Архив | Сентябрь 2021

English

Assignments for 27.09.2021
NEF Student’s Book. slide 12. Reading. When you hear a final whistle. ex c- Complete the article with A-F
to retire թոշակի անցնել, հեռանալ
peak- գագաթնակետ
resist-դիմադրել
recognition-ճանաչում
glamour-հմայք
infamous-տխրահռչակ
highly paid բարձր վարձատրվող
find adjusting to a new way of life – հարմարվելը նոր ապրելաոճին
inferior team- ստորադաս թիմ

My favourite sport

I tried a lot of sports: swimming, archery, basketball, volleyball, etc. I have been playing basketball for a long time, about three years, but now I prefer volleyball. I really like volleyball, I like the feeling of flying. In volleyball, there are many different roles: attacker, defender, center blocker, etc. I like to play volleyball with my friends on the sand.

ПРИТЧА «В ПАРИКМАХЕРСКОЙ»

ПРИТЧА «В ПАРИКМАХЕРСКОЙ»

Один человек пришёл в парикмахерскую. Во время стрижки и бритья заговорили с парикмахером о Боге.

Մի մարդ եկավ վարսավիրանոց: Սանրվածք անելու և սափրվելու համար, սկսեցին խոսել վարսավիրի հետ Աստծո մասին:

Парикмахер сказал:

— Что бы вы мне ни говорили, а я не верю, что Бог есть.

— Почему? — спросил клиент.

Վարսավիրը ասաց.
-Ինչել դուք ինձ ասեք, ես չեմ հավատա,  Աստծու գոյությանը
-Ինչու՞-հարցրեց հաճախորդը

— Достаточно выйти на улицу, чтобы убедиться, что Бога нет. Вот скажите, если Бог существует, откуда столько больных людей? Откуда беспризорные дети? Если бы он действительно существовал, не было бы ни страданий, ни боли. Трудно представить себе любящего Бога, который допускает всё это.

-Բավական կլինի դուրս գալ փողոց, որպեսզի վստահված լինել, որ Աստված չկա:  Կարո՞ղ եք ասել, եթե Աստված գույություն ունի, ինչու՞ է այդքան հիվանդ մարդ: Որտեղից են անբռնազբոս երեխաները: Եթա նա իսկապես գոյություն ունենար, չէին լինի ոչ տանջանք, ոչ ցավ: Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, ով այս ամենը թույլ է տալիս:

Клиент задумался. Когда парикмахер закончил работу, клиент щедро расплатился. Выйдя из парикмахерской, он увидел на улице заросшего и небритого человека. Тогда клиент вернулся в парикмахерскую, пригласил парикмахера к окну и, показывая пальцем на бродягу, сказал:

— Парикмахеров не существует! — вежливо приподнял шляпу и вышел.

Հաճախորդը ընկավ մտածմունքների մեջ: Երբ վարսավիրը վերջացրեց իր աշխատանքը, հաճախորդը առատաձեռնորեն վճարեց: Վարսավիրանոցից դուրս գալուց, նա տեսավ փողոցի վրա փրչոտ և ոչ սափրված մարդու: Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, հրավիրեց վարսավիրին պատուհանի մոտ և մատով ցույց տվեց թափառականին և ասաց.
-Վարսավիրներ գոյություն չունեն`-հարգանքով բարձրացրեց գլխարկը և դուրս եկավ:

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը

Սեպտեմբերի 22-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը

ա/ Քաղաքական կյանքը, կուսակցություններ

բ/ Հասարակական կազմակերպություններ, միություններ

գ/ 1920թՄայիսյան ապստամբությունը
Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ապստամբություն Հայաստանի առաջին հանրապետության կառավարության դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարներական խմբավորումների, Բոլշևիկյան Ռուսաստանի և Ադրբեջանի աջակցությամբ։ Նպատակն էր տապալել Դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։ 1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։ Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։

դ/ Թուրք-թաթարական խռովությունները
1918թ. աշխարհամարտից հետո, Օսմանյան թուրքերը Հայաստանի թուրքաբնակ վայրերում թողեցին զինվորներ։

Թուրք-թաթարական խռովարարները չէին ենթարկվում Հայաստանի իշխանություններին։ Նրանք հալածում էին հայերինը, փակում ճանապարհները և այլն։

Հայաստանի իշխանություն, որոշեց հարցը լուծել խաղաղ միջոցով, սակայն չստացվեց։

1919թ. թուրք-թաթարական խռովությունները ստացան զինված ապստամբություն։

1920թ. կասեցված էին թուրք-թաթարական խռովությունները։ Թուրքերի մի
մասը հեռացավ Հայաստանից։


 /Հայոց պատմություն, էջ 20-24, նաև այլ աղբյուրներ/

Գործնական քերականություն “Գոյական”

1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։ Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։

Բեռ, գառ, դուռ, թոռ, լեռ, ծունկ, հարս, ձուկ, մուկ, նուռ։

 Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի-Արագած, սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, աղբյուր, առու, թև, զեփյուռ, կակաչ, ծաղիկ, քար

Հոգնակի-Դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր

Կրկնողություն

Կրկնողություն:

1.Գտնել շրջանագծին արտագծած AD և BC հիմքերով ABCD հավասարասրուն սեղանի պարագիծը, եթե AD= 7 սմ, BC=11սմ: 
7+11=18

18*2=36

2. Գտնել 30սմ պարագծով և 13սմ ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը:
Հիշեցում (r=(a+b-c)/2):
13:2=6.5

3. Քանի՞ կողմ ունի կանոնավոր բազմանկյունը, եթե նրա յուրաքանչյուր արտաքին անկյունը հավասար է 24՛ է: 

4. Ուղղանկյուն սեղանի հիմքերը 22սմ և 6սմ են, իսկ մեծ սրունքը 20 սմ է: Գտնել սեղանի մակերեսը:
22-6=16
202=400
162=256
400-256=144
√144=12
12*6=72
12*16=192
192:2=96
72+96=168

5. ABCD շեղանկյան BK բարձրությունը AD կողմը տրոհում է AK = 6 սմ և KD = 4 սմ հատվածների: Գտնել շեղանկյան մակերեսը:

 6. ABCD զուգահեռագծի AB կողմը 6սմ է, իսկ <A=30^0: Գտնել AD –ն, եթե զուգահեռագծի մակերեսը 72սմ^2:

6+6=12
72-12=60
60:2=30
AD=30

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը

9-ՐԴ ԴԱՍ․ /ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Սեպտեմբերի 22-25
1.
Պատրաստվե՛ք ներկայացնելու
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թՄայիսյան ապստամբությունը
1920թ. Մայիսյան ապստամբությունը Հայաստանի Հանրապետության պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկն էր, որը բեկումնային եղավ հետագա զարգացումների եւ Հայաստանի խորհրդայնացման համար։

Այս իրադարձությունների վերաբերյալ կան բազմաթիվ աղբյուրներ, սակայն, ինչպես մյուս դեպքերում է, դրանց զգալի մասն ունի քաղաքական մեծ բեռնվածք եւ հիմնականում ներկայացնում է կողմերից միայն մեկի տեսակետը։ Աղբյուրների մի մասն այս դեպքերը փորձում է ներկայացնել որպես տեղային եւ աննշան, սակայն փաստն այն է, որ Հայաստանի տարբեր շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում տեղի էին ունենում ապստամբական գործողություններ։

Մայիսյան իրադարձությունների առաջին՝ արտաքին ազդակը Ադրբեջանի խորհրդայնացումն էր։ Ապստամբության սկիզբը որոշ վերապահումով կարելի է համարել հենց մայիսի առաջին օրը, երբ Հայաստանի կառավարությունը որոշում է մեծ շուքով նշել աշխատավորների տոնը՝ Մայիսի 1-ը։ Միջոցառումների ակտիվ կազմակերպիչներից էր Երեւանի արհեստակցական միության խորհուրդը՝ ձախ դաշնակցական Հայկ Ավալյանի գլխավորությամբ, որն իր հայտարարության մեջ նշել էր, որ Երեւանի բանվորները ոչ մի բանով չպետք է հետ մնան եւ պետք է հանդիսավորությամբ նշեն տոնը։ «Ընկեր բանվորներ, կատարենք այդ օրը մեր հեղափոխական պարտքը, դուրս գանք փողոց մեր կարմիր դրոշակներով եւ ցույց տանք աշխարհի բանվորությանը, որ մենք էլ միջազգային կազմակերպված աշխատավորության մեր բանակի հարազատ մասնիկներից մեկն ենք»,- ասված էր հայտարարության մեջ։

ՄԱՅԻՍԻ 1-Ը

1920 թվականի Մայիսի 1-ին քաղաքը զարդարված էր կարմիր եւ եռագույն դրոշներով, իսկ տների պատշգամբները՝ գորգերով, ամենուր երթեր ու հանրահավաքներ էին։ Երեւանի արհեստակցական միության շնորհավորական կոչն ավարտվում էր «Կեցցե համաշխարհային հեղափոխությունը», «Կեցցե աշխատավորության իշխանությունը» եւ «Կեցցե Երրորդ ինտերնացիոնալը» լոզունգներով։

Հայաստանի երկրորդ քաղաքում նույնպես Մայիսի մեկի տոնակատարությունները անցնում են բոլշեւիկյան լոզունգներով ու հակաիշխանական կոչերով։

Ալեքսանդրապոլում գործում էին բոլշեւիկներ Մուսայելյանը եւ Ավիս Նուրիջանյանը։ Մայիսի 1-ի միջոցառումների ժամանակ երթի մասնակիցները հարձակվում են Դաշնակցության տան վրա, կոտրում ապակիները, վնասում գույքը, պատերից պոկում Քրիստափորի, Զավարյանի եւ դաշնակցական այլ գործիչների նկարները։ Քաղաքի իշխանությունները չեն կարողանում վճռական քայլերի դիմել, կայազորի մի մասը միանում է ապստամբներին. Ալեքսանդրապոլը բոլշեւիկների ձեռքին էր։

Հայաստանի առաջին հանրապետությունը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Սեպտեմբերի 13-17
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետությունը
ա/ ՀՀ հռչակումը
Հայաստանի Հանրապետութիւն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Լենին-Աթաթուրք ապօրինի Մոսկովյան պայմանագրի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային:

բ/ Բաթումի պայմանագիրը
Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը: Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք:

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը:

գ/ Իշխանության մարմինների ձևավորումը
Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը։ Հարկ է նշել, որ հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ՝ 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Այն բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը, իսկ երկրորդինը՝ գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։

/9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13, 

նաև այլ աղբյուրներ/

Դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն