Архив | 22 декабря, 2021

What do you remember

  1. should join
  2. can’t be
  3. be able
  4. must not
  5. might not
  6. don’t have
  7. must be
  8. might be
  9. have to
  10. shouldn’t drink

My cousin Ann is very attractive. She’s in her mid-twenties — 24 or 25 I think. She’s blonde, with shoulder- Iength hair. It’s completely straight, not curly at all. Her bangs is very long and gets in her eyes. She’s very short-sighted but she wears contact lenses.

  1. interested
  2. depressed
  3. boring
  4. embarrassing
  5. frustrated
  1. switch off
  2. him
  3. hung up
  4. like
  5. In
  1. fifties
  2. engaged
  3. curly
  4. fringe
  5. moustache

b. overweight

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Գորտը։ Ռ․ Ագուտագավա


Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևումամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից
մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենքգորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:

— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում: Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:

— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա
պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ
ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համարգորտերիս: Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.

— Թող սուրբ լինի անունը քո, տեր… Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:

— Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Կըռ, կըռ, դա սարսափելի է:

— Սարսափելի է, կըռ, կըռ: Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.

— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:

— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ
համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր: Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով

տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը

եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում

վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Նրանք եսասեր են և մտածում են, թե Աստված ամեն ինչ իրենց համար է ստեղծել: Երբ օձը կերավ իրենց ընկերոջը նրանք չտխրեցին, որովհետև մտածում էին, որ ավելի շատ տեղ կազատվի լճակում: Մտածում էին, որ Աստված օձին ստեղծել է իրենց ուտելու համար, որպեսզի տեղը շատ լինի:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Օձը իր արարքով փորձեց գորտերին հասկացնել, որ միայն իրենք չէին այս աշխարհի երեսին: Բայց գորտերը դա չհասկացան:

Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Կորսված օրեր։ Դինո Բուցատի
Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տունվերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրածդուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ- որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը: Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Առաջադրանքներ
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

այդ օրերը բոլորն էլ անցած էին,

երեք օրերում էլ սիրելի էակներ էին,

երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,

բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Նա կորցրել էր այդ օրերը, նա դրանք բաց էր թողել, և հետ բերելն անհնար էր: Եթե նա այդ մարդուն չհանդիպեր և չտեսներ այդ օրը, նա չէր էլ կասկածի դրանց կորստի մասին, իսկ տեսնելուց հետո նրան բնականաբար մեղքի զգացումը պատեց: Մինչ նա միայն իր մասին էր մտածում, իր համար թանկ մարդիկ իր կարիքն էին զգում…

բ)  Հիմնավորե՛ք հետևյալ մտքի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.

-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Երբ նա գիտակցեց, որ բաց է թողել այդ օրերը, ցանկացավ հետ բերել դրանք և մի գուցե փոխել ինչ-որ բան: Նա նաև գիտեր, որ առանց ինչ-որ բան զոհաբերելու չես ստանա ուրիշը, և կարծեց, որ գումարով կգնի կորցրած օրերը: Սակայն բոլորս քաջ գիտակցում ենք, որ անցյալը հետ չես բերի:

«ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ» Ալբեր

«ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ» Ալբեր Քամյու

Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին անընդհատ լեռան գագաթը բարձրացնել մի ժայռաբեկոր, որտեղից այն ետ էր գլորվում սեփական ծանրության պատճառով։ Աստվածները հիմք ունեին կարծելու, որ անօգուտ և անհույս աշխատանքից ծանր պատիժ չի կարող լինել։

Եթե հավատալու լինենք Հոմերոսին, Սիզիփոսը մահկանացուների մեջ ամենաիմաստունն ու հեռատեսն էր։ Ըստ մի այլ ավանդության, ընդհակառակը, ավազակային կյանքի հակում ուներ։ Ես այստեղ հակասություն չեմ տեսնում։ Պարզապես տարբեր կարծիքներ կան այն պատճառների շուրջը, որոնք նրան դժոխքի անօգտակար աշխատավոր դարձրին։ Սկզբում նրան մեղադրում էին աստվածների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք ունենալու համար։ Իբր տարածել էր նրանց գաղտնիքը։ Յուպիտերը փախցրել էր Էգինային՝ Ասոպոսի դստերը։ Հայրն անակնկալի եկավ այդ անհայտացումից, բողոքեց Սիզիփոսին։ Վերջինս, որ գիտեր առևանգման մասին, խոստացավ Ասոպոսին ամեն կերպ օգնել այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի ամրոցին։ Սիզիփոսը ջրի օրհնությունը նախընտրեց երկնային շանթերից, դրա համար էլ դատապարտվեց դժոխային տանջանքների։ Հոմերոսը պատմում է նաև, թե ինչպես էր Սիզիփոսը շղթայել Մահը։ Պլուտոնը չկարողացավ հանդուրժել իր տիրակալության ամայությունն ու լռությունը, ուղարկեց պատերազմի աստծուն, որը Մահվանը խլեց հաղթողի ձեռքից։

Պատմում են մինչև անգամ, որ մոտալուտ մահն զգալով, Սիզիփոսը անխոհեմաբար ուզեց փորձել կնոջ սերը և հրամայեց մահից հետո իր մարմինը առանց թաղման արարողության շպրտել քաղաքային հրապարակը։ Շուտով նա հայտնվեց դժոխքում։ Եվ այնտեղ, վրդովված կնոջ՝ մարդասիրությանն այնքան խորթ հնազանդությունից, կողակցին պատժելու համար Պլուտոնից երկիր վերադառնալու թույլտվություն ստացավ։ Բայց երբ նորից տեսավ այս աշխարհը, վայելեց ջուրն ու արևը, քարերի տաքությունն ու ծովը, չուզեց մտնել ստորգետնյա խավարի դժոխքը։ Աստվածների հիշեցումները, զայրույթը, նախազգուշացումները, ոչինչ չօգնեց։ Դեռ երկար տարիներ նա ապրեց ծովածոցի ափին՝ ալիքների խշշոցի, հողի ժպիտների մեջ։ Աստվածներն ստիպված էին վճռական միջոցների դիմել։ Հերմեսը եկավ, բռնեց այդ անհնազանդի օձիքից ու երջանկության գրկից խլելով, քարշ տվեց դժոխք, ուր քարն արդեն պատրաստ էր։

Այսքանը բավական է, որպեսզի հասկանալի դառնա՝ Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդպիսին է նա թե՛ իր ուրախությունների և թե՛ տառապանքների մեջ։ Աստվածներին արհամարհելու, մահը ատելու, կյանքը կրքոտ սիրով սիրելու համար նա դատապարտվեց ահավոր տանջանքների՝ ստիպված եղավ զբաղվել մի գործով, որը վերջ չունի։ Ահա՛ երկրային վայելքները սիրելու գինը։ Մեզ հայտնի չեն Սիզիփոսի՝ դժոխային կյանքի մանրամասները։ Առասպելները ստեղծվում են, որպեսզի բորբոքվեն մեր երևակայությամբ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սիզիփոսին, մենք կարող ենք պատկերացնել միայն, թե ինչպես էր մինչև վերջ պրկում մարմինը, որպեսզի բարձրացնի ահռելի քարը, գլորի լեռն ի վեր և հարյուրերորդ անգամ հաղթահարի նույն վերելքը։ Մենք անգամ տեսնում ենք նրա ջղաձգված դեմքը, ժայռին հպված այտը, ցեխոտ ծանրությունը պահող ուսը, սայթաքող ոտքը, փոշոտ ափերն ու երկու թևերի խիստ մարդկային ինքնավստահությունը։ Այս երկար տառա-պանքը, որ կարող է չափվել միայն աներկինք անսահմանությամբ ու անսկիզբ-անվերջ ժամանակով, պսակվում է հաջողությամբ։ Նա հասնում է իր նպատակին ու տեսնում, թե ինչպես է քարը հաշվված վայրկյաններում գլորվում խորխորատ, որտեղից նորից գագաթ պետք է բարձրացնել։ Սիզիփոսը հովիտ է իջնում։

Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ։ Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի։ Ահա այդ՝ թեթևացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է։ Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա իր ժայռից ավելի կարծր է։

Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ հերոսը խելամիտ է։ Իրոք, ինչ իմաստ կունենար նրա պատիժը, եթե հաջողության հույսից ամեն քայլին գոտեպնդվեր։ Մեր օրերի բանվորը ողջ կյանքում աշխատում է նման լարվածությամբ, և նրա ճակատագիրը նվազ աբսուրդ չէ։ Բայց ողբերգական է դառնում միայն այն պահերին, երբ ինքը գիտակցում է դա։ Սիզիփոսը՝ անզոր ու ըմբոստ, աստվածների պրոլետարը, գիտի իր ծանր վիճակի անելանելիությունը. այդ մասին է նա մտածում ցած իջնելիս։ Ողջամտությունը, որ նրան պիտի տառապանք պատճառեր, հաղթանակի է վերափոխվում։ Չկա այնպիսի ճակատագիր, որը հնարավոր չլինի հաղթահարել արհամարհանքով։

Եվ այսպես, եթե հովիտ իջնելիս որոշ օրեր նա տխրում Է, որոշ օրեր էլ կարող է ուրախ լինել։ Սա չափազանցություն չէ։ Ես նորից պատկերացնում եմ, թե ինչպես է մոտենում ժայռաբեկորին Սիզիփոսը և ինչ մեծ վիշտ է ապրում։ Սակայն երբ երկրային հիշատակները պարուրում են նրան, երբ երջանկության պահանջը անհաղթահարելի է դառնում, պատահում է, որ թախիծը չքանում է մարդու հոգուց, իսկ դա արդեն ժայռի հաղթանակն է, մարդը՝ ինքը ժայռ է։ Խորունկ վիշտը դժվար է տանել։ Դրանք մեր Գեթսեմանիի գիշերներն են։ Բայց մեզ ճնշող ճշմարտությունները հայտնի դառնալուն պես տարրալուծվում են։ Այդպես Էդիպը ինքն էլ չիմանալով սկզբում, համակերպվում էր ճակատագրին։ Դժբախտությունն սկսվում է այն պահից, երբ նա հասկանում է դա։ Բայց այդ նույն պահին կուրացած ու հուսահատ Էդիպը իմանում է նաև, որ իրեն աշխարհին կապող միակ կապը աղջկա նուրբ ձեռքն է։ Հնչում են նրա պաթետիկ բառերը. «Չնայած այդքան փորձություններին, իմ առաջացած տարիքն ու մեծահոգությունն ինձ ստիպում են խոստովանել, որ ամեն ինչ լավ է»։ Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ստեղծում են աբսուրդ հաղթանակի բանաձևը։ Անտիկ իմաստնությունը միանում է ժամանակակից հերոսականությանը։

Աբսուրդի բացահայտումը միշտ զուգակցվում է երջանկության ձեռնարկ գրելու գայթակղությանը։ «Ի՞նչ, այդքան նեղ արահետ ընտրել…»։ Բայց չէ՞ որ միայն մի աշխարհ կա։ Երջանկությունն ու աբսուրդը նույն մայր հողի երկու զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, պնդել, թե երջանկությունն առաջանում է աբսուրդի հայտնությունից։ Պատահում է, որ աբսուրդի զգացողությունն է երջանկությունից ծնվում։ «Ինձ թվում է՝ ամեն ինչ լավ է»,— ասում է Էդիպը։ Իրոք սուրբ բառեր են, արձագանքում են մարդկային դաժան ու ինքնամփոփ տիեզերքում։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ վերջացած չէ, վերջացած չէր։ Նրանք այս աշխարհից վռնդում են Աստծուն, որն իր հետ բերել էր անբավարարվածության և անիմաստ տառապանքի զգացում։ Այդ բառերը ճակատագրի ղեկը հանձնում են մարդուն, նրան ստիպում տնօրինել։

Սիզիփոսի լուռ երջանկության պատճառը հենց դա է։ Իր ճակատագիրն իրեն է պատկանում։ Իր գործն իր քարն է։ Ճիշտ այդպես աբսուրդ մարդը մտասևեռվելով իր տառապանքների վրա, բոլոր կուռքերին ստիպում է սսկվել։ Եվ ահա, տիեզերքում, ուր անսպասելիորեն լռություն էր հաստատվել, լսվում են հազարավոր նուրբ, հիասքանչ երկրային ձայներ։ Այս տարերային և խորհրդավոր կանչերը, բոլոր հրահրող դեմքերը հակառակ իմաստ ունեն և հաղթանակի արժեք են ստանում։ Առանց ստվերի արև չկա, գիշերվա գոյությունն Էլ պետք է ընդունել։ Աբսուրդ մարդն ասում Է՝ այո՛, և նրա եռանդն անսպառ է դառնում։ Գոյություն ունի անձնական և ոչ թե ի վերուստ կառավարվող ճակատագիր, կամ ծայրահեղ դեպքում կա միայն մի ճակատագիր, որը աբսուրդ մարդը համարում է անհուսալի ու արհամարհելի։ Մնացած բոլոր դեպքերում նա զգում է, որ ինքն է իր օրերի տերը։ Ահա այդ ակնթարթային պահերին, երբ մարդը հետադարձ հայացք է նետում ապրած կյանքի վրա, Սիզիփոսը վերադառնալով դեպի իր քարը՝ տարվում է ճակատագիր դարձած անկապ դեպքերի հաջորդականությամբ, որ ինքն է ստեղծել, ի մի բերել հիշողությամբ, ամրապնդել մոտակա մահով։ Եվ այսպես, ընդունելով այն ամենի մարդկային լինելը, ինչը մարդկային ծագում ունի, տեսնել ուզող և գիշերվա անվերջ լինելն իմացող կույրը՝ Սիզիփոսը, շարունակում է քայլել։ Ժայռը դեռ գլորվում է։

Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ ունի իր ժայռը։ Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում։ Նրան նույնպես թվում է, թե ամեն ինչ լավ է։ Այս, առանց գերագույն տիրոջ մնացած տիեզերքը նրան չի թվում ո՛չ ամուլ, ո՛չ էլ ճղճիմ։ Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում։ Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը։ Սիզիփոսին պետք էպատկերացնելերջանիկ։

1․Ո՞վ է Սիզիփոսը։

Սիզիփոսը իմաստուն և հառատես մարդ է, որը Աստվածների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունէ ուներ։

2․Ի՞նչ է նշանակում սիփոսյան աշխատանք արտահայտությունը։

Անվերջ աշխատանք, այսինքն ինչքան, որ անում ես այնուամենայնիվ վերջում արդյունք չես ստանում։

3․Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։

4․Գտիր առավել տպավորիչ մասը և վերլուծիր։

Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ։ Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի։ Ահա այդ՝ թեթևացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է։ Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա իր ժայռից ավելի կարծր է։

Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում Սիզիփայի այս անվերջ աշխատանքը, այս հատվածը կարդալիս ես ինքս մանրամասնորեն պատկերացրեցի այս ամենը։