կերպար է: Ի տարբերություն 19-րդ դարի հայ բանաստեղծների՝ Տերյանը քաղաքի երգիչ է: «Քաղաք» վերնագրով ունի երկու բանաստեղծություն, որոնցից մեկն ունի «Քաղաքի երգեր» շարքից հղում, ինչը նշանակում է, որ նա մտադիր էր գրել համանուն շարք: Անկախ դրանից՝ Տերյանի ողջ շարքը հագեցած է քաղաքային բնապատկերներով: Քաղաքի բնակիչն է նրա հերոսը, մտավորական անհատը, որն ապրում է քաղաքային կենցաղով: Քաղաքի երգիչներին ասում էին ուրբանիստ, նրանցից էր բելգիացի բանաստեղծ Էմիլ Վերհարնը: Առաջին հրատարակությունից հետո Տերյանը հետագայում կատարել է լեզվաորճական փոփոխություններ: Նախապես եղած 72-ից բանաստեղծությունների թիվը հասել է 77-ի: Շարքը բացվում է «Տխրություն» բանաստեղծությամբ.

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Տխրությունը՝ թախծի, մենության, օտարվածության, անհուսության ապրումներով, առկա է գրեթե ամբողջ շարքում: Տխրության ու թախծի ապրումները Տերյանը դարձնում է քնարական հերոսի գլխավոր հոգեբանական վիճակ: Այստեղից պիտի ծնվեին «Աշնան մեղեդի», «Շշուկ և շրշյուն» հայտնի բանաստեղծությունները:Տերյանի հերոսուհուն մենք տեսնում ենք բնության գրկում: Նա անցնում է՝ «ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով», նրա անցնելը նմանեցվում է «թփերն օրորող» թեթև հովի, նա շշնջում է արձակ դաշտերի ամայության մեջ, սիրո խոսք է ասում նիրհող դաշտերին, նրա շշուկը փոխանցվում է ծաղիկներին, որոնք էլ այդ սուրբ շշուկով լցնում են բանաստեղծի սիրտը: Աղջիկն ինքը ևս բնության մաս է, որ ձուլվում է ծաղիկներին և վերապրում է բանաստեղծի էության մեջ:Տխրությամբ սկսված անուրջները մեկը մյուսի ետևից ներկայացնում են այն հոգևիճակները, որոնք առաջացրել են այդ տխրությունը: Դա մե՛կ հեռացած սերն է, մե՛կ՝ մահվան շունչը, որ հայտնվում է աշնան բազմապիսի պատկերներով, մե՛կ՝ լքված սրտի անծայր կարոտը… Մարդու էությունը տարրալուծված է հավերժության մեջ, և բանաստեղծությունը ինքնագտնումի և ինքնամբողջացման հնարավորություն է: Այդպիսին է «Սարի հետևում շողերը մեռան…» գործը.

Սարի հետրում շողերը մեռան,
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.-
Սիրտս կարոտով կանչում է քեզ ե՛կ:

Տխրության հոգեբանական պատկերները խորանում են աշնանային պատկերներով՝ «Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ»: Աղբյուրի կարկաչը նմանվում է արծաթ խոսքի, որովհետև արծաթը ոչ միայն ջրի գույնն է, այլև ոսկուն հակադիր սառը գույն:Դաշտերում փակվում են ծաղիկները, որովհետև մութի մեջ այլևս չեն երևում նրանց գույները, և բացվում են երկնային ծաղիկները, այսինքն՝ աստղերը: Կարոտը դառնում է տագնապ, որովհետև նա, ում կանչում էր՝ չկա: Ավարտվող օրվա մեջ այլևս սպասելու անհուսությունից բանաստեղծը խոսք է ուղղում իրեն. «Սիրտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում…»: Այս ընթացքում ժամանակ է անցնում, գիշերը դառնում է առավոտ, որովհետև վերևում աստղեր են մարում: Եվ պարզ է դառնում, որ այդ հոգեվիճակի մեջ նա եղել է թե՛ երեկ, թե՛ նախորդ օրը, ինչը ահա, կրկնվում է այսօր, կկրկնվի նաև վաղը: «Fatum» բանաստեղծության մեջ սիրատենչ հոգիները նմանվում են երնքում շողացող աստղերի, որոնք, ավա՜ղ, հեռու են իրարից.Ժողովածուի գրեթե բոլոր բանաստեղծությունները էլեգիաներ են և ունեն խորապես անձնական բովանդակություն: Աշնանային թախծոտ երաժշտությունը շարունակվում է «Աշնան մեղեդի» բանաստեղծության մեջ, դառնում է սառը, պաղ ստվերների շարք, հոգին պարուրող անուրախ անհանգստություն, ինչը վերստին ցավեցնում է նրա հիվանդ հոգին, և բանաստեղծն ասում է. «Իմ հոգու համար չկա արշալույս…»:Տերյանի սիրերգությունը թեև մերժված հոգու երգ է, բայց դրանից նա չի չարանում, ընդհակառակը՝ ասում է, որ աղջիկն աղոթքի պես է ապրում իր հոգում: Ամեն ինչ սիրո նուրբ խաղի մեջ է: «Անջատման երգը» սկսվում է այսպիսի տողերով.

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի:

Իսկ «Հրաշք-աղջիկը» այդ անջատման ցավի հուսահատությունից վիհի եզերքին հասած քնարական հերոսի երկրպագություն է: «Մթնշաղի անուրջները» ամբողջական շարք է, ունի ներքին հոգեբանական սյուժե, ունի հերոսներ՝ անհույս սիրահարը և աստվածային գեղեցկուհին: Շարքի կենտրոնում սիրահարն է իր խոր ու դրամատիկ ապրումներով, գորշ կյանքին հակադրվող սիրո օրհներգով:

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Գորտը։ Ռ․ Ագուտագավա


Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևումամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից
մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենքգորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:

— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում: Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:

— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա
պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ
ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համարգորտերիս: Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.

— Թող սուրբ լինի անունը քո, տեր… Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:

— Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Կըռ, կըռ, դա սարսափելի է:

— Սարսափելի է, կըռ, կըռ: Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.

— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:

— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ
համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր: Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով

տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը

եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում

վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Նրանք եսասեր են և մտածում են, թե Աստված ամեն ինչ իրենց համար է ստեղծել: Երբ օձը կերավ իրենց ընկերոջը նրանք չտխրեցին, որովհետև մտածում էին, որ ավելի շատ տեղ կազատվի լճակում: Մտածում էին, որ Աստված օձին ստեղծել է իրենց ուտելու համար, որպեսզի տեղը շատ լինի:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Օձը իր արարքով փորձեց գորտերին հասկացնել, որ միայն իրենք չէին այս աշխարհի երեսին: Բայց գորտերը դա չհասկացան:

Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Կորսված օրեր։ Դինո Բուցատի
Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տունվերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրածդուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ- որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը: Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Առաջադրանքներ
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

այդ օրերը բոլորն էլ անցած էին,

երեք օրերում էլ սիրելի էակներ էին,

երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,

բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Նա կորցրել էր այդ օրերը, նա դրանք բաց էր թողել, և հետ բերելն անհնար էր: Եթե նա այդ մարդուն չհանդիպեր և չտեսներ այդ օրը, նա չէր էլ կասկածի դրանց կորստի մասին, իսկ տեսնելուց հետո նրան բնականաբար մեղքի զգացումը պատեց: Մինչ նա միայն իր մասին էր մտածում, իր համար թանկ մարդիկ իր կարիքն էին զգում…

բ)  Հիմնավորե՛ք հետևյալ մտքի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.

-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Երբ նա գիտակցեց, որ բաց է թողել այդ օրերը, ցանկացավ հետ բերել դրանք և մի գուցե փոխել ինչ-որ բան: Նա նաև գիտեր, որ առանց ինչ-որ բան զոհաբերելու չես ստանա ուրիշը, և կարծեց, որ գումարով կգնի կորցրած օրերը: Սակայն բոլորս քաջ գիտակցում ենք, որ անցյալը հետ չես բերի:

«ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ» Ալբեր

«ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ» Ալբեր Քամյու

Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին անընդհատ լեռան գագաթը բարձրացնել մի ժայռաբեկոր, որտեղից այն ետ էր գլորվում սեփական ծանրության պատճառով։ Աստվածները հիմք ունեին կարծելու, որ անօգուտ և անհույս աշխատանքից ծանր պատիժ չի կարող լինել։

Եթե հավատալու լինենք Հոմերոսին, Սիզիփոսը մահկանացուների մեջ ամենաիմաստունն ու հեռատեսն էր։ Ըստ մի այլ ավանդության, ընդհակառակը, ավազակային կյանքի հակում ուներ։ Ես այստեղ հակասություն չեմ տեսնում։ Պարզապես տարբեր կարծիքներ կան այն պատճառների շուրջը, որոնք նրան դժոխքի անօգտակար աշխատավոր դարձրին։ Սկզբում նրան մեղադրում էին աստվածների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք ունենալու համար։ Իբր տարածել էր նրանց գաղտնիքը։ Յուպիտերը փախցրել էր Էգինային՝ Ասոպոսի դստերը։ Հայրն անակնկալի եկավ այդ անհայտացումից, բողոքեց Սիզիփոսին։ Վերջինս, որ գիտեր առևանգման մասին, խոստացավ Ասոպոսին ամեն կերպ օգնել այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի ամրոցին։ Սիզիփոսը ջրի օրհնությունը նախընտրեց երկնային շանթերից, դրա համար էլ դատապարտվեց դժոխային տանջանքների։ Հոմերոսը պատմում է նաև, թե ինչպես էր Սիզիփոսը շղթայել Մահը։ Պլուտոնը չկարողացավ հանդուրժել իր տիրակալության ամայությունն ու լռությունը, ուղարկեց պատերազմի աստծուն, որը Մահվանը խլեց հաղթողի ձեռքից։

Պատմում են մինչև անգամ, որ մոտալուտ մահն զգալով, Սիզիփոսը անխոհեմաբար ուզեց փորձել կնոջ սերը և հրամայեց մահից հետո իր մարմինը առանց թաղման արարողության շպրտել քաղաքային հրապարակը։ Շուտով նա հայտնվեց դժոխքում։ Եվ այնտեղ, վրդովված կնոջ՝ մարդասիրությանն այնքան խորթ հնազանդությունից, կողակցին պատժելու համար Պլուտոնից երկիր վերադառնալու թույլտվություն ստացավ։ Բայց երբ նորից տեսավ այս աշխարհը, վայելեց ջուրն ու արևը, քարերի տաքությունն ու ծովը, չուզեց մտնել ստորգետնյա խավարի դժոխքը։ Աստվածների հիշեցումները, զայրույթը, նախազգուշացումները, ոչինչ չօգնեց։ Դեռ երկար տարիներ նա ապրեց ծովածոցի ափին՝ ալիքների խշշոցի, հողի ժպիտների մեջ։ Աստվածներն ստիպված էին վճռական միջոցների դիմել։ Հերմեսը եկավ, բռնեց այդ անհնազանդի օձիքից ու երջանկության գրկից խլելով, քարշ տվեց դժոխք, ուր քարն արդեն պատրաստ էր։

Այսքանը բավական է, որպեսզի հասկանալի դառնա՝ Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդպիսին է նա թե՛ իր ուրախությունների և թե՛ տառապանքների մեջ։ Աստվածներին արհամարհելու, մահը ատելու, կյանքը կրքոտ սիրով սիրելու համար նա դատապարտվեց ահավոր տանջանքների՝ ստիպված եղավ զբաղվել մի գործով, որը վերջ չունի։ Ահա՛ երկրային վայելքները սիրելու գինը։ Մեզ հայտնի չեն Սիզիփոսի՝ դժոխային կյանքի մանրամասները։ Առասպելները ստեղծվում են, որպեսզի բորբոքվեն մեր երևակայությամբ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սիզիփոսին, մենք կարող ենք պատկերացնել միայն, թե ինչպես էր մինչև վերջ պրկում մարմինը, որպեսզի բարձրացնի ահռելի քարը, գլորի լեռն ի վեր և հարյուրերորդ անգամ հաղթահարի նույն վերելքը։ Մենք անգամ տեսնում ենք նրա ջղաձգված դեմքը, ժայռին հպված այտը, ցեխոտ ծանրությունը պահող ուսը, սայթաքող ոտքը, փոշոտ ափերն ու երկու թևերի խիստ մարդկային ինքնավստահությունը։ Այս երկար տառա-պանքը, որ կարող է չափվել միայն աներկինք անսահմանությամբ ու անսկիզբ-անվերջ ժամանակով, պսակվում է հաջողությամբ։ Նա հասնում է իր նպատակին ու տեսնում, թե ինչպես է քարը հաշվված վայրկյաններում գլորվում խորխորատ, որտեղից նորից գագաթ պետք է բարձրացնել։ Սիզիփոսը հովիտ է իջնում։

Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ։ Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի։ Ահա այդ՝ թեթևացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է։ Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա իր ժայռից ավելի կարծր է։

Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ հերոսը խելամիտ է։ Իրոք, ինչ իմաստ կունենար նրա պատիժը, եթե հաջողության հույսից ամեն քայլին գոտեպնդվեր։ Մեր օրերի բանվորը ողջ կյանքում աշխատում է նման լարվածությամբ, և նրա ճակատագիրը նվազ աբսուրդ չէ։ Բայց ողբերգական է դառնում միայն այն պահերին, երբ ինքը գիտակցում է դա։ Սիզիփոսը՝ անզոր ու ըմբոստ, աստվածների պրոլետարը, գիտի իր ծանր վիճակի անելանելիությունը. այդ մասին է նա մտածում ցած իջնելիս։ Ողջամտությունը, որ նրան պիտի տառապանք պատճառեր, հաղթանակի է վերափոխվում։ Չկա այնպիսի ճակատագիր, որը հնարավոր չլինի հաղթահարել արհամարհանքով։

Եվ այսպես, եթե հովիտ իջնելիս որոշ օրեր նա տխրում Է, որոշ օրեր էլ կարող է ուրախ լինել։ Սա չափազանցություն չէ։ Ես նորից պատկերացնում եմ, թե ինչպես է մոտենում ժայռաբեկորին Սիզիփոսը և ինչ մեծ վիշտ է ապրում։ Սակայն երբ երկրային հիշատակները պարուրում են նրան, երբ երջանկության պահանջը անհաղթահարելի է դառնում, պատահում է, որ թախիծը չքանում է մարդու հոգուց, իսկ դա արդեն ժայռի հաղթանակն է, մարդը՝ ինքը ժայռ է։ Խորունկ վիշտը դժվար է տանել։ Դրանք մեր Գեթսեմանիի գիշերներն են։ Բայց մեզ ճնշող ճշմարտությունները հայտնի դառնալուն պես տարրալուծվում են։ Այդպես Էդիպը ինքն էլ չիմանալով սկզբում, համակերպվում էր ճակատագրին։ Դժբախտությունն սկսվում է այն պահից, երբ նա հասկանում է դա։ Բայց այդ նույն պահին կուրացած ու հուսահատ Էդիպը իմանում է նաև, որ իրեն աշխարհին կապող միակ կապը աղջկա նուրբ ձեռքն է։ Հնչում են նրա պաթետիկ բառերը. «Չնայած այդքան փորձություններին, իմ առաջացած տարիքն ու մեծահոգությունն ինձ ստիպում են խոստովանել, որ ամեն ինչ լավ է»։ Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ստեղծում են աբսուրդ հաղթանակի բանաձևը։ Անտիկ իմաստնությունը միանում է ժամանակակից հերոսականությանը։

Աբսուրդի բացահայտումը միշտ զուգակցվում է երջանկության ձեռնարկ գրելու գայթակղությանը։ «Ի՞նչ, այդքան նեղ արահետ ընտրել…»։ Բայց չէ՞ որ միայն մի աշխարհ կա։ Երջանկությունն ու աբսուրդը նույն մայր հողի երկու զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, պնդել, թե երջանկությունն առաջանում է աբսուրդի հայտնությունից։ Պատահում է, որ աբսուրդի զգացողությունն է երջանկությունից ծնվում։ «Ինձ թվում է՝ ամեն ինչ լավ է»,— ասում է Էդիպը։ Իրոք սուրբ բառեր են, արձագանքում են մարդկային դաժան ու ինքնամփոփ տիեզերքում։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ վերջացած չէ, վերջացած չէր։ Նրանք այս աշխարհից վռնդում են Աստծուն, որն իր հետ բերել էր անբավարարվածության և անիմաստ տառապանքի զգացում։ Այդ բառերը ճակատագրի ղեկը հանձնում են մարդուն, նրան ստիպում տնօրինել։

Սիզիփոսի լուռ երջանկության պատճառը հենց դա է։ Իր ճակատագիրն իրեն է պատկանում։ Իր գործն իր քարն է։ Ճիշտ այդպես աբսուրդ մարդը մտասևեռվելով իր տառապանքների վրա, բոլոր կուռքերին ստիպում է սսկվել։ Եվ ահա, տիեզերքում, ուր անսպասելիորեն լռություն էր հաստատվել, լսվում են հազարավոր նուրբ, հիասքանչ երկրային ձայներ։ Այս տարերային և խորհրդավոր կանչերը, բոլոր հրահրող դեմքերը հակառակ իմաստ ունեն և հաղթանակի արժեք են ստանում։ Առանց ստվերի արև չկա, գիշերվա գոյությունն Էլ պետք է ընդունել։ Աբսուրդ մարդն ասում Է՝ այո՛, և նրա եռանդն անսպառ է դառնում։ Գոյություն ունի անձնական և ոչ թե ի վերուստ կառավարվող ճակատագիր, կամ ծայրահեղ դեպքում կա միայն մի ճակատագիր, որը աբսուրդ մարդը համարում է անհուսալի ու արհամարհելի։ Մնացած բոլոր դեպքերում նա զգում է, որ ինքն է իր օրերի տերը։ Ահա այդ ակնթարթային պահերին, երբ մարդը հետադարձ հայացք է նետում ապրած կյանքի վրա, Սիզիփոսը վերադառնալով դեպի իր քարը՝ տարվում է ճակատագիր դարձած անկապ դեպքերի հաջորդականությամբ, որ ինքն է ստեղծել, ի մի բերել հիշողությամբ, ամրապնդել մոտակա մահով։ Եվ այսպես, ընդունելով այն ամենի մարդկային լինելը, ինչը մարդկային ծագում ունի, տեսնել ուզող և գիշերվա անվերջ լինելն իմացող կույրը՝ Սիզիփոսը, շարունակում է քայլել։ Ժայռը դեռ գլորվում է։

Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ ունի իր ժայռը։ Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում։ Նրան նույնպես թվում է, թե ամեն ինչ լավ է։ Այս, առանց գերագույն տիրոջ մնացած տիեզերքը նրան չի թվում ո՛չ ամուլ, ո՛չ էլ ճղճիմ։ Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում։ Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը։ Սիզիփոսին պետք էպատկերացնելերջանիկ։

1․Ո՞վ է Սիզիփոսը։

Սիզիփոսը իմաստուն և հառատես մարդ է, որը Աստվածների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունէ ուներ։

2․Ի՞նչ է նշանակում սիփոսյան աշխատանք արտահայտությունը։

Անվերջ աշխատանք, այսինքն ինչքան, որ անում ես այնուամենայնիվ վերջում արդյունք չես ստանում։

3․Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։

4․Գտիր առավել տպավորիչ մասը և վերլուծիր։

Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ։ Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի։ Ահա այդ՝ թեթևացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է։ Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա իր ժայռից ավելի կարծր է։

Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում Սիզիփայի այս անվերջ աշխատանքը, այս հատվածը կարդալիս ես ինքս մանրամասնորեն պատկերացրեցի այս ամենը։

Քորալայն

Քորալայն

Քորալայն ֆիլմը նկարահանվել է տասնմեկ տարի առաջ, բայց միչև այսօր անյ չի կորցրել իր որակն, նույնիսկ տասնմեկ տարի հետո Քորալայնը շաուրնակում է հավաքել իր երկրպագուներին ամբողջ աշխարհում և դարձել է ամենալավ գլուխգործոցներից մեկը: Քորալայն ֆիլմի ժանրը Stop-motion է, հեղինակները իսկավես հալեցրել են հոքիները այս ֆիլմը պատրաստելու ժամանակ, Քորալայն ֆիլմի պատրաստվել է և նկարահանվել է չորս տարի և դա հաշվի չառած տարբեր գծանկարների, որը գլխավոր ռեժիսոռը Գենրի Սելիկ և օրիգինալ գրքի հեղինակ Նիլ Գեիմոն պատրաստում էին շաըտ տարիներ առաջ միչ նկարահանումը: Ինչպես արդեն ասացի Քորալայն ֆիլը նկարահանվել էլ Stop-motion ժանրով, կարելի է ասել իր իմաստով համարիա ոչինչացող անիմացիայի տեսակ: Ինպես է պատրաստվում Stop-motion անիմացիան, պատկերացնեն ձեր մոտ կա տիկնիկ կանգնացրած հստակ դիրքում, ապա նկարահանոմ էք մեկ կադր, որից հետո փոքրինչ տեղաշարժում էք այդ տիկնիկը և կրկին նկարահանոմ էք և այդպես մինչև ամբողձ նկարի ավարտը, և այդպիսի վձևով տեղի է ունեմ շարժման էլյուզիա: Մարդիկ ովքեր աշխատում էին այս պրոկտի վրա իսկապես կարելի է համարել խելագառներ, քանի որ նրանք շատ ջանք են թափել:

Զահրատ «Չար բաներ»

Զահրատ «Չար բաներ»

Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն
Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսեք գիտենք թե կրնան
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն

Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սեր ու սիրով
— Մերթ կենսուրախ — շաղ ու շողով
— Մերթ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ —
— Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք
Որ չըլլա թե պատահին —
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին։

Առաջադրանք

1․Վերլուծել բանաստեղծությունը, հիմնական գաղափարը ցույց տալ։

2․Քեզ դուր եկա՞վ բանաստեղծության ոճը։ Պատասխանդ հիմնավորիր