Էլեկտրական հոսանքի քիմիական ազդեցությունը

Դասի նպատակը, փորձով ցույց տալ էլեկտրական հոսանքի քիմիական ազդեցությունը՝ էլեկտրոլիզի երևույթը։ Սարքեր և նյութեր։ Հոսանքի աղբյուր, էլեկտրական լամպ, բանալի, հաղորդալար, ածղեձողեր, շաքարավազ, աղ, պղնձաջազպ և ջուր։

Փորձ1․ Բաժակում լցված չոր աղի (NCl) մեջ էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում։ Նշանակում է՝ չոր աղն էլեկտրական հոսանքի հաղորդիչ չէ։

Փորձ 2․ Բաժակում լցրած թորած ջրի մեջ էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում։ Նշանակում է՝ թորած ջուրը նույնպես էլեկտրական հոսանք չի հաղորդում։

Փորձ 3․ Թորած ջրում կերակրի աղ լուծենք, ստացված լուծույթը լցնենք բաժակի մեջ, էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Լամպը վառվում է։ Դա ապացույց է , որ աղի ջրային լուծույթն էլեկտրական հոսանքի հաղորդիչ է։ Նման հատկությամբ օժտված են նաև մյուս աղերի, թթուների ու հիմքերի ջրային լուծույթները։

Փորձ 4․Բաժակում շաքարի ջրային լուծույթ լցնենք, էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում, այսինք՝ շաքարի ջրային լուծույթն էլեկտրական հոսանքի հաղորդիչ չէ։

Փորձ 5․

Անհրաժեշտ   պարագաներ (նկ. 5ա).   ակումուլյատորների մարտկոց, շիկացման լամպ տակդիրի վրա,  ածխե էլեկտրոդներ` 2 հատ, բռնիչ էլեկ­տրոդների համար,  բանալի, հաղորդա­լարեր  ծայրապանակներով, ջրով լցված բաժակ, պղնձի սուլֆատի լուծույթով լցված բաժակ:              

Աշխատանքի կատարման ընթացքը                                                        

1.Հավաքեք էլեկտրական շղթա նկ. 5բ-ում պատկերված սխեմայի համաձայն : Այստեղ է-երը ածխե էլեկտրոդներն են, Բ-ն` ջրով լցված բաժակը:

2. Փակե՛ք շղթան: Ինչո՞ւ լամպը չի վառվում:                                            Նկ.5բ

3. Բացեք շղթան: Ածխե էլեկտրոդները տեղափոխեք պղնձի սուլֆատի լուծույթով լցված բաժակի մեջ: Կրկին փակեցեք շղթան: Վառվո՞ ւմ է արդյոք այժմ լամպը: Ինչպե՞ս կարելի է բացատրել դիտվող երևույթները:                                                                                                              

4. Միացրեք շղթան մեկ-երկու րոպեով, այնուհետև անջատեցեք այն և նայեցեք էլեկտրոդներին: Ո՞ր էլեկտրոդի  վրա է պղինձ նստել, նրա վրա՞ որը միացված է հոսանքի աղբյուրի դրական, թե՞ նրա, որը միացված է բացասական բևեվոռներին: Լիցքի ի՞նչ նշան ունի պղնձի իոնը:

5. Ի՞նչ եզրակացություն կարելի է անել արված փորձերից:

Նյութեր, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանքի հաղորդիչներ չեն․ կոչվում են ոչ էլեկտրոլիտներ։

Նյութեր, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանքի հաղորդիչներ են․ կոչվում են էլեկտրոլիտներ (II կարգի հաղորդիչներ )։

Оставьте комментарий