Архив | 19 ноября, 2021

Գործնական աշխատանք 

Նոյեմբերի 19

Գործնական աշխատանք 1

3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

Գործնական աշխատանք 2

1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է

2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է

Պարապմունք 11

Առաջադրանքներ

1. Հաջորդականություններից որո՞նք են թվաբանական պրոգրեսիա

ա) 5, 8, 11, 14

բ) 20, 16, 12, 8

գ) 2, 4, 8, 10

դ) 5, 2, -1, -3

ե) 0, -4, -8, 12

զ) 1/2, 1/4, 1/6, 1/8

2. Հերթականությամբ գտե՛ք {an} թվաբանական պրոգրեսիայի ևս չորս անդամ։

ա) a1=3, d=5

3, 8, 13, 18

բ) a1=23, d=-4

23, 19, 15, 11

գ) a1=2, d=3.5

2, 5.5, 9, 12.5

դ) a1=7, d=-0.6

7, 6.4, 6.1, 5.8

ե) a1=- 1/6, d=1/3

-1/6, 1/6, 3/6

զ) a1=2√3, d=-√3


3. Գտեք {an} թվաբանական պրոգրեսիայի հինգերորդ անդամը, եթե

ա) a1=4, d=3

a5=a1+4d=4+4*3=16

բ) a1=1.3, d=-0.2

a5=a1+4d=1,3+4*-0,2=0,5

գ) a1=-2.5, d=0.7

a5=a1+4d=-2,5+4*0,7=0,3

ե) a1=1/3, d=1/6

a5=a1+4d=1/3+4*1/6=3/3=1

զ) a1=7-4√5, d=√5-1

4. Գտե՛ք {an)} թվաբանական պրոգրեսիայի տրված անդամի նախորդ և հաջորդ անդամները, եթե

ա) a8=21, d=4

a7=17, a9=25

բ) a11=5, d=-7

a10=12, a12=-2

գ) a15=0, d=9

a14=-9, a16=9

դ) a20=-9.5, d=-3.5

a19=-6, a21=-13

ե) a7=3/7, d=4/7

a6=-1/7, a8=1

զ) a5=1/√2+1, d=-√2

a4=2√2-1, a6=-1

5. Գտե՛ք x-ը, եթե տրված թվերը թվաբանական պրոգրեսիա են

ա) 2, 5, x

x=8

բ) x, 7, 11

x=3

գ) 8, x, 14

x=11

դ) 5, x, 2

x=3,5

6. d տարբերությամբ (an) թվաբանական պրոգրեսիայի հետևյալ անդամներն արտահայտե՛ք a1-ով և d-ով

ա) a7

a1+6d

բ) a15

a1+14d

գ) a40

a1+39d

դ) ak

a1+(k-1)d

ե) ak+1

զ) ak-3

7 (bn) թվաբանական պրոգրեսիայում b1=19, d=7: Գտե՛ք

ա) b7=61

բ) b11=89

գ) b20=152

դ) b27=201

ե) b40=292

զ) b65=467

8. {cn} հաջորդականությունը թվաբանական պրոգրեսիա է: Գտե՛ք

ա) c8-ը, եթե՝ c1=12, d=-3

c8=c1+7d=-9

բ) c13-ը, եթե՝ c1=5.2, d=-0.6

c13=c1+12d=-2

գ) c20-ը, եթե՝ c1=-20.3, d=1.7

c20=c1=19d=12

դ) c24-ը, եթե՝ c1=9.4, d=1.2

c24=c1+d23=37

9. Գտեք թվաբանական պրոգրեսիայի քսանհինգերորդ անդամը, եթե

ա) 3.7; 2.2…

a1=3,7

d=-1,5

a1+24d=-32,3

բ) 1|8 2/3; 17…

գ) 1/4; -1…

դ) -8.75; -7.5…

a1=-8,75

d=-1,25

a1+24d=-38,75

Թեմա 8. Հայկական սփյուռքը 1920-45 թթ.

Թեմա 8. Հայկական սփյուռքը 1920-45 թթ.
ա/ Հայկական սփյուռքի առաջացումը

Հայ իրականության մեջ առաջին զանգվածային բռնագաղթերը եղել են  III–IV դարերում՝ Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք. տեղի է ունեցել հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան: IV–XIII դարերում Բյուզանդիայի կայսրերը հայերին պարբերաբար բռնագաղթեցրել են Թրակիա, Մակեդոնիա և Բալկանյան թերակղզու այլ շրջաններ: Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի պատճառով նրանք հայտնվել են նաև բյուզանդական պետական կառույցների ամենաբարձր օղակներում. անգամ հիմնադրել են Մակեդոնական կամ Հայկական հարստությունը (867–1057 թթ.):

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափերի է հասել VII–XIV դարերում, երբ տարբեր ժողովուրդների (արաբ, սելջուկ, մոնղոլ) ասպատակությունների պատճառով ստիպված գաղթել են Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ:

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375 թ.) հետո մեծ թվով հայեր գաղթել են Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: XI–XV դարերում հայկական գաղութներ են ստեղծվել Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Մոլդովայում և այլուր: Թուրքերի՝ 1453 թ-ին Կոստանդնուպոլսի  գրավման ժամանակ տեղի հայ համայնքը մեծ կորուստներ է ունեցել: Միջին դարերում տարբեր երկրներում հայերի տարածմանը  մեծապես նպաստել է նաև այն, որ XVI դարից հայ վաճառականների գործունեության շառավիղը Հնդկաստանից ու Պարսկաստանից ձգվել է մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա: Ռուսաստանի հարավային շրջաններում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց շուրջ ձևավորվել են հայկական նոր համայնքներ:

XVI–XVII դարերում Պարսկաստանի արքաները, հատկապես Աբբաս I շահը, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուրհազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնադրել են նոր քաղաքներ (օրինակ՝ Նոր Ջուղան) կամ ստվարացրել հայկական հին համայնքները: 

1828–29 թթ-ին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո Պարսկաստանից և Թուրքիայից Արևելյան Հայաստանում վերաբնակեցվել է շուրջ 150 հզ. հայ: 

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) նախօրեին տարբեր երկրներում ապրող հայության ազգային կենսագործունեությունը կազմակերպել ու կարգավորել է համայնքային հաստատությունների համակարգը՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական, մարզական և զանազան այլ կազմակերպություններ: Հատկապես կարևորվում էին Կոստանդնուպոլիսն ու Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական ու ֆինանսական կենտրոնները: 

Հայ գաղթաշխարհի պատմության մեջ նոր փուլ է սկսվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ Թուրքիայի իշխանությունները 1915–23 թթ-ին իրագործեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ ոճրագործությունից ողջ մնացածների հիմնական մասը բռնագաղթել է տարբեր երկրներ, ինչպես Լատինական Ամերիկան և Արևելյան Եվրոպա: Երիտթուրթերը 1914-1918 թթ․ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացրին ցեղասպանության քաղաքականություն։ Այն շարունակեցին քելամականները ընդհուպ մինչև 1923 թ․։ 


բ/ Սփյուռքի հարաբերությունները Խորհրդային Հայաստանի հետ /բանավոր, էջ 72-76, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ի՞նչ գիտեք հայոց պատմության մեջ տեղի ունեցած արտագաղթի ու բռնագաղթի մասին: Թվարկե՛ք իրենց հայրենիքից մարդկանց հեռանալու պատճառներ:
2. Ե՞րբ և ի՞նչ դեպքերի հետևանքով առաջացավ Հայկական սփյուռքը

Ժամանակակից հայկական սփյուռքը հիմնականում ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում, երբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ստիպեց իրենց հայրենիքում ապրող հայերին փախչել կամ սպանվել: Թեև հայկական սփյուռք գոյություն ուներ Անտիկ և միջնադարում, այն մեծացավ Օսմանյան կայսրությունից, Իրանից, Ռուսաստանից և Կովկասից գաղթելու պատճառով 1914-1923 թվականներին: