Մայրենիի ֆլեշմոբ

1.Ստորև արցախյան տեղանուններ են։ Ձախ կողմում ոչ հայկական անվանումներն են, աջ կողմում՝ հայկական անվանումները։ Համացանցի օգնությամբ (կարող ես օգտվել տեղանունների բառարաններից) փորձի՛ր բացատրել հայկական անվանումները (կարող ես ինքդ բացատրություններ հորինել)։

Ղարաբախ և Արցախ բառերը ստուգաբանվում են որպես` «սև այգի»:

Քյալբաջար բառի նշանակությունը դա բաժանելիությունն է Քարվաճառ անունն առաջացել է օտարների կողմից Մեծ Հայքի Արցախի Ծար գավառում գտնվող Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։

Նախքան 1992 թ.-ի մայիսի 17-18-ին քաղաքի ազատագրումը, բնակավայրը հանդիսացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի վարչական կենտրոնը։ Անվանափոխությունից հետո քաղաքը ստացել է Բերձոր անվանումը։’ Վարանդա կարող է նշանակել՝ Վարանդա, գյուղ Արցախի Հադրութի շրջանում։ Վարանդա, Մեծ Հայքի Արցախ նահանգի գավառ։ Վարանդա, գետ Արցախում, Արաքսի ձախ վտակը։
__________________________________

2.Արցախյան դարձվածքներն ու դրանց բացատրությունները խառնվել են։ Գտի՛ր զույգերը։

_______________________________________

3. Նախադասությանների մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:
1. Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
2. Դուք չափազանցացնում եք վտանգը: Խոսքը գնում է նրա մասին է:
3. Հաճելի տեսք չի թողնում:
4. Հեռախոսը դա շքեղություն չէ:
5. Գործը Խնդիրը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:
________________________________

4. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
1. Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
2. Հայաստանը ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
3. Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
__________________________
5. Տեքստում նախադասությունները խառնվել են։ Վարականգնի՛ր ճիշտ հաջորդականությունը։ Զանգակատան մուտքի մոտ գտնվում են փողեր բռնած հրեշտակների արձաններ, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա։Սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետները որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը․ քահանան թողություն է խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Զանգակատունը երեքհարկանի շինություն է։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։Մինչ եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև․ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»։ Այն ասում է. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի խորհրդանիշներից մեկն է։ Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք։

Оставьте комментарий