Ատոմների կառուծվացքը։ Էլեկտրականաբման բացատրությունը։ Լիցքի պահպանման օրենքը։ Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ։ Էլեկտրական դաշտ։

Ատոմների կառուծվացքը։

Ատոմի կենտորնում միջուկն է, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից, իսկ միջուկի շուրջը շարժվում են էլեկտրոնները։

  • Էլեկտրոններ-ատոմի կենտրոնում դրական լիցքավորված միջուկն է։ Միջուկի չափիծ ավելի մեծ հեռավորության վրա պտտվում են էլեկտրոնները։ Ատոմի զանգվածը համընկնում է միջուկի զանգվածին։
  • Պրոտոններ-ատոմի միջուկի լիցքը հավասար է էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքին, ուրեմն միջուկում կան դրական լիցքեր՝ պրոտոններ։
  • Նեյտրոններ-ատոմի միջուկում կան նաև չեզոք լիցքեր՝ նեյտրոններ։

Մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք չէ, հետևաբար կունենա դրական լից՝ դրական իոն։ Մեկ կամ մի քանի էլեկտրոնները եթե միացվեն ատոմին, հետևաբար կունենա բացասական լիցք՝ բացասական իոն։

Մարմինների էլեկտրականացման բացատրությունը։ Լիցքի պահպանման օրնեքը։

Մարմնի ամբողջ բացասական լիցքը բացարձակ արժեքով հավասար է դրական լիցքին, այլ կերպ ասած մարմինը էլեկտրաչեզոք է։

Երբու տարբեր մարմիններ հպվելիս որոշակի թվով էլէկտրոններ պետք է մի մարմնից անցնեն մյուսին, այլ կերպ ասած մարմինները էլեկտրականանում են։ Մարմինն էլեկտրականանում է, երբ այն ձեռք է բերում կամ կորցնում էլեկտրոններ։

Երբ մարմինները համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատում։ Սա կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք։

Էլեկտրականության հաղորդիչներ և մեկուսիչներ։ Էլեկտրական դաշտ։

Ըստ էլեկտրական լիցքերի հաղորդելու հատկության՝ նյութերը նույնպես կարելի է բաժանել էլեկտրականության հաղորդիչների և մեկուսիչների։

Բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են։

Մեկուսիչներ են էբոնիտը, սաթը, հախճապակին, ռետինը, պլասմասը, մետաքսը, կապրոնը, յուղը և օդը։

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ։

Оставьте комментарий